Երևան, 26.Հուլիս.2017,
--
:
--
,

Երկրում քաղաքական լճացում է` բոլորը կամավոր ենթարկված են Բաղրամյան 26–ին


Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը


– Պարոն Բադալյան, Վերջերս շատ քաղաքական վերլուծաբաններ և փորձագետներ գտնում են, որ մեր երկրում ստեղծված է քաղաքական ամորֆ իրավիճակ: Դուք և՞ս այդ կարծիքին եք:

– Ոչ: քաղաքական առումով այսօր երկրում լճացում է:

– Դրանք տարբե՞ր են:

– Դա ավելի քաղաքագիտական տերմին է, քան ամորֆ վիճակը: Այսօր իրավիճակն ամբողջովին է լճացած: Հասարակության մեջ տիրում է բացահայտ ապատիա ու անտարբերություն պետության ինստիտուտների ու քաղաքական համակարգի նկատմամբ: Ընդդիմության մոտ կրեատիվության իսպառ բացակայություն է: Եվ սրանք լճացմանը բնորոշ հատկանիշներ են:
Եվ շատ է ուժեղացել արտագաղթողի հոգեբանությունը:
Ընդդիմության մոտ այլևս չկա նորարարական միտք, նոր մի բան ստեղծելու, նոր ուղղությամբ գնալու ձգտում կամ ցանկություն: Իշխանություններն էլ օգտվում են այդ հանգամանքից ու իրենց համար ստեղծել են մի ցանկալի իրավիճակ: Արդյունքում զարգացում չկա և ոչ մի բնագավառում: Այդ 2–3 տոկոս տնտեսական աճը դեռ զարգացում չէ: Մեր երկրի նման երկրներին հարկավոր են տնտեսական աճի կրկնակի, եռակի ցուցանիշներ:
Այդ իսկ պատճառով կարող ենք ասել, որ լճացման այս վիճակը ձեռք է տալիս առաջին հերթին իշխանություններին. հասարակությունը պրոբլեմներ չունի, ընդդիմությունը կրկին պրոբլեմներ չունի:
Եվ քանի որ և հասարակության, և ընդդիմության կողմից չկա որևէ նախաձեռնողականություն, ապա նախաձեռնություններ չկան նաև իշխող քաղաքական ուժի մեջ: Քանզի մտավախություն կա, որ դա կարող է անցանկալի ձևով ընկալվել նախագահականի կողմից: Արդյունքում` բոլորը կամավոր ենթարկվել են Բաղրամյան 26–ին: Մի բան, որը շատ բնորոշ է լճացման ժամանակաշրջանների կառավարման համակարգերին:

– Իսկ ինչպե՞ս անենք, որպեսզի ժողովրդի մոտ շահագրգռություն ու հետաքրքրություններ առաջանան քաղաքական գործընթացների վերաբերյալ: Ի՞նչ միջոցներ և ինչպիսի՞ գործիքներ կարելի է օգտագործել, որպեսզի մարդիկ արթնանան:

– Հասարակությունը քնած չէ, որ արթնանա: Նա արթուն վիճակում է: Պարզապես մոտը ապատիա է: Ավելին` շատ ակտիվ են, եթե այդ հարցը կապված է արտագաղթելու իրենց մտադրության հետ:
Պարզապես նրանց պետք է ակտիվացնել նաև քաղաքական գործընթացների նկատմամբ: Իսկ արթնացնելու համար ընդդիմությունը պետք է շարժ անի: Այն պետք է կրեատիվ լինի: Իսկ կրեատիվ լինելու համար էլ պետք է հասարակությունը սնուցի ընդդիմությանը: Իսկ հասարակությունն էլ չի սնուցում:
Եվ ստացվել է, ասես, պտտվող շրջանակ:
Բնականաբար այստեղ ինչ–որ բան կարող են անել իշխանությունները: Բայց մենք տեսնում ենք, որ իշխող քաղաքական ուժի գլխավոր ներկայացուցիչները` նախագահը և վարչապետը որևէ բան չեն անում իրավիճակը փոխելու ուղղությամբ` ելնելով տարբեր պատճառներից: Մեկը չի ցանկանում, մեկը չի կարողանում: նախագահը չի ցանկանում, իսկ վարչապետն էլ չի կարողանում կամ չի հասկանում: Եվ վիճակն էլ մնում է այսպիսին:
Ի դեպ, շատ պասիվ է նաև քաղաքացիական հասարակությունը: Նրա ներկայացուցիչների մոտ էլ համապատասխան գիտելիքների պակաս կա, թե ինչն ինչպես անեն: Դրա համար ամեն մեկն իր գործն է անում. մեկն իրավապաշտպանություն է անում, մեկը մոնիտորինգ է անցկացնում, մեկը կոռուպցիայի դեմ է պայքարում: Եվ, ընդհանուր առմամբ, այս ամենը ոչ մի արդյունք չի տալիս: Անշուշտ, կան խորքային այլ պատճառներ ևս:

– Դուրս է գալիս, որ հույսը մնում է իշխող հանրապետական կուսակցության վրա. այնտեղից կարող է ինչ–որ մի բան գալ:

– Բոլորն էլ կարող են անել այդ ինչ–որ մի բանը: Իշխող կուսակցությունն էլ կարող է անել, դե յուրե ընդդիմություն համարվող Ծառուկյան դաշինքը կարող է անել, քաղաքական դաշտում ակտիվություն դրսևորող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են անել:
Այսինքն` բոլորն էլ կարող են անել:

– Պարզապես նոր գաղափարնե՞ր են պետք, նոր մեթոդնե՞ր են պետք, նոր մոտեցումնե՞ր են պետք:

– Առաջին հերթին պետք է նպատակասլացություն և պատկերացում, թե ինչ անել: կարևորը սա է ` ինչ անելը: Եթե սա գիտես, ապա մնացածը կարող ես հարմարեցնել քո հնարավորություններին ու ընդհանուր իրավիճակին:
Հենց այդ ինչ անելն է, որ չկա և ոչ ոքի մոտ: Բոլորը նայում են իրենց ղեկավարին, թե ի՞նչ կասի նա: Հանրապետական կուսակցությունը` իրենց ղեկավարին, Ծառուկյան դաշինքը` իրենց ղեկավարին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ իրենց գործով են զբաղվում: Չունենալով համապատասխան գիտելիքներ, չեն էլ ցանկանում սովորել: Կամ թեկուզ` օգտագործել այլ երկրների փորձը:
Այս ամենի հետևանքով է, որ ստեղծված է այսպիսի իրավիճակ:

Գոհար Սարդարյան

loading...
Քաբուլում խոշոր ահաբեկչություն է կանխվել Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքների տոնավաճառը հուլիսի 29-ին կվերաբացվի Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական փառատոնի եզրափակիչ Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել Հայաստանում արևային վահանակներ արտադրողների առաջարկած գները մրցունակ են. Հայկ Հարությունյան Հետախուզվող պաշտոնյա Սամսոն Սահակյանը վերջապես հանձնվել է իրավապահ մարմիններին Վարդենիսում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 9 տուժածների առողջական վիճակը բավարար է Գևորգ Գևորգյանն ազատվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից Հայաստանից ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել Վախճանվել է արձակագիր և կինոդրամատուրգ Ալեքսան Մեխակյանը Արազ Օզբիլիսը մասնակցել է «Բեշիքթաշ»-ի ընկերական խաղին Հայաստանի պատմությունը ներկայացնող լուսանկարները մեկ հարթակում. գործարկվեց «Արմենպրես. Պատմություն» կայքը Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ցախի Հանեգբի Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին Գեորգի Ավետիսյան. «Իշխանություններին ավելի հարմար է կառավարելի կիսագրագետների հետ աշխատել, քան մասնագետների» Գուգուշի համերգը Հայաստանում հետաքրքիր իրադարձություն է թե՛ քաղաքական և թե՛ մշակութային առումներով «Հիմա ԵՏՄ–ից դուրս գալու ժամանակը չէ, և նման պահանջներ դնելն էլ իմաստ չունի» Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը միջազգային ֆինանսական օլիգարխիայի գաղութներն են Վազգեն Ա. «Աշխարհում յուրաքանչյուր մարդ իր ուզած տեղը պետք է ապրի՝ բացի հայերից» Հնդկական փալաս–փուլուսն ու Հայաստանի անկախության հռչակագիրը Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալ» մտադիր է գրավադրել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձին մասնակցած անձանց շրջանակը պարզվել է Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության տպավորիչ նվաճումների ցանկը Կրեմլը չի մեկնաբանում С-400-ի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan