Երևան, 23.Մայիս.2019,
--
:
--
,

Քաղաքական ամորֆության մեջ. հինը մեռել–գնացել է, նորն էլ երևան չի եկել

Մեր հյուրն է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, աշնանն ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում մեր քաղաքական իրականության մեջ, թե՛ հրապարակներում, թե՛ վարագույրի հետևում` ինտրիգների մակարդակով:

– Ես ձևակերպված լուրջ դժգոհություններ չեմ տեսնում: Ուստի շատ դժվար է նման բան կանխատեսելը, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինում: Թե իշխանության ներսում, թե հանրության այս կամ այն շերտում կուտակված դժգոհություններ չեմ տեսնում: Ընդամենն ընթանում է «Սասնա ծռերի» դատավարությունը: Իսկ այս հարցի վերաբերյալ էլ մոտեցումները բավականին երկփեղկված են. հասարակության մեջ միասնական դժգոհության ալիք չի նկատվում:

– Իսկ ժողովուրդն ընտելացե՞լ է իր վիճակին, թե այն այլևս պայքարելու ներուժ չունի:

– Ներուժի խնդիր չէ: Ցանկացած պայքար գալիս է այն ժամանակ, երբ դժգոհությունները հանգեցնում են հստակ ձևավորված պահանջի: Բայց այս պահին դրանք չկան:
Որովհետև, ի տարբերություն նախորդների, վերջին այս ընտրություններից հետո բողոքարկման ալիքներ չբարձրացան: Սա շատ էական հանգամանք է: Այսինքն` այն, ինչ եղել է շատ ընտրություններից հետո, երբ մարդիկ ընկճվում էին, հիասթափվում էին ու ըստ այդմ լինում էր դժգոհության մեծ ալիք, այս անգամ նման բան չկար: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց բոլոր դեպքերում դա փաստ է:
Կարծես որևէ մեկին չեն զարմացրել այս ընտրություններով: Բոլորն ընտելացել են դրան, մտածել են, որ այդպես էլ պետք է լիներ: Եվ սպասելիքների չիրականացման փաստ, ըստ էության, չի եղել:

– Ստեղծված վիճակին այս հարմարվելը, ժողովրդի մոտ ընդվզման բացակայությունը վտանգավոր չէ՞ մեր երկրի հեռանկարային զարգացման առումով: Մենք խո՛րը, խո՛րը ճահի՞ճ ենք մտնում:

– Ես չէի ասի, թե դա հարմարվել է: Պարզապես պայքարի բոլոր այն մեթոդները, որոնք գոյություն են ունեցել այս տարիների ընթացքում, արդեն կորցրել են իրենց արժեքը: Բացարձակապես մարդկանց վրա ազդեցություն չեն թողնում այն գնահատականները, առաջարկները, որոնք անում է այս կամ այն ուժը:
Կարծես թե ավելի ռացիոնալ է դարձել հասարակությունը, հասկացել է այդ առաջարկների սնանկությունը: Եվ այլևս որևէ մեկին չի հավատում: Ընդամենը խնդիրը սա է:

– Այսինքն` խնդիրը քաղաքական դաշտում է:

– Քաղաքական չասենք` միայն կուսակցությունների առումով: Չնայած կուսակցական համակարգն էլ հանրության համար իր ամբողջ արժեքը կորցրել է: Տարիներ, տասնամյակներ շարունակ ժողովուրդն այս կամ այն կուսակցության հետ կամ կուսակցությունների միավորման հետ հույսեր կապում էր: Իսկ հիմա նման բան գոյություն չունի: Անգամ ցանկացած քաղաքական ուժ, որն անցնում է խորհրդարան, բացարձակապես չի վայելում ժողովրդի վստահությունը:
Ահա, այսօր ստեղծվել է այսպիսի վիճակ:
Իսկ Հայաստանում այլ պրակտիկա չի եղել. 25 տարի հենց կուսակցական միավորումները և կուսակցություններն էին փորձում ինչ–որ քաղաքական պրոցեսներ ձևավորել: Իսկ այսօր, երբ դա չկա, պահանջվում են բոլորովին ուրիշ մեթոդներ, ուրիշ մոտեցումներ: Իսկ վերջինները դեռևս չկան, գոյություն չունեն:

– Այդ նոր մոտեցումները և դրանց վերաբերյալ սպասումները գուցե պետք է քաղաքական–կուսակցական դաշտից տեղափոխել ա՞յլ դաշտ` հասարակակա՞ն հատված:

– Շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ երբ ընդհանրապես կուսակցական քաղաքականությունը վերանում է, սովորաբար ստեղծվում են հանրային տարբեր շարժումներ, որոնք, դնելով քաղաքական խնդիրներ, մոբիլիզացնում են ժողովրդին և ձգտում են փոփոխություններ մտցնել երկրում:
Մեր երկրում հենց սա չկա: Ստեղծվել է այսպիսի վիճակ` հինը չի կարող, նորը չի ստեղծվել:
Վերջին տարիներին մենք տեսնում էինք, չէ՞, թե ինչպես էր հանրությունը կազմակերպվում, դնում լոկալ այս կամ այն խնդիրը և փորձում դրանք լուծել: Եվ սոցիալական այդ շարժումները նույնպես չեն աճել, չեն հասել քաղաքական խնդիրների մակարդակին:

–  Այսինքն` չգիտենք, թե կայծը որտեղի՞ց կբռնկվի:

– Իհարկե: Երկու տարի առաջ, երբ մի խումբ երիտասարդներ դուրս եկան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ո՞վ գիտեր նախապես դրա մասին: Նրանք ձևակերպեցին ու դրեցին լուծվելիք խնդիրը: Ու ժողովուրդը դուրս եկավ դրա համար պայքարելու:
Ամեն ինչ հենց սրանից է գալիս` հստակ ձևակերպված խնդիր կա՞, և դրա համար պայքարելու ձևեր առաջարկվո՞ւմ են, թե չեն առաջարկվում: Եվ եթե առաջարկվում են, ապա ժողովուրդն այն ընդունո՞ւմ է, թե չի ընդունում: Սա է մեխանիզմը:

–  Երկու տարի առաջ, իրոք, քաղաքացիական հանրությունը բավականին ակտիվ էր, ոգևորեց ամբողջ ժողովրդին: Ինչո՞ւ այն միանգամից մարեց: Գուցե կազմակերպված հարված հասցվեց նրանց` գաղափարական առումով կամ չգիտեմ ինչ առումներով…

–  Ոչ, այդպես չէ: Երկու տարվա մեջ Հայաստանում լիովին փոխվել է ներքին քաղաքական իրավիճակը. եղավ ապրիլյան պատերազմը, եղան «Սասնա ծռերի» գործողությունները: Նաև դրա համար է, որ ասում եմ` հինը մեռել–գնացել է, այսինքն` 25 տարվա քաղաքական պրակտիկան մեռավ–հեռացավ: Եվ դա` կապված կարևորագույն ճգնաժամային երևույթների հետ:
Իսկ նորն էլ երևան չի եկել դեռևս: Ի վերջո չտրվեցին միանշանակ գնահատականներ ո՛չ պատերազմի, ո՛չ «Սասնա ծռերի» գործողությունների վերաբերյալ:
Եվ այս անորոշության մեջ քաղաքական համոզիչ գաղափարներ ու ծրագրեր ներդնելը բավականին դժվար է: Ստեղծված է ամորֆ վիճակ:

– Իսկ նորի բացակայությունը կամ դրա մուտքը կապվա՞ծ է աշխարհում ընթացող փոփոխությունների հետ. նոր գաղափարներ, գլոբալ նոր իրավիճակ, աշխարհաքաղաքական նոր խնդիրներ…

– Անշուշտ: Մանավանդ 21–րդ դարի առաջին երկու տասնամյակներում այնքան է աշխարհը փոխվել, քաղաքական մոտեցումները ևս այնքան են փոխվել, որ անգամ պետության մասին, սոցիալական պայքարի մասին, երկրի անվտանգության մասին 20–րդ դարի պատկերացումներով խոսելն անիմաստ է այլևս:

Այժմ հին մեթոդներով ոչ կռվել է հնարավոր, ո՛չ պատերազմներ վարել ու անվտանգություն ապահովել: Նաև հին մեթոդներով հնարավոր չէ ներքին քաղաքական ռեֆորմներ անել:
Ամեն ինչը նոր է, և ամբողջ աշխարհում բոլորը փորձում են նորին նոր մոտեցումներ ցուցաբերել:

Գոհար Սարդարյան

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan