Երևան, 19.Հուլիս.2018,
--
:
--
,

Փողը բարձի տակ պահե՞լ, թե դառնալ պետության գործընկերն ու լրացուցիչ եկամուտ ունենալ


Պարզվում է բանկում ավանդ դնելու և պետությունից պարտատոմս գնելու միջև բավականին տարբերություն կա: Եվ եթե առաջինի դեպքում այն համարվում է սովորական գործարք, ապա երկրորդի դեպքում կան մի շարք առավելություններ, որոնք իմանալն օգտակար է բոլոր առումներով:

Մասնավորապես, եթե բանկում դրված ավանդի ժամկետը լրանալուց հետո բանկը տոկոսից ստացված գումարը համարում է ավելացած արժեք և այդ գումարը հարկում, ապա պետական պարտատոմսից գոյացած տոկոսները չեն հարկվում: Բացի այդ, պետական պարտատոմս գնող անձն իրեն զգում է որպես սեփական երկրի գործընկերը և այդ միջոցով իր փոքրիկ լուման է ներդնում պետական այս կամ այն ծրագիրն իրականացնելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի կարծիքով ավելի կարևոր է, որ օրինակ 1 մլն դրամի պարտատոմսը գնի 1000 մարդ, յուրաքանչյուրը 1000 դրամի չափով, քան օրինակ մեկ մարդ գնի 1 մլն դրամի պարտատոմս:

«Կարևորը հասարակություն–պետություն համագործակցության ամրապնդումն է: Երկրորդն այն է, որ քաղաքացին պետությունից պարտատոմս գնելով՝ դառնում է պետության գործընկերը: Ինչ վերաբերում է բանկում ավանդ դնելու և պետական պարտատոմս գնելու տարբերություններին, ապա եթե արդեն իսկ կա պայմանականորեն ասած 5 բանկ, ապա պետությունն իր քաղաքացիների համար ստեղծում է 6–րդ հնարավորությունը, որը բանկերի համեմատ միջին համադրելի տոկոսադրույքն է կազմում»,– ասաց Ա. Մարգարյանը:

Երկրորդ առավելությունն այն է, որ համակարգը թույլ է տալիս ինքնուրույն կառավարել սեփական գումարներն առանց միջնորդների: Եվ փաստորեն այդ միջնորդավճարը վճարել նույնպես հարկավոր չէ: Այսինքն, մարդն ազատ է և կարող է ընտրություն կատարել, թե բանկում է ցանկանում ավանդ ներդնել կամ պարտատոմս գնել, թե՝ պետությունից, առանց միջնորդների ու լրացուցիչ ծախսերի:

«Մնում է գիտակցել, որ պետությունն ավելի բարձր վարկանիշ ունի, չի կարող սնանկանալ և այլն: Պետության կողմից գումարներ հավաքագրելու երկու տարբերակ կա: Մեկը հարկերի հավաքագրումն է, մյուսը՝ համագործակցության առաջարկությունն է: Եթե առաջինը համարվում է պարտադրանք, ապա երկրորդի դեպքում գործում է կամավորության սկզբունքը: Եվ ցանկացած մարդ, եթե ազատ գումարներ ունի, կարող է ներդնել պետական ծրագրերի մեջ ու ստանալ եկամուտ: Բանական է, որ երկորդ դեպքում քաղաքացին իրեն ավելի պաշտպանված է զգում, երբ տեսնում է, որ օրինակ «Կիևյան կամրջի» շինարարության մեջ ինքը նույնպես որոշ չափով ներդրում ունի»,– ասաց Ա. Մարգարյանը:

Քանի որ պետության կողմից գումարներ հավաքագրելու երկու տարբերակ կա, մեկը հարկեր հավաքագրելու, մյուսը ժողովրդից պարտք վերցնելու միջոցով, բացի այդ, պետությունը չի կարող անընդհատ հարկերը բարձրացնել, ապա գնում է գործընկերային ճանապարհով՝ առաջարկում է ազատ գումարային միջոցներով պարտատոմս ձեռք բերել, ստանալ եկամուտ ու դառնալ գործընկեր:

«Պետությունը չի կարող ամեն օր հարկեր բարձրացնել, բայց պարտք կարող է վերցնել ամեն օր: Այն համակարգը, որն այսօր գործում է առցանց (online) համակարգում՝ մարդու հետ «խոսող» համակարգ է: Բացի այդ շատ մեծ առավելություն ունի, որի միջոցով պետական ողջ գործիքակազմը բացվում է ձեր առջև և առաջարկում է տարբեր տեսակի պարտատոմսեր գնել տարբեր ժամկետներով: Եթե ցանկանում եք, կարող եք գնել խնայողական պարտատոմսեր, եթե ցանկանում եք, կարող եք գնել շուկայական պարտատոմսեր»,– ասաց Ա. Մարգարյանը:

Եթե խնայողական պարտատոմսերը կարելի է ամսվա յուրաքանչյուր օրը, ցանկացած քանակությամբ ձեռք բերել, ապա շուկայական պարտատոմսերը պարբերաբար են թողարկվում, որոնք 6 ամսից մինչև 30 տարվա մարման ժամկետ ունեն: Դրանց աճուրդը տևում է մեկ օր, այդ ընթացքում ձևավորվում է պարտատոմսի տոկոսը, սակայն նշված պարտատոմսի մարման ժամկետի ավարտից շուտ այն մարել հնարավոր չի լինի:


Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan