Երևան, 23.Մայիս.2018,
--
:
--
,

Ադրբեջանը հրաժարվում է Վիեննայի և Պետերբուրգի համաձայնություններից և կրում սադրանքների հետևանքների պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ

 Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Քիշնևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Կրկին Ադրբեջանի ներկայացուցիչները, չարաշահելով այս հարթակը, օրակարգի թեմայի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության մասին խոսելու փոխարեն հանդես են գալիս սադրիչ հայտարարություններով։ Անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով: 2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների, կանանց ու ծերերի նկատմամբ իրականացված վայրագություններով, զոհվածների մարմինների խոշտանգումներով, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հայտարարել է, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանիով, ներառյալ TR-107 համազարկային հրթիռային համակարգով ռմբակոծելու համար։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանական բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։

loading...
ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին Գագիկ Հարությունյանի փեսան հույսն աներոջ վրա է դրել. ազատման դիմում չի գրում Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը ՀՀ նախագահն Արսեն Մկրտչյանին նշանակել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Վիգեն Սարգսյանն արձագանքել է Արմեն Գրիգորյանի դիտարկումներին Նախագահի նստավայրում մեկնարկում է կառավարության անդամների երդման արարողությունը Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները. գիտա-պրակտիկ միջազգային սեմինար ՀՀ-ում Պայթյուն Բաքվի սրճարաններից մեկում. կան զոհեր Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan