Մարդ սպանելը միանգամայն թույլատրելի էր...

«Պոլսեցի թուրքը շատ էր սիրում թռչուն։ Գրեթե բոլոր սրճարա՚ններում, ռեստորաններում, թեյարաններում, պատերից դեղձանիկներով վանդակներ էին կախված։ Թուրքերի կրոնն արգելում է հալածել շներին ու կատուներին, իսկ սպանել առավել ևս: Ահա թե ինչու մայրաքաղա՚քի փողոցները լցված էին թափառական շներով ու կատուներով։
Իսկ մարդ սպանելը միանգամայն թույլատրելի էր։ Սուլթան Մեհմեդ Երկրորդը 1478 թ. պատմության ամենահրեշավոր օրենքը հանձնեց ամեն ինչ հանդուրժող թղթին.
«Իմ որդիներից նա, ով գահ կբարձրանա, իրավունք ունի սպանելու իր եղբայրներին, որպեսզի երկրում կարգուկանոն տիրի»։ XVI և XVII դարերում այդ օրենքի հիման վրա օսմանյան դինաստիայի վաթսուն արքայազուն անմեղ իշխաններ սրի քաշվեցին, մի մասը՝ հենց, օրորոցում։
Էլ ինչի՞ վրա էր հայի հույսը: Ո՛չ դեղձանիկ էր, ո՛չ շուն, ո՛չ կատու: Ընդամենը մարդ էր, այն էլ գյավուր»:
Պերճ Զեյթունցյան, Վերջին Արեւագալը