Երևան, 17.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը կառաջադրի թեկնածությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում

Թուրքիայի «Վաթան» կուսակցության ղեկավար, հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը 2019 թվականի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Վաթան» կուսակցության գլխավոր քարտուղար Ութքու Ռեյհանը հեռուստաալիքներից մեկում հաղորդման ժամանակ հայտնել է, որ Փերինչեքը 2019-ին լինելու է նախագահի թեկնածուներից:

Ավելի վաղ 2019-ի Թուրքիայի նախագահական ընտրություններին թեկնածություն առաջադրելու հարցի շուրջ պարզաբանում էր արել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը:

Դողու Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»: 2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261 հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները: 

2015 թվականի հոկտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ում ավարտվել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով «Փեինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական լսումն ու դատավորը որոշում է կայացրել: Փերինչեքի հետ կապված գործով Եվրոպական դատարանը սահմանել է, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրել, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում:

loading...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել Է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները ԼՂ հարցում բանակցային գործընթացը պահպանելը կնվազեցնի ռազմական առճակատման ռիսկը. Ստանիսլավ Տարասով Գևորգ Մելիքյան. «Համաձայնագիրը ՀՀ և ԵՄ հարաբերությունների ճանապարհային քարտեզն է» «Պարենի ինքնաբավության խնդիրը դեռ լուծված չէ» Ոսկին գնում են նեղ օրվա կամ լոմբարդում դնելու համար Ամուսնական 14,5 հատ մատանի՝ բյուջեի հաշվին. Եղեգնավանի զավեշտը Այլընտրանքային ծառայությունն ու զինվորի տված պարտքը հայրենիքին Սխալ հասկանալու հետևանքները, կամ երբ փոթորիկն այդպես էլ չի գալիս ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով «Վեոլիա ջուրը» իրենց գլխին սարքել է Երջանիկը երջանկության մեջ է Սոչիում, իսկ կուսակիցները խռովել են նրանից Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման Բուխարեստում անցկացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Տաթևում կայացել է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը «Եվա» ֆիլմն ընդգրկվել է 90-րդ «Օսկար» մրցանակաբաշխության նախընտրական ցանկում Ֆուտբոլի հավաքականը 7 հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Կարեն Գրիգորյանը հաղթել է Ֆիլիպինների մրցաշարի 5-րդ տուրում Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժությունները Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թոիվո Կլաարին Բակո Սահակյանը հաստատել է ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրն ի կատարումն ընդունելու մասին կառավարության որոշումը Սիրիական բանակը ԻՊ-ին շրջապատում Է Դեյր Զորի թաղամասերում Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է Տհաճ միջադեպ արգենտինական տանգոյի երեկոյի ժամանակ Ժնևում ավարտվել են Սարգսյան-Ալիև բանակցությունները Գյուղատնտեսության նախարարությունը տոհմային անասնապահությանն ուղղված ծրագրեր կիրականացնի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan