Երևան, 22.Հունիս.2018,
--
:
--
,

Մահացել է ԽՍՀՄ առաջին միլիոնատեր Արտյոմ Տարասովը՝ Անրի Թրուայայի ազգականը

68 տարեկանում մահացել է ձեռնարկատեր Արտյոմ Տարասովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Յաբլոկո» կուսակցության մամուլի ծառայությանը, որի շարքերում նա 2016-ին Պետական դումայի պատգամավորի թեկնածու էր առաջադրվել:

Մահվան պատճառի, նրան հրաժեշտ տալու օրվա եւ վայրի մասին Տարասովների ընտանիքը կհայտնի հուլիսի 24-ին՝ նշել են կուսակցության մամուլի ծառայությունից:

Արտյոմ Տարասովը ծնվել է 1950 թվականի հուլիսի 4-ին Մոսկվայում, հայրը ֆոտոլրագրող Միխայիլ Արտյոմովիչ Տարասովն է, մայրը՝ գիտությունների դոկտոր Լյուդմիլա Վիկտորովնա Ալեքսեեւան:

Հոր կողմից Տարասովը ծագում է Տարասովների հայ վաճառականական ընտանիքից: Նրա պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ Արտյոմ Տարասովը բարերար Նիկոլայ Տարասովի զարմիկն է, ինչպես նաև ֆրանսահայ գրող Անրի Թրուայայի (ծննդյան անունը՝ Лев Асланович Тарасов) ազգականը եւ Գավրիլի (Գրիգորի) Տարասովի ժառանգն է, որի պատվերով ճարտարապետ Ի.Վ.Ժոլտովսկին Մոսկվայում շենք է կառուցել Սպիրիդոնեւսկի նրբանցքում:

Տարասովը խորհրդային առաջին ձեռնարկատերն էր, ով օրինականորեն միլիոնատեր է դարձել: 1987 թվականին նա կոոպերատիվ է բացել: Ընդամենը 2 տարի հետո՝ 1989-ին դարձել միլիոնատեր. այդ տարի կոոպերատիվի շահույթից 3 մլն ռուբլի աշխատավարձ են վճարել:

«Գրող, գիտնական, միլիոնատեր»,- իրեն այսպես էր բնութագրում Տարասովը, ում կյանքը կարծես բազում վտանգավոր պահերով լեցուն դեդեկտիվ լիներ: Ով գիտե ինչպես կընթանար պատմության անիվը, եթե 1996-ին ՌԴ նախագահ ընտրվեր հայկական արմատներով Արտյոմ Տարասովը:

«Պարզապես՝ երազանք». Տարասովը կարդում է իր բանաստեղծություններից մեկը:

loading...
Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները «ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակային համակարգի մասին օրենքը կլրամշակվի Մասքը հայտարարել Է, որ Tesla-ի աշխատակիցներից մեկն զբաղվել Է սաբոտաժով. CNBC Աստղագետներն առաջին անգամ տեսել են, թե ինչպես է սև անցքը պայթեցնում աստղը Facebook-ը դեռահասներին չի ցուցադրի զենքի գովազդ Չեխովի անվան հիմնական դպրոցը երկար տարիներ գործել է առանց տարրական կրթության ծրագրի լիցենզիայի. Արայիկ Հարությունյան Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ Է արձանագրել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan