Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Պետության կարգավորիչ դերը տնտեսության զարգացման գործում. լինե՞լ, թե չլինել


Մեր հյուրն է Առաջադիմական կոմկուսի նախագահ, ՀՀ ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, արդյո՞ք ներկա ժամանակներում անհրաժեշտ է, որպեսզի պետությունը հետքայլ անի լիբերալիզմի բացարձակ սկզբունքներից և ինչ–որ չափով տնտեսության կարգավորման ղեկը վերցնի իր ձեռքը: Այդ մոտեցումը ինչո՞վ է պայմանավորված:

– Պետության կարգավորիչ դերի բարձրացումով պետք է ապահովել պետության և տնտեսվարող սուբյեկտների շահերի հավասարակշռությունը, սոցիալական գործընկերության խորացումը: Որտեղ տնտեսական աճի խթանման գործառույթները պետք է համադրվեն շուկայական հակամենաշնորհային մրցակցային մեխանիզմներին: Իսկ տնտեսական ակտիվությունը` սոցիալական արդարության պահանջներին:
Սա բանաձև է, որին մենք պետք է հասնենք:
Պետք է ունենանք տնտեսվարման տարբեր ձևեր, ինչպես պլանային, այնպես էլ` շուկայական: Որտեղ անհրաժեշտ է, պետք է վարել պլանային տենտեսություն: Իսկ դրանք հիմնականում պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն են, ուր պետք է ապահովվի պետության գերակայությունը:
Ես ժամանակին` 1997 թվականին, երբ խորհրդարանի պատգամավոր էի, եղել եմ Լոնդոնում ու զրուցել Մեծ Բրիտանիայի Արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարի հետ: Հարցրեցի նրան` հիմնական ֆոնդերի քանի՞ տոկոսն է պետության ձեռքին: Պատասխանեց` 53%–ը: Նույն ժամանակներում Ֆրանսիայում այն կազմում էր 60%–ը:
Իսկ մենք ամեն ինչ մասնավորեցնում ենք: Որն էլ ցանկալի արդյունք չի տալիս: Տեսեք` այսօր մեքենաշինության ոլորտի տնտեսվարողները գործարանները գնել են, դարձրել են իրենց սեփականը, բայց շրջանառու միջոցներ չունեն, որպեսզի գործարկեն: Նաև արտադրվելիք ապրանքի իրացման շուկաներն են փակվել:
Դրա համար արտաքին գործերի նախարարության միջոցով, նրանում տնտեսական կցորդների ինստիտուտը զարգացնելու ճանապարհով, պետք է պետությունը գտնի մեր արտադրելիք ապրանքների իրացման հնարավոր շուկաները:
Ներկա կառավարությունը նման քայլեր անում է. արդեն արտաքին գործերի նախարարությունում կա նախարարի տեղակալ, որը զբաղվելու է այս հարցերով:

– Բայց ռիսկային չէ՞ ծանր մեքենաշինության զարգացմանը զարկ տալը Հայաստանում, երբ մեր երկիրն ունի սահմանափակ կոմունիկացիոն հնարավորություններ, սակավ են արտաքին հաղորդակցության ճանապարհները:

– Հիմա եթե մենք ունենք սահմանափակ կոմունիկացիոն հնարավորություններ, տարեկան 250 հազար կամ 260 հազար տոննա դիզելային վառելանյութ կամ բենզին չե՞նք ներկրում: Բերում ենք, չէ՞, այս սահմանափակ կոմունիկացիաների պարագայում: Կամ` ցորեն չե՞նք բերում: Կամ շաքարավազ չե՞նք բերում: Ամեն ինչ էլ բերվում է, չէ՞:
Դե, եթե բերվում է դիզելային վառելանյութ, եթե բերվում է ցորեն, եթե բերվում է շաքարավազ, բերվում են այլ մթերքներ ու արդյունաբերական ապրանքներ, ապա չի՞ կարելի հաստոցների համար մետաղ ներկրել ու նույն այդ հաստոցները գնացքներով արտահանել:
Այնպես որ, այսօր շրջափակման գաղափարը պետք է երկրորդ պլան մղել: Տեսեք` ժամանակին մեր «Հայէլեկտրո» գործարանը տարեկան արտադրում էր հոսանք արտադրող հսկայական չափսերի 54 էլեկտրագեներատորներ, որոնք հիմնականում իրացվում էին Ռուսաստանի այն մասերում, որտեղ հոսանք չկար` հեռավոր գյուղերում ու այլ բնակավայրերում: Հիմա, ի՞նչ է, մենք այսօր չե՞նք կարող ուսումնասիրել, թե ո՞րտեղ դրանց կարիքը կա: Ու կրկին արտադրենք ու վերջիններիս առաջարկենք մեր ապրանքը:
Ա՛յ, այս հարցերով պետք է պետությունը զբաղվի: Պետք է ուսումնասիրություններ կատարի, ամեն մի գործարանի հնարավորությունների մասին տեղեկանա, հավաքագրի արդյունքները, ստեղծի տեղակատվական բանկ: Եվ համապատասխան պատկան մարմիններին հանձնարարի զբաղվել տվյալ հարցով:

– Դրա համար շատ ջանքեր են պետք: Կասեն` թող ամեն գործարանատեր ինքը զբաղվի իր հարցերով, իր գլխի ճարն ինքը տեսնի:

– Ոչ: Զարգացած երկրներում այդպես չէ: Օրինակ, Գերմանիայում պետությունն է կարգավորում երկրի մեքենաշինության ոլորտը:
Կամ Ռուսաստանում, որպեսզի գնեն նոր ավտոմեքենաներ, ասում են` բերեք, որպես մետաղի ջարդոն հանձնեք ձեր հին մեքենաները, դրա դիմաց փող ստացեք ու գնացեք նորը ձեռք բերեք: Այսինքն` խթանում են ավտոմեքենաների պահանջարկը:
Իսկ մենք` Հայաստանում, խթանո՞ւմ ենք որևէ պահանջարկ: Ոչ. նման բան չկա:
Մինչդեռ պարտավոր ենք հետազոտել ու իմանալ, թե երկրի որ գործարանն իր պոտենցիալից ի՞նչ է պահել, դեռևս ի՞նչ կարող է արտադրել, և այդ արտադրանքը որտե՞ղ կարող է իրացվել: Այս ամենն իմանալուց հետո ձեռնամուխ լինենք վերջիններիս արտադրությունը կազմակերպելու գործին

Գոհար Սարդարյան

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan