Երևան, 22.Փետրվար.2019,
--
:
--
,

Արտակարգ դեպք Երևանում. 6-րդ գլխավոր վարչության ծառայողները կալանավորների հիվանդանոցի աշխատակցուհու հեշտոցում հայտնաբերել են թմրամիջոց, նա ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Դատապարտյալների հիվանդանոցի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպա, 50-ամյա աշխատակցուհու նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Դատապարտյալների հիվանդանոցի այդ աշխատակցուհուն խուզարկության են ենթարկել և նրա հեշտոցի մեջ հայտնաբերել են ներարկիչ, որի մեջ եղել է սև գույնի կասկածելի հեղուկ։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, և կասկածելի հեղուկն ուղարկվել է փորձաքննության ու համաձայն նյութագիտական փորձաքննության եզրակացության՝ ներարկիչում եղել է 23 մլ ծավալով յուրահատուկ սուր հոտով, գորշ գույնի 23.75 գրամ, տնայնագործական եղանակով պատրաստված ացետիլացված «Ափիոն» տեսակի թմրամիջոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЦБ-ի աշխատակցուհին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com

loading...
Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan