Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Երևանում հայտնի հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի /դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով։ Երեկ՝ հուլիսի 20-ին, քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի Հ. Համբարձումյանի նկատմամբ և որպես խափանման միջոց, ընտրվի կալանք։

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը կրկին դիմելու է միջնորդությամբ՝ դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։ Հ. Համբարձումյանը կասկածվում է հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, ճանաչված հոգեբան Ռուբեն Պողոսյանին նշտարով մի քանի անգամ գլխի և դեմքի մասում ծանր վնասվածքներ պատճառելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, վաղ առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Հ. Համբարձումյանին, ում արդեն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և չի բացառվում, որ նրան կտեղափոխեն դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հուլիսի 19-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատության էր ենթարկվել հայտնի հոգեբան, 70-ամյա Ռուբեն Պողոսյանը։

Հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Այգ» հոգեբանական կենտրոնի իր գրասենյակում Ռ. Պողոսյանը, ով նաև ճանաչված հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր էր, մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ գլխի և դեմքի մասում, տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Հայտնի հոգեբանի մահվան մեջ կասկածվող 34-ամյա Հրանտ Համբարձումյանն է:

© shamshyan.com

loading...
Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan