Երևան, 23.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում

«Հյուսիս-հարավ». չինական ընկերությունը վերացնում է թերությունները (տեսանյութ)



ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանն այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային
ծրագրի» Տրանշ 2` Աշտարակ-Թալին և Տրանշ 3` Թալին-Լանջիկ հատվածներ` տեղում
ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Աշտարակ-Թալին 42 կմ ավտոճանապարհի բետոնապատումն ընթանում է բնականոն
հունով։ Նախարարը մանրակրկիտ դիտարկեց կատարվող աշխատանքը, արդեն պատրաստ
հատվածները, զրուցեց որակի վերահսկիչների և ինժեներների հետ։

Շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության աշխատակիցը
ներկայացրեց ընթացիկ փոքր խնդիրները, միաժամանակ հավաստիացնելով, որ
աշխատում են վաղ առավոտից մինչև երեկոյան ինը։

Թալին-Լանջիկ հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է չինական
«Սինոհիդրո» ընկերությունը, նախարարի այցերն առավել հաճախակի են։
Այցելությունների ընթացքում մի շարք լուրջ խախտումներ էին արձանագրվել։
Վահան Մարտիրոսյանըշաբաթներ առաջ վերջնաժամկետ էր տվել ընկերությանը,
որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն` հակառակ դեպքում աշխատանքները
կդադարեցվեին, մինչև խախտումները շտկելը։

Աշխատանքային քննարկմանը, որպես շահագրգիռ կողմ, մասնակցեցին նաև Ասիական
զարգացման բանկի ներկայացուցիչները։ Չինական ընկերությունը ներկայացնում էր
փոխնախագահ Փան Ծին Րենը, ով հավաստիացրեց, որ բոլոր թերացումները
հիմնականում շտկված են։ Դա հաստատող փաստաթղթերն էլ ներկայացրեց նախարարին։

Որակի հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները
նույնպես նշեցին, որ փորձագիտական լաբորատորիաները պատրաստ են շահագործման,
շինհրապարակում ավելացված է տեխնիկան, թարմացված ու համալրված է
աշխատակազմը։ Աշխատում են նաև շաբաթ օրերին, օրական` 12 ժամ։

Ամփոփելով քննարկումը՝ նախարարը ներկայացրեց իր դիրքորոշումը. «Խնդիրների
մեծ մասն իսկապես շտկված է, բայց մշտական վերահսկողությունն ու կրկնակի
ստուգումները շարունակվելու են, և ցանկացած թերացման դեպքում աշխատանքները
դադարեցնելու հարցը կվերանայվի»։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում...

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

loading...
Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել Ալեքսիս Օհանյանը խոստացել է, որ դուստրը կայցելի Հայաստան. Reddit-ի համահիմնադիրը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը Գաբրիել Սարգսյանը` Լիբանանի շախմատի չեմպիոն Ստորագրվել է «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր Գործարար-տնտեսական համաժողովում քննարկվեցին այլ երկրների հետ տնտեսական համագործակցության հեռանկարները Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր Աշոտյանը Բաքվում Ադրբեջանին հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով ՀՀ կառավարությունը նախատեսում է բարեփոխել Գյումրիի օդանավակայանի ենթակառուցվածքները Կառավարությունում քննարկվել են ԵՄ GSP+ համակարգի կիրառմանը վերաբերող հարցեր Պետությունն անհրաժեշտության դեպքում կապահովի փրկարարների բուժումն արտերկրում «Խելացի» դրամապանակներ արտադրող ընկերությունը հարկային արտոնություններ կստանա Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է (տեսանյութ) Բաքվում չի հաջողվել սադրել հայկական կողմին Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը շատ լուսավոր կետեր ունի. կարդինալ Սանդրի Ի շահ գործարարների` բարեփոխում հարկային օրենսգրքում Հայաստանը և Իրանը կհամագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ Արթուր Սարկիսովի վիրահատությունը հաջող է անցել Հրդեհը Արա լեռան լանջին մեկուսացվել է ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը ցուցարարների կողմից երկու անգամ ընդհատվել է Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Երջանիկ եմ, կարողացա հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել. Արոնյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan