Երևան, 16.Հունվար.2018,
--
:
--
,

Բագրատ Ենգիբարյան. «Հայաստանի փոքրությունն ու մասնագետների կոնցենտրացիան լուրջ առավելություն է տալիս ինժեներական ոլորտում»


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում օրեր առաջ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Ֆրենսիս Գրիֆիթսը, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի և Աֆրիկայի երկրներում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության վաճառքի և մարքեթինգի գծով փոխնախագահ Ռոբերտ Մորթոնը, «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ»–ի տնօրեն Արամ Սալաթյանը:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ ներկայում իրականացվում են Ջրվեժում ինժեներական քաղաքի հիմնման աշխատանքները, և նշված ծրագրում ևս կառավարությունը կարևորում է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ փոխշահավետ համագործակցությունը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը շատ բարձր է գնահատում համագործակցությունը Հայաստանի հետ:

– Այն ուղղակի կազմակերպություն չէ, այլ համակարգաստեղծ կազմակերպություն է: Մեզ մոտ առկա ազգային–ինժեներական լաբորատորիաներն էլ լրջորեն խթանում են ճարտարագիտության ոլորտի զարգացմանը Հայաստանում:

Նախևառաջ ասեմ, որ «Նեյշնլ Ինսթրումենթս» հանդիսանում է Ջրվեժում մեր ինժեներական քաղաքի հիմնական ռազմավարական գործընկերը: Իրենք շատ ուրախ էին, որ Հայաստանի կառավարությունը նման նախաձեռնություն ունի և հանդիպման ժամանակ նաև քննարկվեց, թե ինչպիսի պլաններ կան քաղաքը արագ սկսելու, ավելի շատ կրթական ոլորտի զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

«Նեյշնլ Ինսթրումենթս»–ի ներկայացուցիչները նաև ընդգծեցին, որ բարձր են գնահատում Հայաստանի ներուժը: Գիտեք, որ աշխարհի 5 մեծ գիտահետազոտական կենտրոններից մեկը Հայաստանում է, և նրանք նաև մոտակա ապագայում կհայտարարեն, որ ընդլայնում են գործունեությունը Հայաստանում:

Ջրվեժի ինժեներական քաղաքում տեղակայված է լինելու մոտ 30 շենք, ուր ամեն կազմակերպություն իր շենքն է ունենալու: Մեկ շենք ունի «Նեյշնլ Ինսթրումենթս»–ը, որտեղ բացի իրենցից տեղակայված կլինեն նաև ուսումնական–կրթական լաբորատորիաներ: Քաղաքում կպատրաստվի նաև մեկ ինկուբատոր, ուր նորաստեղծ ընկերությունների համար հնարավորություն կստեղծվի տեղակայվելու:
Քաղաքում արդեն իսկ տեղակայված են տիեզերքի ու տեխնոլոգիաների թանգարանները: Թանգարանի և «Նեյշնլ Ինսթրումենթս»–ի շենքերն արդեն պատրաստ են, վերջինն արդեն կարող է տեղափոխվել: Մնացել է, որ այլ կազմակերպություններին հնարավորություն տանք իրենց հատկացված հողի վրա շինարարությունը սկսեն: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ այդ գործընթացները կսկսվեն:

– Մենք այնտեղ աշխատող մասնագետների պակաս չե՞նք ունենա:

– Երկու օր առաջ Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում մեծ ինժեներական ֆորում–ցուցահանդես էր: Եվ այն, ինչ տեսանք, զարմացրեց շատերին: Շատ լուրջ պոտենցիալ կա, բացի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, ճարտարագիտական ոլորտը նույնպես շատ լուրջ զարգացում է ապրել: Խոսքը գնում է այսօրվա աշխարհի ամենաառաջատար ուղղությունների մասին, ինչպիսիք են մարդու կողմից չկառավարվող մեքենաները, միկրոէլեկտրոնիկան և այլն:

– Ջրվեժում նման քաղաքի կառուցումը նաև կխթանի չէ՞, որ մարդկային ռեսուրսների արտահոսք չլինի, այլ կարողանանք մեզ մոտ պահել ու աշխատանքով ապահովել:

– Հակառակը՝ ոչ թե գնալու խնդիր կա, այլ այստեղ մարդկանց քանակն ավելացնելու: Երեկ «Նեյշնլ Ինսթրումենթս»–ի հետ քննարկման ժամանակ նույնիսկ խոսվեց, որ Հայաստանի փոքրությունը և մասնագետների կոնցենտրացիան մեկ վայրում շատ լուրջ համեմատական առավելություն է տալիս: Շատ խնդիրներ, որ հնարավոր չէ Ռուսաստանում կամ ԱՄՆ–ում արագ լուծել, Հայաստանում հնարավոր է զուտ փոքրության և նաև դիրքի տեսակետից: Օրինակ՝ Հայաստանը շատ հարմար է ամերիկյան կազմակերպություններին՝ ռուսական շուկայի համար աշխատելու տեսանկյունից և այլն:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով» Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում գերժամանակակից օլիմպիական մարզահամալիր կկառուցի Մոուրինյու. Սա լավագույն որոշումներ էր Մխիթարյանի համար Երևանի դրամատիկական թատրոնը խաղաշրջանը կբացի «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությամբ Սաուդյան Արաբիայում 21-րդ դարում առաջին անգամ անցկացվել է ֆիլմերի հանրային ցուցադրություն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքը կանցկացվի Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan