Երևան, 19.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են

Արցախի արտադրանքն արտահանվում է ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իրան, Կուբա և այլ երկրներ

 Արցախում առաջին անգամ անցկացվել է գործատուների հիմնախնդիրների վերհանմանն ուղղված հետազոտություն: Այն իրականացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը նշեց, որ հետազոտության շրջանակում ընդգրկվել է 423 գործատու:

«Կազմակերպությունների հիմնադրման տարեթվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն միջինը 12.8 տարվա գործունեության ժամկետ: Հետազոտությանը մասնակցած կազմակերպությունների աշխատողների 35.7 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, 27.7 տոկոսը` միջին կամ նախնական մասնագիտական, իսկ 36.6 տոկոսը չունի մասնագիտական կրթություն: Կազմակերպություններում աշխատողների 48 տոկոսը կանայք են»,- ասաց Արման Սարգսյանը:

Մեծ թիվ են կազմել մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտի կազմակերպությունները: Հարցմանը մասնակցած կազմակերպությունների մյուս մեծ խումբը կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, մշակույթ, հանգստի ոլորտներն է ներկայացնում:

«Գործատուների զգալի մասի` 72.3 տկոսի համար, հիմնական սպառման շուկան Արցախն է: Նրանց 14.8 տոկոսը սպառում իրականացնում է և Արցախում, և Հայաստանում, իսկ 1.9 տոկոսը ՀՀ տարածքում և արտերկրում, 0.6 տոկոսը` արտերկրում: Ինչպես տեսնում եք դեպի արտերկիր ծավալը քիչ տոկոս է կազմում, սակայն դրական տեղաշարժ կա: Գործատուներն ապրանք են արտահանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Իրան, Կուբա և այլ երկրներ: Հիմնականում արտահանում են կոնյակ, գինի օղի, պահածոներ, մսամթերք, գորգեր, մանրատախտակ»,-ասաց Արման Սարգսյանը:

Գործատուների 24 տոկոսը տվել է դրական կանխատեսում` նշելով, որ առաջիկայում սպառման շուկաները կընդլայնեն:  Ընդհանուր առմամբ, 2014 և 2015 թվականներին գործատուներն իրենց կազմակերպությունում առավելապես արձանագրել են աշխատողների թվաքանակի աճի ավելի բարձր տեմպեր:

Հատկանշական է, որ շինարարության, մշակող արդյունաբերության, հանքաարդյունաբերության, ֆինանսական, ապահովագրական և անշարժ գույքի ոլորտներում 2017 և 2018 թվականների համար գործատուները կանխատեսել են աշխատողների թվաքանակի աճի ավելի բարձր տեմպեր, տարեկան 3-11 տոկոսային կետով:

Անդրադառնալով թափուր աշխատատեղերին` Արման Սարգսյանը նշեց, որ դրանք հիմնականում միջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղերն են, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում որակյալ էլեկտրիկի, ատաղձագործի, բանվորական ուժի կարիք կա:

Գործատուները բարձրացրել են խնդիրներ` կապված սոցիալական հարցերով պայմանավորված սպառողական շուկայի փոքր լինելու, շուկայում մատչելի վարկերի պակասության հետ և այլն: Արման Սարգսյանը նշեց, որ բոլոր խնդիրները վերհանվել են, համակարգվել, դրանց հետ կապված առաջիկայում կներկայացվեն կոնկրետ առաջարկություններ:

loading...
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ի կողմից Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն որակելու անհրաժեշտություն է տեսնում «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Հայկ Մարտիրոսյանն աշխարհի պատանիների առաջնության առաջատարներին հետապնդողների խմբում է Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ավարտեց ելույթները Բարսելոնայի մրցաշարում Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Չինաստանում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Սաուդյան Արաբիան խորհրդատվությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են Հայաստանը կդառնա ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արգենտինայի նախագահի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կատալոնիա. ո՛չ ինքնավարություն, ո՛չ՝ հանրապետություն Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Կանադա Եթե հստակ քայլեր չլինեն, կրկին գործադուլ և դասադուլ կանեն. Վ. Պետրոսյանի անվան դպրոցը պատասխանի է սպասում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan