Երևան, 18.Օգոստոս.2017,
--
:
--
,

Սիրելու բանաձևը և քաղաքականությունը


Մեզ մոտ կացնային սկզբունքով է քաղաքականության մեջ. կամ` կաս, կամ` չկաս: Եթե դու իշխանություն չդարձար, ապա դու չկաս: Ծեծված բառով ասած` քաղաքական դիակ ես: Ու վերջ. քեզ ճար ու ճամփա չկա քաղաքականություն վերադարձի: Նույնիսկ կարծիք հայտնել էլ չես կարող. չէ՞ որ այլևս ձիու վրա չես:

Ու դրա համար այնքան կոպիտ ենք ու այնքան բռի ենք: Կոպիտ ու բռի ենք մեր տեսակետների մեջ, մեր մտածողությամբ: Որովհետև մեր տեսահորիզոնն է փոքր, ու մեր սիրտն է վախեցած ու նեղ դարձած: Ուստիև քաղաքական մեր տեսակետների կամ քաղաքագիտական մեր գնահատականների մեջ պետք է գերիշխի էմոցիան: Եվ հիմնականում` բացասական էմոցիան: Ի վերջո, երեկ նա քո մրցակից հակառակորդն էր, ու դու հաղթեցիր նրան: Չէ՛, դու գետնեցիր նրան:

Ինչո՞ւ այսքան երկար նախաբան եղավ: Որովհետև լսեցի Րաֆֆի Հովհաննիսյանին ու հասկացա, թե որքան է մեր քաղաքական, հասարակական, նաև հենց լրագրողական միտքը հետ մնում իր պատկերացումների մեջ: Հասկացա, որ կա մի աստիճան, որից մենք այլևս չենք կարողանում բարձրանալ: Դեմ ենք առնում բարոյական մի պատնեշի ու սկսում ենք տեղապտույտ տալ:

Ու այդ տեղապտույտի մեջ ենք ահա արդեն քանի տարի կամ տասնամյակ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ինչի՞ մասին էր խոսում: Խոսում է այնպիսի արժեքների մասին ու այնպիսի բարձրությունից, որ, կներեք, ինձ մի պահ թվում էր, թե խոսքերը քամուն են տրվում:

Նախ` Րաֆֆու աղոթքի այդ չարչրկված թեման: Ով չալարեց այս տարիների ընթացքում, դա հիշեց: Պատկերը պարզ էր, բառերը հասու էին ամենքին. Րաֆֆին գնաց ու Ծիծեռնակաբերդում աղոթեց, երբ ժողովուրդը հորդացած էր հրապարակներում:
Բայց այստեղ խոսքն ավարտվում էր, այլևս չէին շարունակում, որ պետական ոստիկանական մեքենան իր մկաններն էր ցույց տալիս ու ամբողջ դաժանությամբ պատրաստվում էր գործի մեջ նետվել:

Դե, հեշտ է ասել` գնայի՛ր մինչև վերջ, Րաֆֆի:
Բայց, ա՛յ, եթե գնար, ու հատկապես եթե արյուն թափվեր, իսկ մեր երկրի պատմությունից հայտնի է, որ արյուն թափվելն էլ արդյունք չի տալիս. իշխանությունը մնում է իր տեղում նստած, ապա` ի՜նչ հայհոյանք, ինչ` է՛ս , է՛ն:

Մի խոսքով` կեղծ է խոսակցությունը, և ավելի վատը` անազնիվ է իր բուն էությամբ:
Կամ` Րաֆֆին, ասում են, որ քաղաքական դիակ է: Այդ ո՞վ մի օր քաղաքական դիակ չի դառնում. իսկ շատ հաճախ մարդկանց` դիակ դառնալու հաշվին չէ՞, որ ինչ–որ բան է կատարվում, զարգանում, ծնվում ու ընթանում առաջ: Սերմն էլ է մի օր դիակ դառնում, որպեսզի ցորենի հասկը ծփա:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է այն մասին, թե այդ ովքե՞ր են, որ բարոյական իրավունք ունեն հրել մարդկանց, հրել Ժիրայր Սեֆիլյանին, հրել իրեն, հրել ցանկացած մարդու: Թեկուզ հրողները լինեն ոստիկաններ (երևույթի ամենամեղմ կողմն է մատնացույց անում խոսքի մեջ. ծեծելը, խոշտանգելը անտեսում է):

Բանն այն է, որ այս թեման կարևորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ի զարմանս շատերի: Դա էլ հա՞րց է, որ դրա մասին խոսես, էլ կարևոր թեմա չկա՞ այս երկրի քաղաքական դաշտում` կմտածեն շատերը: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը այս հարցն է կարևոր համարում: Մենք չգիտենք, բայց նա գիտի, թե` ինչու: Գուցե սա՞ է մեր և նրա տարբերությունը: Մեր և արևմտյան քաղաքական դպրոց անցած, քաղաքական քաղաքակիրթ հարաբերություններ դավանող այս մարդու:

Երեսպաշտությունն ու կեղծիքը ամեն տեղ է վատ: Վատ է նաև քաղաքականության մեջ: Ա՛յ, որ Րաֆֆիին մեղադրում են ապրիլի 9–ի համար, որ շարժումը մարեց, նա էլ մեղմ ձայնով, ժպտալով, համարյա ներողություն խնդրելու պես հարց է տալիս` եթե մեզ մեղադրում են , ապա որտե՞ղ էին մեղադրող ուժերը, ինչո՞ւ հրապարակում չէին: Ո՞ւր էր Հանրապետություն կուսակցությունը` իր լիդերով, ու՞ր էր Դաշնակցությունը, ո՞ւր էր…. Եվ այսպես շարունակ:

Եթե ձեզ, իրոք, պետք էր, որ այս երկրում համակարգ փոխվեր, ու այն առաջ գնար, գայիք հրապարակ: Հնարավորություն էր ստեղծված, հնարավորությունը բաց չթողնեինք:
Հիմա քաղաքական հնարավորությունների վերաբերյալ Րաֆֆու խոսքը` մոտավոր շարադրմամբ` եթե հաջորդ անգամ հնարավորություն լինի, ես չեմ լինելու: Բայց այդ հնարավորությունը չմսխենք:

Պատկերացնո՞ւմ եք հայաստանյան քաղաքական դաշտում մի ուժ այդպես ասի: Ասի` թեկուզ առանց ինձ, բայց փոփոխություն լինի երկրի կյանքում: Իմ հավատը չի գալիս. ձերը` չգիտեմ:

Հետո նա խոսեց էտի մասին: Ամեն ինչը պետք է էտվի, որպեսզի նորանա–թարմանա: Էտվեց նաև իրենց կուսակցությունը (ինչ ճիշտ ու գեղեցիկ բառ է ընտրված): Ու պատկերացնո՞ւմ եք` Րաֆֆին սիրով խոսեց իր կուսակցությունը լքած անձանց մասին: Խոսեց հարգանքով` բարի ժպիտը դեմքին:

Հետո Րաֆֆին խոսեց հանրային ծառայության մասին: Խոսեց նոր վիճակի ու քաղաքական նոր բովանդակության մասին: Հետո վախեցրեց մարդկանց կուսակցապետությունից ու սերժապետությունից: Հետո զարմացավ, թե ինչպե՞ս կարելի է մարդը` հայրենիքի համար կռված ու այն ազատագրած մարդը, խանգարի այդ հայրենիքի առաջընթացին: Այնքան անկեղծ էր իր զարմանքի մեջ:

Եթե մենք` ամենքս, Րաֆֆու նման մտածենք, մեր երկիրը կդառնա երկիր: Եվ այդ ժամանակ է արդեն, որ խորամուխ կլինենք Րաֆֆու սիրելու բանաձևի մեջ ու այն մի օր կբացահայտենք:

Գոհար Սարդարյան

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan