Երևան, 11.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Շահառուներն առանց հավաստագրի, համապատասխան փաթեթով անհրաժեշտ բժշկական ծառայություն կստանան



Պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման¬, պետական բյուջեի միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է համապատասխան օրենքում փոփոխություններ կատարել:

Ըստ նախագծի՝ գործող իրավակարգավորմամբ շահառուների համար պետական բյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատությունների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը: Արդյունքում տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ:

Ստացվում է մի իրավիճակ, երբ շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3–6 ամիս: Բացի այդ՝ շահառուն մինչև ծառայությունը ստանալը երբեմն զրկված է հստակ իմանալու հնարավորությունից՝ իրեն ցուցված բժշկական ծառայությունը պետք է տրամադրվի իր, թե պետության միջոցների հաշվին, քանի որ կոնկրետ դեպքի փոխհատուցման ենթակա լինելու վերաբերյալ որոշումը կայացվում է միայն բուժման ավարտին: Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնություն ստանալու համար անմիջապես դիմել հիվանդանոցային օղակի բժշկական հաստատությանը, որը փաստացի պետք է մատուցի ծառայությունը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ հավաստագրի ստացումը և առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը:

Ըստ նախագծի՝ առկա խնդիրների և խոչընդոտների պատճառով ներկայում շահառուներն իրենց համար անվճար պայմաններով տրամադրման ենթակա բժշկական ծառայություններից շատ դեպքերում ստիպված օգտվում են վճարովի հիմունքներով: Նախագծով նախատեսվող փոփոխությունների հիմնական նպատակը սոցիալական փաթեթի շահառուների համար իրենց նախընտրած բժշկական հաստատությունում տրամադրվող բժշկական փաթեթի շրջանակներում բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով, անխոչընդոտ` առանց հերթագրումների ստացումն է` միաժամանակ ուժեղացնելով ծախսվող ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը և բարձրացնելով դրանց արդյունավետությունը:

Առաջարկվող մոդելով Առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր տարի ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ–ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում: Շահառուն հնարավորություն է ունենում առանց որևէ հավաստագրի անհրաժեշտության, միայն անձը հաստատող փաստաթղթի միջոցով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները:

Առաջարկվող նախագծի իրավակարգավորման պայմաններում ակնկալվում է նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացում՝ շնորհիվ նոր մեխանիզմով ներդրված կրկնակի վերահսկողության մեխանիզմի: Նոր մեխանիզմով, բացի Առողջապահության նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը հետևում է նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan