Երևան, 26.Հուլիս.2017,
--
:
--
,

Չինական՝ 40–ամյա պատմություն ունեցող մեքենաշինական ընկերությունը Հայաստանում ներդրումներ կանի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երկու օր առաջ հանդիպել էր Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի՝ Երևան ժամանած պատվիրակության հետ։ Իսկ հանդիպման ընթացքում նախարարին էր ներկայացվել ընկերության հիմնական գործունեությունը շինարարության և էներգետիկայի ոլորտներում, այն է՝ էլեկտրակայանների, ջերմակայանների, ջրակայանների, շենքերի և ճանապարհների կառուցում և շինարարություն։

China Machinery Engineering Corporation–ի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը Սուրեն Կարայանին հայտնել էր, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելով: Սուրեն Կարայանը պատվիրակությանը ներկայացրել էր Հայաստանի ճանապարհաշինության և էներգետիկայի ոլորտում ներդրումներ իրականացնելու հեռանկարները՝ ներկայացնելով Հյուսիս–հարավ մայրուղու շինարարության և Սյունիքի մարզում կառուցվող Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանը ընկերության ուշադրությանը կներկայացնի Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մանրամասները, և ներդրումների իրականացման հետագա քայլերի քննարկման նպատակով նախարարությունը մշտական կապի մեջ կլինի ներդրողների հետ:

Ինչևէ, բավական խոստումնալից պատմություն է, առավել ևս եթե ծանոթ լինես ընկերության գրանցած հաջողություններին և անցած ճանապարհին: Ահա մի քանի տեղեկություն չինական ընկերության մասին:

Ընկերության պաշտոնական կայքից՝ www.cccme.org.cn կայքից տեղեկանում ենք, որ Չինաստանի ազգային մեքենաների և սարքավորումների ներմուծման և արտահանման կորպորացիայից վերանվանվելով Չինաստանի Մեքենաշինության Ինստիտուտ (CMEC)՝ ընկերությունը հիմնադրման առաջին քարը դրել է դեռևս 1978 թ.–ին՝ որպես առաջին խոշորագույն ազգային արդյունաբերական և առևտրային կորպորացիա:

CMEC–ը ներկայում ներդրումային գործունեությամբ է զբաղվում աշխարհի շուրջ 150 երկրներում՝ որպես միջազգային կոնստրուկտորական պայմանագրման հիմնական կապալառու և ամբողջական կայանի արտահանման բիզնես ներկայացուցիչ:
Հետևելով երազանքը իրականություն դարձնելու իր նշանաբանին՝ CMEC–ը անընդհատ իր վրա է վերցնում փոխադարձ օգուտ, ընդհանուր զարգացում, ներդաշնակություն և առաջընթաց ցուցիչները, ձգտում է դառնալ միջազգային կորպորատիվ խումբ, որը կզբաղեցնի առաջին տեղը Չինաստանում և կլինի հանրաճանաչ ամբողջ աշխարհում:
Այն խոշոր միջազգային ինտեգրված ընկերություն է, որը համաձայնագրեր ունի հիմնական բիզնեսի նախագծերում ներմուծման ու արտահանման և՛ արդյունաբերական և՛ առևտրային կոմբինացիաներում:

Ընկերությունը միաժամանակ զբաղվում է գիտական հետազոտությունների ու միջազգային ծառայությունների, ինչպես նաև տեխնոլոգիաների և առևտրի ինտեգրման հարցերով: Հանդիսանալով հեղինակավոր միջազգային կապալառու մեքենաշինության բնագավառում՝ նրա ինժեներական պայմանագրերի շրջանակի մեջ են մտնում նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էլեկտրոէներգետիկան ու առհասարակ էներգետիկան, տրանսպորտն ու էլեկտրոնային հաղորդակցությունը, բնակելի, շինարարական, արտադրական ու վերամշակող ընկերությունները, շրջակա միջավայրի պահպանությունը և օգտակար հանածոներ ունեցող հանքերի ուսումնասիրությունը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքների տոնավաճառը հուլիսի 29-ին կվերաբացվի Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական փառատոնի եզրափակիչ Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել Հայաստանում արևային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են. Հայկ Հարությունյան Հետախուզվող պաշտոնյա Սամսոն Սահակյանը վերջապես հանձնվել է իրավապահ մարմիններին Վարդենիսում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 տուժածների առողջական վիճակը բավարար է Գևորգ Գևորգյանն ազատվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից Հայաստանից ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել Վախճանվել է արձակագիր և կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիքթաշ»-ի ընկերական խաղին Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ցախի Հանեգբի Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին Գեորգի Ավետիսյան. «Իշխանություններին ավելի հարմար է կառավարելի կիսագրագետների հետ աշխատել, քան մասնագետների» Գուգուշի համերգը Հայաստանում հետաքրքիր իրադարձություն է թե՛ քաղաքական և թե՛ մշակութային առումներով «Հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման պահանջներ դնելն էլ իմաստ չունի» Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը միջազգային ֆինանսական օլիգարխիայի գաղութներն են Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից» Հնդկական փալաս–փուլուսն ու Հայաստանի անկախության հռչակագիրը Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալ» մտադիր է գրավադրել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձին մասնակցած անձանց շրջանակը պարզվել է Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը Կրեմլը չի մեկնաբանում С-400-ի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan