Երևան, 22.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ) Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում. Ուֆուկ Ուրազի կնոջը հեռացրել են աշխատանքից Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի ազգային հերոս

Օրվա պոեզիան. Պեդրո Սալինաս

Ինձ հարկավոր չէ ժամանակ,

իմանալու համար` ինչպիսին ես,

իրար ճանաչում են նաև կայծակով:

Ո˚վ կարող է քեզ ճանաչել, երբ լուռ ես,

կամ այն բառերով, որոնցով լռում ես,

նա, ով քեզ փնտրում է այն կյանքում, որ ինքն է ապրում,

գիտի միայն պատրանքներիդ մասին,

նաև պատրվակների, որոնց մեջ թաքնվում ես:

Գնալ` քեզ հետևելու քո անցյալում,

ժպիտը գումարել արարքներին,

անունները` տարիներին,

այդպես քեզ ճանաչողը կմոլորվի:

Իսկ ես` ոչ:

Ես քեզ ճանաչեցի փոթորկի մեջ,

քեզ ճանաչեցի պատահական,

այդ վայրի հեռացումի մեջ,

որտեղ երևում է այն խորքը,

որից փախչում են կեսօրին և գիշերը:

Ես քեզ տեսա, դու` ինձ, իսկ հիմա,

այլևս չեն կարող սխալվել

ո՛չ պատմությունը, ո՛չ անցյալը,

դու` կայծակի մեջ ամազոնուհի,

որ նոր ժամանած դողում ես կանգնած:

Ես քեզ չէի սպասում,

ես քեզ այնքան վաղուց գիտեմ,

որ սիրուդ վրա փակում եմ աչքերս և քայլում անսխալ,

կուրորեն`

ոչինչ չխնդրելով

այս դանդաղ և աներեր լույսից,

որի միջոցով ճանաչում են տառերը, ձևերը,

և քեզ ճանաչել փորձողը կարծում է,

հավատում է, թե իբր տեսնում է,

թե դու ով ես`

ի՛մս,

անտեսանելի՛ս:

 

 

Ես քեզ չեմ փնտրում,
Որովհետև գիտեմ, որ անհնար է
գտնել քեզ … այսպես փնտրելով:
Լքե՜լ քեզ… քեզ կլքեմ այնպես,
Ինչպես լքում են մոռացված մեկին,
և կմտածեմ այլ բաների մասին
որպեսզի… քո՛ մասին չմտածեմ,
բայց մտքիս մեջ քեզ ամուր պահելով՝
մտածում եմ դատարկ բաների մասին:
Շուրթերից հնչող անվերջ ծեծված խոսքեր՝
«Վաղը պետք է սա անեմ»
«Ճի՛շտ այդպես»
«Ավելի լավ կլիներ»
Խաբկա՜նք…
Ի՜նչ հեշտ է ամեն ինչ
Որքա՜ն հեշտ է արդեն ամեն ինչ
Մոռացվա՜ծ իմ սեր…

Թարգմանությունը ` Ռուզաննա Պետրոսյանի

 

 

loading...
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ) Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում. Ուֆուկ Ուրազի կնոջը հեռացրել են աշխատանքից Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի ազգային հերոս Լոպիրյովան Մխիթարյանի մասին տեսանյութով շնորհավորել է Հայաստանի անկախության օրը Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Մեքսիկայի երկրաշարժից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայկական արդարադատության բացը, կամ կրկին 3000 եվրո կվճարենք Եթե նպատակը տարածքի իրացումը լիներ, «Ֆիրդուսի» շուկայի ապամոնտաժման հաջորդ օրը կսկսվեր բնակիչների հետ բանակցությունը... Դեբեդցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, եթե մարզպետի խորհրդականը ներդրումներ չկատարի Հայաստան–Թուրքիա՝ ով ում է ավելի շատ պետք Ոստիկանական ակցիա. բացառիկ ու անվրեպ Խավարումից` արարում Արամ Ա–ի շուրթերով, կամ ո՞վ է Սփյուռքի` վարչապետի թեկնածուն Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներազգային ագրեսիվության
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan