Yerevan, 21.September.2018,
--
:
--
,

Օրվա պոեզիան. Պեդրո Սալինաս

Ինձ հարկավոր չէ ժամանակ,

իմանալու համար` ինչպիսին ես,

իրար ճանաչում են նաև կայծակով:

Ո˚վ կարող է քեզ ճանաչել, երբ լուռ ես,

կամ այն բառերով, որոնցով լռում ես,

նա, ով քեզ փնտրում է այն կյանքում, որ ինքն է ապրում,

գիտի միայն պատրանքներիդ մասին,

նաև պատրվակների, որոնց մեջ թաքնվում ես:

Գնալ` քեզ հետևելու քո անցյալում,

ժպիտը գումարել արարքներին,

անունները` տարիներին,

այդպես քեզ ճանաչողը կմոլորվի:

Իսկ ես` ոչ:

Ես քեզ ճանաչեցի փոթորկի մեջ,

քեզ ճանաչեցի պատահական,

այդ վայրի հեռացումի մեջ,

որտեղ երևում է այն խորքը,

որից փախչում են կեսօրին և գիշերը:

Ես քեզ տեսա, դու` ինձ, իսկ հիմա,

այլևս չեն կարող սխալվել

ո՛չ պատմությունը, ո՛չ անցյալը,

դու` կայծակի մեջ ամազոնուհի,

որ նոր ժամանած դողում ես կանգնած:

Ես քեզ չէի սպասում,

ես քեզ այնքան վաղուց գիտեմ,

որ սիրուդ վրա փակում եմ աչքերս և քայլում անսխալ,

կուրորեն`

ոչինչ չխնդրելով

այս դանդաղ և աներեր լույսից,

որի միջոցով ճանաչում են տառերը, ձևերը,

և քեզ ճանաչել փորձողը կարծում է,

հավատում է, թե իբր տեսնում է,

թե դու ով ես`

ի՛մս,

անտեսանելի՛ս:

 

 

Ես քեզ չեմ փնտրում,
Որովհետև գիտեմ, որ անհնար է
գտնել քեզ … այսպես փնտրելով:
Լքե՜լ քեզ… քեզ կլքեմ այնպես,
Ինչպես լքում են մոռացված մեկին,
և կմտածեմ այլ բաների մասին
որպեսզի… քո՛ մասին չմտածեմ,
բայց մտքիս մեջ քեզ ամուր պահելով՝
մտածում եմ դատարկ բաների մասին:
Շուրթերից հնչող անվերջ ծեծված խոսքեր՝
«Վաղը պետք է սա անեմ»
«Ճի՛շտ այդպես»
«Ավելի լավ կլիներ»
Խաբկա՜նք…
Ի՜նչ հեշտ է ամեն ինչ
Որքա՜ն հեշտ է արդեն ամեն ինչ
Մոռացվա՜ծ իմ սեր…

Թարգմանությունը ` Ռուզաննա Պետրոսյանի

 

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan