Երևան, 26.Հուլիս.2017,
--
:
--
,

Ադրբեջանցիների ցույցը Պրահայում տապալվել է

Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց հուլիսի 14-ին բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ի չիք դարձավ դեսպանատան տարածքից կազմակերպված հակացույցի արդյունքում։

Ադրբեջանցի ցուցարարներին  դիմավորեցին  հայկական դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները` Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով,  ողջ փողոցում լսելի ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ  ու տասնյակ ցուցապաստառներով, որոնց մեջ էին նաև  «Մարդկային վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Մարդկային  վահանի ետևում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիևին», «Լեռնային Ղարաբաղն  ազատ պետություն է»,  Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի հայտնի գնահատականը` «Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարը, այլ  իր խաղաղ բնակչությանը կիրառում է իբրև մարդկային վահան»  և այլն։

Ադրբեջանցիներին հատկացված մեկ ժամվա ընթացքում ադրբեջանցի ցուցարարները հնարավորություն ստացան լսել Հայ զինվորներին, հայոց բանակին, Անդրանիկ զորավարն ձոնված շատ սիրված երգեր, ինչպես նաև Արամ Խաչատրյան ու System of a Down, ինչպես ասում են` ամեն ճաշակի համար…

«Օրեր» ամսագրին և օrer.eu-ին մեկնաբանելով այսօրվա բողոքի ակցիան Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն ասել է. «Մեզ հասած տեղեկություններով Չեխայում բնակվող ադրբեջանցիներն ամենայն հավանականությամբ Բաքվից իջեցված հրահանգով կազմակերպեցին փոքրաթիվ այս բողոքի ակցիան Չեխիայի ՀՀ դեսպանատան առջև։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ մտացածին խնդիրների առնչությամբ բողոքների անցկացումը ոչ մի հանգրվանի չի հասցնի։ Ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի նրանք իրականացնեին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների  միջնորդությամբ վստահության մթնոլորտ ձևավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայկական կողմը բազմիցս դատապարտել է ադրբեջանական զինուժի` սեփական խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու գործողությունները։ Չեխիայի հայ համայնքի համակարգված գործողության շնորհիվ ըստ էության ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը տապալվեց»։

Առաջիկա օրերին էլ Ադրբեջանը շահարկելու է խաղաղ բնակիչների զոհվելու հանգամանքը, ցույցեր է պատվիրելու տարբեր մայրաքաղաքներում  Հայաստանի դիվանագետական առաքելությունների առջև։ Չէ՞ որ լրատվամիջոցների համար օրեր առաջ տեղի ունեցածը թարմ պահելու համար լրատվության առիթ է պետք ստեղծել։

Շփման գոտում ադրբեջանցիների հերթական սադրիչ գործողություններին հայկական կողմի տված պատասխանից հետո ադրբեջանցի երեխայի ու նրա տատիկի ենթադրյալ  զոհվելը տեղեկատվական պատերազմում  նոր հարձակման առիթ դարձնելով, Ադրբեջանը կրկին փորձում է շահել միազգային կառույցների աջակցությունն ու հանրության համակրանքը։

Իրականությունն այն է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, շփման գոտում,  նման իրավիճակներից խուսափելու և երկու կողմերից էլ զոհերի հավանականությունը  բացառելու այս պահի միակ ելքը հրադադարի խախտման դիտորդական  մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է , ինչը կտրկանապես մերժում է Ադրբեջանը։    Սա է պատճառը, որ Մինսկի խմբի համանագահաները մտագոհություն հայտնելով խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ, հիշեցնում են, որ խնդրի կարգավորման ռազմական ուղի չի կարող լինել և որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

loading...
Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքների տոնավաճառը հուլիսի 29-ին կվերաբացվի Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական փառատոնի եզրափակիչ Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել Հայաստանում արևային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են. Հայկ Հարությունյան Հետախուզվող պաշտոնյա Սամսոն Սահակյանը վերջապես հանձնվել է իրավապահ մարմիններին Վարդենիսում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 տուժածների առողջական վիճակը բավարար է Գևորգ Գևորգյանն ազատվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից Հայաստանից ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել Վախճանվել է արձակագիր և կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիքթաշ»-ի ընկերական խաղին Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ցախի Հանեգբի Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին Գեորգի Ավետիսյան. «Իշխանություններին ավելի հարմար է կառավարելի կիսագրագետների հետ աշխատել, քան մասնագետների» Գուգուշի համերգը Հայաստանում հետաքրքիր իրադարձություն է թե՛ քաղաքական և թե՛ մշակութային առումներով «Հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման պահանջներ դնելն էլ իմաստ չունի» Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը միջազգային ֆինանսական օլիգարխիայի գաղութներն են Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից» Հնդկական փալաս–փուլուսն ու Հայաստանի անկախության հռչակագիրը Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալ» մտադիր է գրավադրել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձին մասնակցած անձանց շրջանակը պարզվել է Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը Կրեմլը չի մեկնաբանում С-400-ի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan