Երևան, 23.Մայիս.2018,
--
:
--
,

Քաղաքական դաշտի ակտիվացման նախաձեռնությունները սպասենք ներքևից` հասարակության միջից


Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, շատ փորձագետներ կարծում են, որ մեր երկրում ստեղծված է քաղաքական ամորֆ վիճակ: Դուք կիսո՞ւմ եք նրանց կարծիքը:

– Այո: Քաղաքական ինստիտուտների շինարարության հարցում մենք առանձնապես հպարտանալու բան չունենք: Քաղաքական համակարգում ընդդիմադիր կուսակցությունները մնում են չկայացած: Նման պայմաններում, իհարկե, ծրագրային բանավեճի մասին խոսելն անիմաստ է: Իսկ այդպիսի քննարկումների բացակայությունը նշանակում է մի բան` չքննարկել երկրի զարգացման հեռանկարները, չքննարկել այն ուղիները, որոնցով կարելի է դիմագրավել երկրին սպռնացող մարտահրավերներին: Եվ` այսպես շարունակ:

– Ինչո՞ւ է այսպես. հասարակությունն ինչո՞ւ է մի կողմ կանգնած, ինչո՞ւ են մարել նրա հետաքրքրությունները քաղաքական զարգացումների վերաբերյալ:

– Որովհետև այլևս վստահություն չունի թե իշխանական, թե ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Դրա համար էլ զանգվածաբար վաճառում է իր ձայնը, ինչպես արեց վերջին այս ընտրությունների ժամանակ: Դրա համար էլ զանգվածաբար լքում է երկիրը` արտագաղթում է:
Նաև մենք սիրում ենք առաջնորդություն: Նախկինում եթե ինչ–որ պահերի ժողովուրդն ինչ–որ մարդկանց, ինչ–որ քաղաքական ուժերի հավատացել էր, այժմ հիասթափվել է նրանցից կամ խաբված է զգում իրեն վերջիններիս կողմից: Այդ իսկ պատճառով էլ ուղղակի լքել է քաղաքական ասպարեզը:

Եվ թերևս անցյալի այս հիասթափություններն են պատճառը, որ նա այսօր չի ուզում այլևս հավատալ որևէ մեկին: Եվ մի կողմ են քաշված, ոչինչ չեն ձեռնարկում: Նաև լիդերի բացակայությունն է իրենն անում. մարդիկ հենվելու կետ չունեն:

– Իսկ ճանապարհը ո՞րն է. ինչպե՞ս ակտիվացնել հասարակությանը, ինչպե՞ս փոխել իրավիճակը:

– Դա դժվար գործ է: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մարդիկ հոգնել են պոպուլիզմից ու ցուցադրական պաթոսից, ինչով զբաղված է եղել ընդդիմությունը վերջին այս տարիների ընթացքում: Դատարկ խոսքին այլևս հավատացող չկա. մարդիկ գործողությունների են սպասում:
Սասնա ծռերի գործողությունները ցույց տվեցին իմ ասածի հավաստիությունը: Հիշենք, որ նրանք բավականին լուսանցքային քաղաքական ուժ էին, բայց հենց որ ժողովուրդը ռեալ գործողություն տեսավ նրանց կողմից, սկսեց այլ վերաբերմունք ցուցաբերել:
Բանն այն է, որ Սասնա ծռերի հենց բուն գործողությունները չէ, որ ոգևորում էին մարդկանց, պարզապես այս խմբի մեջ մարդիկ տեսնում էին մի ուժի, որը կարող է գեներացնել իրավիճակը և սկսել քաղաքական պրոցես:

– Քաղաքական դաշտի ամայությունը, ի վերջո, ե՞րբ սկսվեց, ինչի՞ց սկսվեց, ո՞րն էր պատճառը:

– Հիմնական պատճառը անցած ընտրություններին ընդդիմության ձախողումն էր:

– Լավ, իսկ ընդդիմությո՞ւնն ինչու սկսեց ձախողել, ինչո՞ւ մի կետի վրա կանգ առավ: Չէ՞ որ մենք ունեինք բավականին ակտիվ, դինամիկ զարգացող պրոցեսներ:

– Ընդդիմությունը տուրք տվեց պոպուլիզմին, որը կարճաժամկետ հաջողություն է ապահովում, բայց երկարաժամկետության առումով այն անհեռանկար գործելաոճ է: Քաղաքական գործունեության մեջ սկսեց ձևը գերակայել բովանդակությանը: Որովհետև քաղաքական ուժերը չմտածեցին ստրատեգիայի մասին, կարծեցին, թե առանց ստրատեգիայի հնարավոր է որևէ բան փոխել: Նաև ամենօրյա աշխատանքներ չկատարեցին հասարակության հետ:
Եվ` այսպես շարունակ:

– Քաղաքացիական հասարակությունը ևս լռեց: Ինչո՞ւ:

– Քաղաքացիական հասարակությունը ևս հասցրեց կարճ ժամանակում թույլ տալ այն սխալները, որոնք արել էին քաղաքական ուժերը: Այդ իսկ պատճառով արժանացավ նույն ճակատագրին:

– Մեզ մնում է սպասել քաղաքական նոր ուժի ձևավորմանը, որը հանդես կգա նոր գաղափարներով և նոր մոտեցումներ կառաջարկի: Նման ռեսուրս ունի՞ մեր հասարակությունը, որպեսզի ծնունդ տա նոր վիճակների:

– Իհարկե, պետք էլ չէ, որ դա վերևից լինի: Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ կան պոտենցիալով անհատներ: Եվ նրանք պետք է նախաձեռնեն:
Քանզի, կարող ենք ասել, որ մեր քաղաքական դաշտի հին դերակատարներն արդեն իրենց դարն ապրեցին: Դժվար թե ուժ գտնեն իրենց մեջ վերափոխվելու: Եթե անգամ միավորվեն կամ այլ ֆորմատներով հանդես գան, կամ անվանափոխվեն և այլն, և այլն, միևնույն է, դա քիչ բան կփոխի:
Այնպես որ, ներքևից` հասարակության միջից պետք է նախաձեռնությունը լինի: Եվ ճիշտ աշխատելու դեպքում կարող են հաջողել:


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին Գագիկ Հարությունյանի փեսան հույսն աներոջ վրա է դրել. ազատման դիմում չի գրում Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի դիտարկումներին Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan