Երևան, 22.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

ՀՀ պետական բյուջեում նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 4.9 մլրդ դրամով

ՀՀ պետական բյուջեի 2017 թվականի հունվար-մայիսի ընթացիկ ծախսերի 34.1%-ը` 168.3 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով կիսամյակային ծրագրի 82.3% կատարողական:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունից, մասնավորապես` 115.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 52.8 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն աճել են 3%-ով կամ 4.9 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 71.8 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով կիսամյակային ծրագրի 69.9%‑ը և 1.8%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2017 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել են 26.9 մլրդ դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 27.2 մլրդ դրամ, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 35.4%‑ով: Նշված ծախսերը 19.2%-ով կամ 6.5 մլրդ դրամով զիջել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների ծախսերի կրճատմամբ: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից հունվար-մայիս ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 218.5 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 մլրդ դրամի դիմաց:
loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Թրամփն ամենավատ նախագահն է. ամերիկացիների գնահատականը Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan