Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,
Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ

Լումայի դե յուրե և դե ֆակտո «կյանքի» ու որպես դրամական միջոց պահպանելու մասին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մեկնաբանությունը




Վարդան Արամյանը թեև գիտի, թե ինչու լումայի կյանքը շատ կարճ տևեց, սակայն պարզվում է, որ այս պահին դրան նոր կյանք պարգևել որևէ կերպ հնարավոր չէ:
Այն ժամանակ երբ ռուբլին փոխարինվել է ազգային արժույթով՝ դրամով, այն գնահատվել է համաձայն ՀՆԱ–ի դոլարային ծածկույթի: Ու քանի որ մի կողմից տեղեկատվության պակաս է եղել, եղածն էլ բավականին լակոնիկ է եղել, այդ պատճառով էլ գնահատված փոխարժեքը՝ մեկ դոլարի դիմաց գնահատվել է 14,71 դրամ: Դրան գումարած շուկայական հարաբերությունները, որի ընթացքում ներքին և արտաքին հաշվեկշիռը պահպանելու համար արտարժույթի գնի «ճշգրտում է» իրականացվում:

«Լուման երբ ներդրվեց, որին հաջորդեց դրամի արժեզրկումը, լումայի իմաստը կորավ, քանի որ 14,71–ից հետո մեկ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում 1994–ի վերջին 1 դոլարի փոխարժեքը հասավ ընդհուպ մինչև 75 դրամի: Այսինքն՝ անգամներով արժեզրկվեց: Հաջորդ տարի կրկին զգալի արժեզրկում տեղի ունեցավ, բարձրանալով ընդհուպ մինչև 200 դրամի կարգի: Եվ այս պայմաններում լուման շատ արագ դուրս եկավ շրջանառությունից»,– ասաց Վ. Արամյանը:

Նրա խոսքով, եթե դրամի փոխարժեքը մնար 14,71 դրամ, միգուցե լումայի կյանքը պահպանվեր, բայց քանի որ դա տեղի չունեցավ, այն որպես վճարամիջոց այլևս օգտագործման ենթակա չէր կարող լինել:

Այսքանից հետո նոր «մետաղադրամներ»՝ լումա ներդնելու ծրագիր չունի նաև Կենտրոնական բանկը: Մեկ «զրո» կրճատելով լումայի կյանքը վերակենդանացնելը կարծես թե կրկին նպատակահարմար չէ, քանի որ այլ երկրներ նմանօրինակ փորձ իրականացնում են, երբ գնաճի տեմպերը շատ բարձր է լինում: Այդ ժամանակ, երբ թղթադրամների թիվը բավականին շատ է կուտակվում և այլևս այնքան էլ նպատակահարմար չի լինում այն որպես վճարամիջոց օգտագործելը, այդ ժամանակ է հասունանում «0»–ներ կրճատելու պահանջը, իսկ մեր դեպքում դա էլ չկա:

«Մեր դեպքում չեմ կարծում, որ այդպիսի շարժառիթ կա, քանի որ մեր տնտեսությունն արդեն հարմարվել է այս իրավիճակին և «սովորել» է, որ օրինակ՝ 4% գնաճի պայմաններում կարողանում է պահպանել իր կայունությունը: Այդ պատճառով մեր նման երկրներում, երբ կա կայունություն, դրամի դենոմինացիա անելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև անիմաստ է»,– ասաց Վ. Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի մանդատից դուրս է լուման պաշտոնապես շրջանառությունից հանելու հարցին պատասխանելը, սակայն «Փաստի» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Կենտրոնական բանկը պաշտոնապես չի հայտարարում լուման շրջանառությունից հանելու մասին Վ. Արամյանը պատասխանեց:

«Ես այդ մանրամասներին չեմ տիրապետում, թե արդյո՞ք պետք է կամ նման անհրաժեշտություն կա՞ լուման շրջանառությունից հանելու մասին պաշտոնապես հայտարարելու, թե՝ ոչ, բայց որ փաստացի լուման չի օգտագործվում դա է իրականությունը: Հարկավոր է «Դրամական միջոցների շրջանառության մասին» օրենքն այդ մասով մանրամասն նայել, հասկանալու, թե արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի Կենտրոնական բանկը փաստացի հայտարարի այդ մասին»,– ասաց Վ. Արամյանը:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan