Yerevan, 21.July.2018,
--
:
--
,

«Ես ֆիքսում եմ իմ իրականությունը». Բիայնա Մահարի

«Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի հյուրն է լուսանկարիչ Բիայնա Մահարին, ով  արդեն շուրջ երեք տարի է բռնում է պահն ու կանգնեցնում ժամանակը, չի սիրում խոսել մեծ-մեծ միսիաներից և, նույնիսկ, ինքն իրեն արվեստագետ չի անվանում, բայց նրա յուրաքանչյուր լուսանկար ստեղծագործ հոգու հույզ ու գաղափար է: -Սոցիոլոգիական «Framing»-ի տեսությունը ենթադրում է, որ յուրաքանչյուրս ինչ-որ բան պատմելիս կամ ներկայացնելիս, շրջանակի մեջ ենք առնում իրադարձությունը: Լուսանկարչությունը սրա լավագույն օրինակն է: Ո՞ր դիտակետից եք Դուք ֆրեյմում կյանքը: -Առհասարակ ինչ-որ բան շրջանակի մեջ առնել կարելի է միայն սեփական դիտակետից, նույն բանն է նաև լուսանկարչության մեջ. ոչ մի տարբերություն: Իսկ այ, թե որտեղ է այդ «իմ դիտակետը», միանշանակ ասել չեմ կարող, քանի որ այն փոխվում է ամեն րոպե, ամեն իրադարձությունից, հանդիպումից, խոսակցությունից: Դա էլ իր հերթին պատճառ է դառնում, որ կարծիքդ փոխվի, ինչն էլ ժամանակի ընթացքում նկարների վրա է անդրադառնում: -Բայց սովորաբար արվեստագետները խոսում են իրենց աշխարհայացքի մասին, որպես անփոփոխ մի բանի… -Դե ուրեմն եկեք ասեմ, որ ավելի շուտ ես արվեստագետ չեմ, այդպես ինձ ավելի է դուր գալիս: Իմ աշխարհայացքը երբեք ֆիքսված չի եղել, միշտ փոփոխվել է ու դեռ երկար կփոփոխվի: -Կյանքը շրջանակի մեջ առնել նշանակում է վերցնել մի բան և հրաժարվել մյուսներից, իսկ ինչի՞ց եք հրաժարվում: -Միշտ չէ, որ ինչ-որ բանից հրաժարվում եմ: Ամեն ինչ կրկին միանշանակ չէ: Նայած, թե ինչ տրամադրություն ունեմ, ինչ եմ նկարում, ինչ եմ ուզում ստանալ… -Ինչու՞ է Ձեր լուսանկարների ճնշող մեծամասնությունը սև ու սպիտակ: -Չգիտեմ… Երևի, որովհետև գույների բացակայությունն ավելի հետաքրքիր է դարձնում սյուժեն: Թեև վերջին շրջանում փորձում եմ գույներ ավելացնել, թե չէ մի տեսակ սև ու սպիտակ նկարողի համբավ եմ ձեռք բերել… դա էլ մի բան չի: Սա, իհարկե, կես կատակով… -Ինչու՞ կես: -Որովհետև մի կողմից ամենակարևորը իմ ցանկությունն է` ինչ  գույնով նկարել, բայց մյուս կողմից էլ համբավն ամեն դեպքում ազդում է հենց իմ ցանկության վրա: Երբ կողքից ընկերներդ շարունակ քմծիծաղով ասում են. «դե դու սև ու սպիտակ ես նկարում», ցանկությունը մի քիչ մարում է: -Բռնել պահը ու կանգնեցնել ժամանակը… ի՞նչ զգացողություն է սա: -Գիտե՞ք, ոչ մի արտառոց բան: Դա երևի նույնն է, ինչ նկարն ավարտին հասցնելը գեղանկարչի համար, կամ ինչ խոհարարի համար` համով ընթրիք պատրաստելը: -Շատ լուսանկարիչներ խոստովանում են, որ լավագույն ֆոտոն այն է, որ իրենք պատկերացում են մինչև կոճակը սեղմելը, իսկ սեղմելուց հետո այն անհետանում է… Երբևէ որսացե՞լ եք հենց այդ երազած վայրկյանը: -Երբեք չի եղել, որ կոճակը սեղմելուց առաջ պատկերացնեմ նկարը: Այն ստացվում է ինքնաբերաբար, թույլտվություն չի հարցնում: Բայց դրանից իմ ու ֆոտոներիս մեջ աններդաշնակություն չի ստեղծվում, մենք հասկանում ենք իրար, ընկերություն ենք անում: -Ասում են` ցանկացած ֆոտո ճշգրիտ է, բայց ոչ մեկի մեջ ճշմարտություն չկա… -Իսկ ո՞րն է ճշմարտությունը… Չգիտեմ… Ամեն մեկի համար գուցե տարբեր է: Ես ֆիքսում եմ իմ իրականությունը:
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan