Երևան, 23.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց «Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ... Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները Ռուսաստանի սպասելիքները չիրականացան. ի՞նչ հաստատեց Լավրովը Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են անպատասխան, իսկ խնդիրները՝ չլուծված Այգեպանի բացակայությունը «Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն»

Թուրքիան C–400 համակարգեր կտեղակայի Հայաստանի հետ սահմանին


Անկարան պատրաստ է 2,5 մլրդ դոլար վճարել ռուսական С–400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ գաղտնիությունը պահելու պայմանով հղում անելով թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի:

Ըստ այդ պաշտոնյայի՝ հաջորդ տարի Անկարան նախատեսում է Ռուսաստանից ձեռք բերել С–400–ի երկու մարտկոց: Եվս երկու մարտկոց նախատեսվում է ռուս–թուրքական համատեղ ուժերով կառուցել արդեն Թուրքիայում:

Ըստ գործակալության՝ «Рособоронэкспорт»–ի ներկայացուցիչը չի ցանկացել մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Երկար ժամանակ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են С–400 համակարգերի շուրջ: Ի դեպ, եթե մատակարարումն իսկապես իրականանա, ապա Թուրքիան կլինի առաջին երկիրը, որին Ռուսաստանը կվաճառի այդ համալիրները:
Մինչ այժմ այդ գործարքը տեղի չի ունեցել նաև ՆԱՏՕ–ի դիրքորոշման պատճառով: Իսկ ռուսական կողմը երբևէ խոչընդոտ չի համարել այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է: ՆԱՏՕ–ին իր անդամակցությունը խոչընդոտ չի համարում նաև թուրքական կողմը: ՌԴ–ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ին իր երկրի անդամակցությունը չի խոչընդոտում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելուն, այդ թվում՝ С–400 համակարգեր ձեռք բերելուն:

Թեև ռուսական համակարգերը համատեղելի չեն ՆԱՏՕ–ի սպառազինությունների հետ, սակայն Թուրքիան ծրագրում է դրանք տեղակայել այն տարածաշրջաններում, որտեղ գործում են դաշինքի ղեկավարության կողմից սահմանված սահմանափակումներ՝ Հայաստանի, Հունաստանի հետ սահմաններին և Էգեյան ծովի մոտ: Համակարգերը չեն ունենալու նաև «յուրային–օտար» ճանաչման համակարգ, ինչը թույլ է տալու դրանք կիրառել ցանկացած թիրախի դեմ:

Ի դեպ, շատ փորձագետներ համարում են, որ գործարքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ–Թուրքիա հարաբերություններն ամենալավ վիճակում չեն: Արդեն բավականին երկար ժամանակ է՝ դրանք լարված են: Թուրքական կողմից ավելի ու ավելի հաճախ են խոսակցություններ լսվում այն մասին, որ Թուրքիան պետք է լքի դաշինքը: ՆԱՏՕ–ի ներկայացուցիչներն իրենց ավելի զուսպ են պահում, բայց երկու կողմն էլ միմյանց նկատմամբ բազմաթիվ դժգոհություններ ունեն:
Իսկ թե С–400 համակարգերի ձեռքբերումն ինչպես կանդրադառնա դաշինքի ու անդամ պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների վրա, կերևա առաջիկայում, երբ կստացվեն ՆԱՏՕ–ի առաջին արձագանքները:


Արփի Սահակյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Սրտի կաթիլներով, ջրով, սննդով հերթ կանգնելու փոխարեն օգտվեք որոշումից Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչելի բրենդ դարձնել». ՀՀ վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Գինու միջազգային համաժողովը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն «Մեր վերջնական նպատակն է՝ հայկական գինին միջազգային ճանաչե... Անվտա՞նգ են երևանյան խաղահրապարակները՝ պարզ կլինի մեկ ամիս անց Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն Դավիթ Պեդանյան. «Խցանումները չեն վերանա» «Տղա՛ ջան, լավ սովորի, որ բանակում չծառայես» լոզունգը կշարունակի ակտուալ մնալ... Նախիջևանի ուղղությամբ որևէ սպառնալիք չկա. ի՞նչ նպատակ ունեն ադրբեջանական զորավարժությունները Ռուսաստանի սպասելիքները չիրականացան. ի՞նչ հաստատեց Լավրովը Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են անպատասխան, իսկ խնդիրները՝ չլուծված Այգեպանի բացակայությունը «Մենք վերադառնում ենք մեր պորտալարին. Թաթայից գնում ենք դեպի Բեթհովեն» ՄՅՈւ-ն պարտվեց. Մխիթարյանը բացակայում էր «Բազել» - «Մանչեսթր Յունայթեդ». ուղիղ միացում «Յուվենտուս» - «Բարսելոնա». ուղիղ միացում Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Դմիտրի Խվորոստովսկին սիրում էր Հայաստանը Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Գրան Պրի Երևանը ներկայացրել է զբոսաշրջային ներուժը Ամմանում տեղի ունեցած միջազգային համաժողովին ՔԿՀ խցերում չնախատեսված խուզարկություններ են արվել. առգրավվել են հեռախոսներ և բուսական զանգվածներ Հայաստանի մարզերի աշակերտները մասնակցել են Թերի Ջորջի հետ զրույցին Տրանսպորտի, կապի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. նախարար Երեւանի մի շարք փողոցներում կերթեւեկենք միակողմանի. առաջարկը քննարկման է դրվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan