Երևան, 16.Հունվար.2018,
--
:
--
,

Մահացել է տաղանդավոր մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին

Գիտական աշխարհը մեծ կորուստ է կրել: Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում՝ 40 տարեկան հասակում կյանքից հեռացել է տաղանդավոր մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին: Այս մասին հայտնում է իրանական Tehran Times-ը:

Մարիամն աշխարհում առաջին կինն էր և առաջին իրանցին, ով արժանացավ «մաթեմատիկոսների նոբելյան մրցանակի»՝ Ֆիլդսյան մրցանակի: 2014-ին այդ մրցանակը նրան հանձնեցին «Ռիմանյան մակերևույթների և նրանց մոդուլային տարածությունների դինամիկայում և երկրաչափությունում ունեցած ակնառու ավանդի համար»։

Միացյալ Նահանգներում բնակվող իրանցի գիտնականն արդեն 4 տարի է պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Նրան վերջերս տեղափոխել էին հիվանդանոց:

Մարիամ Միրզախանին ծնվել էր 1977 թվականի մայիսի 3-ին, Թեհրանում: 1999-ին Իրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանում ստացել է բակալավրի, իսկ 2004-ին` Հարվարդի համալսարանում մաթեմատիկայի գծով դոկտորի աստիճան: Ամուսնացած էր չեխ գիտնականի հետ: Ուներ վեցամյա դուստր՝ Անահիտան:

«Լույսը մարեց: Հանճա՞ր էր: Այո՛... Բայց նաև՝ դուստր, մայր և կին»,- Twitter սոցիալական ցանցում իր ցավն է կիսել NASA-ի գիտնական Ֆիրուզ Նադերին:

«Իրանցի երիտասարդ հանճարեղ գիտնականի և մաթեմատիկայի պրոֆեսոր Մարիամ Միրզախանիի մահվան լուրը վշտացրել է ինձ և բոլոր այն իրանցիներին, ովքեր հպարտանում են իրենց տաղանդավոր և ճանաչված գիտնականներով»,- հուլիսի 15-ին Instagram-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Ականավոր գիտնականի մահվան կապակցությամբ ի խորոց սրտի ցավակցությունս եմ հայտնում աշխարհի բոլոր իրանցիներին, նրա վշտացած ընտանիքին և գիտական ​​համայնքին»,- հավելել է Զարիֆը:

loading...
ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում կառաջադրի ասելիք և անելիք ունեցող անձի Հայ պատմաբաններն իրենց փաստարկված աշխատություններով են պատասխանում Ադրբեջանի խեղաթյուրումներին Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Կանխատեսվում է կարագի էժանացում առաջիկա 1-2 ամիսներին ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի որդին Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են. ՏՄՊՊՀ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով» Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan