Yerevan, 24.January.2018,
--
:
--
,

Սիրիական գամբիտ. ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան

 

Թուրքիայի հովանավորությունը վայելող ահաբեկչական "Սիրիական ազատ բանակ"-ի հրամանատարներից մեկը՝ Ահմեդ Օսմանը ակնարկել է, որ "Սիրիական ազատ բանակ"-ը կարող է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում գործող "Քրդական Դեմոկրատական միություն" կուսակցության (PYD) զինյալների դեմ, որոնք վերահսկում են Թել Ռիֆաթ քաղաքը...

Ըստ Օսմանի, քաղաքի և նրա շրջակա գյուղերի մոտ 200 հազար բնակիչներ, ովքեր ժամանակավորապես Աազազի շրջակայքում են հաստատվել, ցույցեր են կազմակերպում և պահանջում են քաղաքը և նրա շրջակայքը մաքրել քրդերից...

Եթե ահաբեկիչները հրաժարվեն, ապա "Սիրիական ազատ բանակ"-ը ռազմական գործողություններ կսկսի նրանց դեմ... Մենք խնդրում ենք Թուրքիային պաշտպանել մեզ, ինչպես դա եղավ "Եփրատի վահան" ռազմական օպերացիայի ժամանակ...",- Ժնևում կայացած միջսիրիական բանակցություններից հետո հայտարարել է Օսմանը...

Վերջինս նաև նշել է, որ Թել Ռիֆաթը քրդերից խլելուց հետո թուրքամետ ահաբեկիչները պատրաստ են նաև գրավելու Աֆրինի մեծ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանը,որը սահմանակից է Թուրքիայի Հաթայ նահանգին...

Իրականում, Օսմանն ընդամենը բարձրաձայնել է Թուրքիայի նպատակները... Բոլորն էլ շատ լավ գիտեն,որ առանց Անկարայի և արևմտյան որոշ ուժերի հետ համաձայնության "Սիրիական ազատ բանակ"-ը մի քայլ էլ չի անի...

Նախ," Սիրաիական ազատ բանակ"-ի միջոցով Անկարան փորձում է փոքրացնել Սիրիայի հյուսիսում ձևավորված Քրդական ինքանավարության տարածքը,որը եթե նախկինում երեք փոքր և անկլավային մասերից էր բաղկացած՝ Աֆրին,Քոբանի և Ջազիռա,ապա հիմա գրեթե միավորված է (Քոբանին և Ջազիռան միավորվել են և բավական ընդլայնել իրենց տարածքները)...Թուրքերը ցանկանում են թույլ չտալ նրանց վերջնական միավորումը ընդհանուր մեկ միավորի մեջ...Հենց դրանով էլ կարելի է բացատրել Անկարայի կողմից իրականացված "Եփրատի վահան" օպերացիան,որն իրականացվեց 2016 թ-ի օգոստոսի 24-ից 2017 թ-ի մարտի 29-ը...

Այդ ընթացքում թուրքական բանակին և "Սիրիական ազատ բանակ"-ի ահաբեկիչներին հաջողվեց գրավել Ալ-Բաբ և Ջարաբլուս քաղաքները և թույլ չտալ Աֆրինի քրդերին միավորվելու Քոբանի-Ջազիրայի քրդաբնակ շրջանների հետ...

Անկարան ավելին էր ցանկանում.Էրդողանն այդ ժամանակ քրդերից պահանջեց լքել Մանբիջ և Քոբանի քաղաքները...Սակայն ԱՄՆ-ից,ով պաշտպանում և զինում է սիրիացի քրդերին,Անկարային հասկացրեցին,որ չափը ճանաչի և կրակի հետ չխաղա...Վաշինգտոնի նախազգուշացումները հասան իրենց նխպատակին և Էրդողանը հապաղեց...Սիրիայի քրդերի հարցում Անկարան ակտիվացավ,երբ Իրաքի Քրդստանում հայտարարեցին,որ այս տարվա սեպտեմբերի 25-ին կանցկացնեն Իրաքից անկախանալու հանրաքվե...

Անկարայում շատ լավ գիտեն,որ Իրաքի և Սիրիայի Քրդստանների միավորումը ժամանակի հարց է,ինչպես նաև Իրաքի Քրդստանի անկախությունը էլ ավելի կմեծանցի կենտրոնախույս տրամադրությունները և շարժումները Թուրքիայի քրդաբնակ շրջաններում...

Երկրորդը,Էրդողանը ցանկանում է վերահսկողություն հաստատել Թել Ռիֆաթի նկատմամբ,քանի որ այն համարվում է Հալեպի հյուսիս-արևմտյան արվարձան... Էրդողանի "թուլությունը" Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի նկատմամբ բոլորը գիտեն, որն ունի թե՛ օբյեկտիվ,թե՛ սուբեկտիվ պատճառներ...

Պատահակա չէ այն,որ "Սիրիական ազատ բանակ"-ն ակտիվացավ Համբուրգում G20 շրջանակներում Էրդողանի և Պուտինի հանդիպումից հետո...Թրամփը,Պուտինը և Էրդողանը տարրականորեն բաժանում են Սիրիան...

Որքան կարելի է կռահել,Անկարայում դժգոհ են իրենց չափաբաժնից,որն ընդգրկում է Սիրիայի հյուսիսը (Աազազ-Ալ-Բաբ-Ջարաբլուս եռանկյունին) և գրեթե ողջ Իդլիբ նահանգը (Հուսանք,որ Իդլիբը կազատագրվի Ասադի կողմից թուրք ահաբեկիչներից)...ԱՄՆ-ի վերահսկողության տակ են անցնում Սիրիայի հյուսիը և արևելյան որոշ տարածքներ (Աֆրին,Քոբանի,Մանբիջ,Թել Աբյադ,Ռասալայն,Ալ-Հասաքա և որոշ չափով Քամիշլի,հավանաբար նաև Ռաքքան),Սիրիայի և Իսրայելի սահմանակից շրջանները,Դերաայի որոշ մասը,ինչպես նաև Իրաքի և Սիրիայի սահմանի որոշ մասը (Ալ-Թանֆ բնակավայրը և անցակետը)...

ԱՄՆ-ն կփորձի պահպանել նաև "ընդդիմադիր անկլավները" Հոմսում և Դամասկասում,որով որոշ չափով վերահսկելի և խոցելի կդարձնի այդ խոշոր քաղաքները...

Ռուսաստանը և Իրանը այս պահի դրությամբ Սիրիայում գործում են տանդեմով,սակայն ամեն մեկն իր վերահսկողության գոտիներն ունեն... ՌԴ-ն կամրանը ալավիաբնակ Լաթակիայում և Տարտուսում,որտեղ արդեն կան ռազմածովային (Տարտուսի) և ռազմաօդային (Խմեյմին) ռազմաբազաներ,ինչպես նաև որոշ ազդեցություն կունենա Հալեպի և Թադմորի (Պալմիրա) շրջաններում...

Դամասկոսը, Հոմսը, Համան և դրուզաբնակ Սուվայդան Ասադի բանակի և Իրանի կողմից հովանավորվող "Հզբոլլահ"-ի վերահսկողության տակ են...Ասադը կպահպանի իր դիրքորը նաև Հալեպում...Հալեպի Շեյխ Մաքսուդ քրդաբկան թաղամասը լինելով շրջապատված Ասադի բանակի կողմից կգերադասի համագործակցել Սիրիայի օրինական իշխանությունների հետ...

Հիմա կոնկրետ պայքար է գնում Սիրիայի նավթի և գազի համար,որի հանքերը գտնվում են երկրի կենտրոնական և արևելյան շրջաններում...Եթե Թադմորի մոտ գտնվող գազի և նավթի հանքերի պահով ամեն ինչ պարզ է,ապա Ալ-Սուհնայի և Դեր-Զորի մոտ գտնվող գազի և նավթի հանքերի պահով ամեն ինչ դեռ առջևում է...Ասադը, ինչպես նաև նրան հովանավորող ՌԴ-ն և Իրանը, ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդերը,ինչպես նաև "ԻՊ"-ի ահաբեկիչները դեռ պայքարում են նավթով և գազով հարուստ այս շրջանների համար...

Սակայն արդեն պարզ է,որ նախկին Սիրիան անցավ պատմության գիրկը, իսկ մենք էլ գրեթե կորցրեցինք մեր մերձավորարևելյան ամենախոշոր սփյուռքը...

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan