Yerevan, 18.December.2017,
--
:
--
,

«Համատեղ անցյալ»-ով արտահայտվող մասնատման վտանգի նախանշումը


Թուրքիայի խորհրդարանի որոշումը` Ցեղասպանության եզրույթը արգելող Անկարայի նորագույն քաղաքականության համահունչ որոշում է եւ կարող է  նաեւ դիտարկվել նույնիսկ իբրեւ օրինաչափ, նկատի ունենալով այն հսկայական հետդարձը, որը էրդողանական Թուրքիան շարունակում է կատարել:

Այսպես. հասարակական ճնշումներին, արգելումներին եւ դրանց հիման վրա կայացող ձերբակալություններին եւ բանտարկություններին հետեւում է այս անգամ Թուրքիայի օրենսդիրում բառեզրերի օգտագործման դեմ հստակ արգելք:

Արգելքը ինքնին նախատեսում է խախտման դեպքում օրինական հետապնդում օրինազանցի նկատմամբ. հետեւաբար նաեւ անձեռնմխելիության վերացում, ապա ձեւական դատավարություն եւ անմիջական բանտարկություն:

Օրենքի ընդունման հիմնավորումը կայանում է թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորելու բացառման անհրաժեշտության վրա. որոշումը արգելում է նաեւ «Քուրդիստան» եւ «քրդական նահանգներ» եզրույթների օգտագործումը:
Անկարայի կողմից այստեղ երեւում է թե՛ հայկական եւ թե՛ քրդական գործոնների վտանգավոր լինելու նկատմամբ համահավասար մոտեցում: Թիրախային հասցեն այս դեպքում քրդամետ ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության անդամներն են , որոնցից շատերը երկու թեմաների ուղղությամբ բազմաթիվ ելույթներ էին ունեցել խորհրդարանում:

Թուրքական խորհրդարանի կարմիր քարտը փորձում է վերջ դնել խորհրդարանական այս քննարկումներին: Պաշտոնական Անկարայի ղեկավարների քաղաքական ելույթների ենթատեքստը մնայուն ակնարկություն  է անում Թուրքիայի մասնատման վտանգին եւ այդ հավանականությանը ծառայող ուժերին եւ դրանց հովանավորողներին:

Ճիշտ է, որ քրդական խնդիրը աշխարհաքաղաքական օրակարգի է վերածվել եւ համեմատաբար հայկականին, անհամեմատելի միջազգային հնչեղություն է ստացել, մանավանդ նկատի ունենալով գերտերությունների կեցվածքն ու գործնական օժանդակությունները քրդական տարբեր խմբավորումների: Այսուհանդերձ, քրդականին համահավասար հայկական գործոնի հիշատակումն ու Ցեղասպանության եզրույթի օգտագործման արգելումը Անկարայի իշխանությունների կողմից, մտավախության եւ գործոնի ազդեցիկության բարձրացման մասին է հուշում:

Անկախ հայկական եւ քրդական գործոնների վտանգի համահավասարեցման մոտեցումից, կա այլ դիտարկելի կետ, որը ուշագրավ է:

Օրենքի հիմնավորումը 301 հոդվածի համահնչեղությամբ խոսում է թուրք ազգի պատմությունը վիրավորելու գործողության քրեականացման մասին. բայց նաեւ արձանագրում է «համատեղ անցյալ» հասկացությունը:

Համատեղ անցյալում ներառվում են թուրքերը, քրդերը, ալավիները, հայերը, հույները եւ Թուրքիայի տարածքում ապրող այլ ազգաբնակչություններ: Ճիշտ այստեղ է Անկարայի քաղաքականության առաջադրած նշանակետը: Համատեղ անցյալը վերաբերում է համատեղ ժողովուրդներին, որոնք ապրել են համատեղ բնօրաննում, հետեւաբար համատեղ հարենիքում:

Սա այն համատեղ տարածքն է, որը ըստ Անկարայի իշխանությունների, պետք է պահի իր ամբողջականությունը: Թե՜ երբեմնի արտգործնախարար եւ ապա վարչապետ Դավութօղլուի դիվանագիտական հրապարակումներում եւ թե՜ նորօրյա սուլթան Էրդողանի ավելի կոշտ բարձրաձայնումներում  եւ թե՜ տակավին բանտում պատվերով (ենթադրաբար ճնշումով) գրել տրված Օջալանի բաց նամակում կարմիր թելի նման կա պետական նշված մոտեցումը` ընդգծելու եւ մնայուն կերպով ամրագրելու համար համատեղ հայրենիքի գաղափարը:

Իսկ համատեղ հայրենիքի գաղափարի հանկերգումը ամեն առիթի –եւ այժմ էլ օրենքի կարգով «համատեղ անցալ» բառեզրով նույն գաղափարը շեշտելով - Թուրքիայի իշխանությունները Թուրքիայի մասնատման վտանգի նախանշումը ամրագրում են օրենքով, խորհրդարանով:

Անկախ այն իրողությունից, որ հսկայական հետդարձը հասել է նույնիսկ օրենսդիրների կողմից բառեզրեր օգտագործելու արգելմանը, խնդիրը այս դեպքում Թուրքիայի այսօրվա տարածքային ամբողջականության սասանման մտավախության նվիրականացումն է:
Իսկ մեր դեպքում նաեւ այն, որ այդ մասնատման մեջ աշխարհաքաղաքական գործոնին առընթեր նշվում է նաեւ հայկական գործոնը:
 
 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan