Երևան, 21.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Անվճար և 50% գնով հսկիչ–դրամարկղային մեքենաների ձեռքբերում այլևս չի լինի



Հանրապետության կառավարությունը մի որոշում է սահմանել, ըստ որի՝ հսկիչ–դրամարկղային մեքենաների գնման գործընթացն այսուհետ կազմակերպելու է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ հսկիչ–դրամարկղային մեքենաների իրացման գները՝ կոմիտեի նախագահը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ արձանագրվել են դեպքեր, երբ 50% գնով, ինչպես նաև անվճար հիմունքներով հսկիչ–դրամարկղային մեքենա ձեռք բերած հարկ վճարողներն իրացնում են ձեռք բերած հսկիչ–դրամարկղային մեքենաները կամ դրանք շահագործում են նոր հաշվառման կամ գործունեության իրականացման վայրերում:

Ներկայացված նախագծով նոր կարգավորումներ են նախատեսվել, մասնավորապես` անվճար և 50% գնով հսկիչ–դրամարկղային մեքենաների ձեռքբերման դրույթը ուժը կորցրած է ճանաչվել, փոխարենը նախատեսվել է, որ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին, որոնց համար հսկիչ–դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է և դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով, ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների կողմից հսկիչ–դրամարկղային մեքենաների գինը վճարվում է ամբողջությամբ և միանվագ: Իսկ ավելացված արժեքի մեքենաներ կիրառելու հարկ վճարող չհամարվողների կողմից` ամբողջությամբ և միանվագ կամ հարկ վճարողի ցանկությամբ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ:

Անհատույց օգտագործման իրավունքով հսկիչ–դրամարկղային մեքենա ձեռք բերած հարկ վճարողների համար հստակ պարտականություններ են սահմանվում նախագծով, նախատեսելով նաև, որ դրանց հետ կապված հարաբերությունները կկանոնակարգվեն անհատույց օգտագործման պայմանագրով:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է հսկիչ–դրամարկղային մեքենաների ձեռքբերումն իրականացնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից` «Գնումների մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով: Հսկիչ–դրամարկղային մեքենաների իրացումը նախատեսվում է իրականացնել «Հսկիչ–դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հսկիչ–դրամարկղային մեքենաների գնումներն իրականացվելու են կոմիտեի կողմից և դրանք համարվելու են պետական սեփականություն՝ հետևաբար դրանց գնի որոշումը նախագծով վերապահվել է կոմիտեի նախագահին: Նախագծով նաև սահմանվել է, որ հսկիչ–դրամարկղային մեքենաների գինը հարկ վճարողների կողմից վճարվելու է պետական բյուջե:

Նախագծի կանոնակարգման շրջանակներում փոփոխվել է հարկ վճարողների կողմից նոր (չշահագործված) հսկիչ–դրամարկղային մեքենաներ կիրառելու վերաբերյալ էլեկտրոնային դիմումների քննարկման ժամկետը՝ 1 աշխատանքային օրվա փոխարեն սահմանելով 3–ը:

Ըստ նախագծի՝ նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ պրակտիկայում կիրառելիության առումով հնարավոր չէ մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարցում կատարել և ստանալ պատասխան հարկ վճարողի հարկային ռեժիմի, հաշվառման և փաստացի գործունեության իրականացման վայրի, իսկ վճարում կատարելու պարտականություն սահմանված լինելու դեպքում` նաև վճարված գումարը պետական բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու վերաբերյալ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan