Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում

Աբաշիձեի արձագանքը կոշտ չէր՝ Հայաստանը շտապեց


Մեր հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը

– Մի քանի օր առաջ Պրահայում ավարտվեցին ռուս–վրացական բանակցությունները: Կողմերը պայմանավորվել են 2011 թ. Տրանսպորտային միջանցքների մասին համաձայնագրի շուրջ: Նախ, ի՞նչ է ենթադրում այդ համաձայնագիրը և կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

– Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուն համաձայնություն տալու դիմաց Վրաստանը պահանջել էր, որպեսզի Ռուսաստանն ու Վրաստանը շվեյցարական կողմի հետ համատեղ համաձայնագիր կնքեն՝ Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ: Արդեն 6 տարի է՝ այդ բանակցությունները ձգձգվում են: Այս անգամ Աբաշիձեն հայտնել է, որ շվեյցարական ընկերության հետ միասին ռուսական կողմը պատրաստվում է պրակտիկ գործընթացի փուլ տեղափոխել երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել եռակողմ համաձայնությունների մասին:

Իմիջիայլոց, Աբաշիձեի այս հայտարարությունից հետո հայկական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե կարճ ժամանակ հետո Հայաստանը նույնպես օգտվելու է ստեղծված հնարավորությունից: Սակայն իրականում այդ պայմանագիրը նախատեսում է երկկողմ համագործակցություն, կոնկրետ այս դեպքում՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Նախատեսված չէ, որ բեռնափոխադրումներն իրականացվեն նաև տրանզիտային ձևաչափով, այսինքն, այդ բեռները Վրաստանի տարածքից տեղափոխվեն, դիցուք, Հայաստան: Այլ հարց է, որ երբ հետագայում այս երկու կողմերը համաձայնության գան և կյանքի կոչվի 2011–ի ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ բեռնափոխադրումների մոնիտորինգ և վերահսկում, որի պրակտիկ գործընթացը պետք է իրականացնի հենց շվեյցարական կողմը, ապա դրանից հետո միայն կարող է հնարավորություն ստեղծվել տրանզիտային ձևաչափի ներդրման և դրան Հայաստանի հնարավոր մասնակցության համար: Այսօրվա դրությամբ նման հարց չի քննարկվում: Քննարկվում է միայն Ռուսաստանի ու Վրաստանի միջև առևտրային բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը:

– Իսկ կա՞ խոսք աբխազական երկաթուղու վերաբացման մասին:

– Ոչ, աբխազական երկաթուղու մասին խոսք ընդհանրապես չկա: Խոսքը միայն ցամաքային, այսինքն՝ ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների մասին է: Վրացական կողմը բազմիցս հայտարարել է, որ աբխազական երկաթուղու բացման հարց չի քննարկվել: Թեև 2013–ին հունվարին, երբ նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին գտնվում էր Երևանում, հայտարարեց, որ աբխազական երկաթուղին պետք է վերաբացվի: Դրանից հետո նման հայտարարություններ մի քանի անգամ էլի հնչեցին: Բայց հետագայում խոսակցությունները դադարեցին: Այսօր պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ նման գործընթաց չկա, նման բանակցություններ, քննարկումներ չկան:

– Իսկ Աբաշիձեի բավականին կոշտ պատասխանը ՀՀ տրանսպորտի նախարարին ինչո՞վ էր պայմանավորված:

– Աբաշիձեն բավականին փորձառու և հմուտ դիվանագետ է: Ինչ վերաբերում է նրա պատասխանին, ես որևէ կոշտություն չեմ նկատել: Եթե նայենք վրացական սկզբնաղբյուրները, ապա նա ուղղակի նշել է, որ այս փուլում նման հարց չի քննարկվում: Բայց դա չի նշանակում, որ հետագայում դրա հնարավորությունը չի կարող լինել: Դեռ պետք է հաղթահարվի այս փուլը, երբ երկու կողմերի միջև կմեկնարկի բեռնափոխադրումների գործընթացը: Դրանից հետո արդեն կարող է քննարկվել տրանզիտային մասը:

– Այսինքն, հայկական կողմը պարզապես շտապեց արձագանքել:

– Ռուսական ու վրացական կողմը փուլ առ փուլ գնում են հարցի կարգավորմանը: Ուղղակի մենք պետք է հասկանանք նաև, որ ռուս–վրացական հարաբերություններն այն մակարդակի չեն ու այնպիսին չեն, որ կարողանանք վստահորեն որևէ բան պնդել: Ինչ–որ մի փուլում կարող է առաջանալ այնպիսի լարվածություն, որ բոլոր գործընթացներն ընդհանրապես դադարեն: Ու տարիներ պետք լինեն դրանք վերականգնելու համար:

– Աբաշիձե–Կարասին բանակցությունների արդյունքում ձեռք բերված այս վերջին պայմանավորվածությունները կարծես թե նաև բացասական արձագանքներ են առաջացրել վրացական կողմում:

– Բացասականը կապված է քաղաքական մասի հետ՝ պայմանավորված Հարավային Օսիայի ու Աբխազիայի մասնակցությամբ: Իսկ որ սահմանները պետք է բացվեն, ճանապարհները գործեն ու բեռնափոխադրումներ իրականացվեն, իհարկե, ոչ մեկին էլ վնաս չէ:

– Իսկ կարելի՞ է այդ պայմանավորվածությունները համարել վերջնական:

– Վերջնական համարել չեմ կարող: Կարող եմ դատել պաշտոնական հայտարարություններից: Ի դեպ, վրացական կողմը մեկ քայլ առաջ է ասում կամ հայտարարում: Բայց, ամեն դեպքում, եթե նայենք վերջին շրջանի զարգացումները, այո, գործընթացները տանում են դրան:

Արփի Սահակյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում «Խելացի» դրամապանակներ արտադրող ընկերությունը հարկային արտոնություններ կստանա Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է (տեսանյութ) Բաքվում չի հաջողվել սադրել հայկական կողմին Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի Ի շահ գործարարների` բարեփոխում հարկային օրենսգրքում Հայաստանը և Իրանը կհամագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ Արթուր Սարկիսովի վիրահատությունը հաջող է անցել Հրդեհը Արա լեռան լանջին մեկուսացվել է ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Երջանիկ եմ, կարողացա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել. Արոնյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan