Երևան, 16.Հունվար.2018,
--
:
--
,

Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործումը հետաձգում է Անկարա՞ն



Տեղի ունեցավ այն, ինչը շատ փորձագետներ ենթադրում էին: Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործումը կրկին հետաձգվել է: Հաղորդվել է, որ նախագծին մասնակցող ներդրողները որոշել են նշանակել համակարգող խորհրդի նիստ, որպեսզի «անցկացնեն ընթացիկ վիճակի վերլուծություն և նշեն երկաթգծի շինարարության հետագա առաջընթացի ապահովման պլանները»:

Ի՞նչ է տեղի ունեցել: Բոլորովին վերջերս Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչներն ասում էին, որ «աշխատանքները շարունակվում են, մարդիկ աշխատում են զօրուգիշեր, մեր տարածաշրջանի շուկաները երկաթգծի կարիք ունեն»: Իսկ Վրաստան այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմը հայտարարում էր, որ «Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի 2017 թ. առաջին կիսամյակում»: Հիմա թուրքական աղբյուրները նշում են, թե իբր հայտնվել են «շատ ազդեցիկ մարդիկ, ովքեր Անկարային խնդրել են անել ամեն ինչ, որպեսզի նախագիծը չիրականանա»: Ընդ որում, նշվում է, որ արդեն քանի տարի է՝ այդ ուժերին «հաջողվում է վիժեցնել շինարարության ավարտը և շահագործումը»:

Նախագծի աշխատանքն սկսվել է 2008 թ.: 2009–ին այն ընդհատվեց հայ–թուրքական բանակցությունների պատճառով և վերսկսվեց միայն 2010–ի մայիսին: Նախատեսվում էր շինարարությունն ավարտել 2011–ին, ապա ժամկետը հետաձգվեց մինչև 2014–ի ավարտը, այնուհետ՝ 2015–ից հետո:

Արդեն 2015–ի հոկտեմբերին հայտարարվեց, որ երկաթգիծը շահագործման կհանձնվի 2016–ի նոյեմբերին, իսկ արդեն այդ տարվա դեկտեմբերին նշվեց, որ շահագործումը նախատեսվում է այս տարվա հունիսի վերջին: Այս հետաձգումները հաստատում են արևմտյան ու ռուսական շատ փորձագետների այն վարկածը, որ այս նախագիծը կաթվածահար վիճակում է: Ժամանակ առ ժամանակ հետաձգման պատճառ է բերվում սակագնային քաղաքականությունը: Ասում են, որ տնտեսապես շահավետ այդ նախագիծը կարող է լինել միայն երկարաժամկետ հեռանկարում, իսկ հիմա դրանից տուժելու են վրացական նավահանգիստները և այլն: Կարծիք կա նաև, որ նախագծի հաջողությանը կարող է նպաստել Ադրբեջանի տարածքով Իրանից բեռների փոխադրումը:

Բայց քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեկ այլ տարբերակ էլ է առաջ քաշում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծին Հայաստանը չի մասնակցում, իրադարձությունների ընթացքը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական հակամարտության հետագա սրման ոչ միայն Երևանի ու Բաքվի միջև: Կարևոր նշանակություն է ձեռք բերում նաև լարվածության աճը Մերձավոր արևելքում, Թուրքիայում և մասնավորապես Թուրքիայի շուրջ»,– նշում է վերլուծաբանը: Իսկ փորձագետ Թոմաս դը Վաալն էլ համարում է, որ «ցանկացած հակամարտություն կարող է աղետալի լինել տարածաշրջանի համար, երբ որևէ մեկը փորձի չհաջողված բանակցությունների պատճառով առաջացած վակուումը լցնել տրանզիտային միջանցքներով»: «Ուստի հնարավոր է, որ չցանկանալով փչացնել իր համար այս պահին այդքան կարևոր դարձած Մոսկվայի հետ հարաբերությունները՝ Անկարան ինքն է հետաձգում Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի շահագործումը»,– կարծիք է հայտնում վերլուծաբանը:

Արփի Սահակյան

loading...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով» Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում գերժամանակակից օլիմպիական մարզահամալիր կկառուցի Մոուրինյու. Սա լավագույն որոշումներ էր Մխիթարյանի համար Երևանի դրամատիկական թատրոնը խաղաշրջանը կբացի «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությամբ Սաուդյան Արաբիայում 21-րդ դարում առաջին անգամ անցկացվել է ֆիլմերի հանրային ցուցադրություն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքը կանցկացվի Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan