Երևան, 22.Սեպտեմբեր.2017,
--
:
--
,
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ) Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում. Ուֆուկ Ուրազի կնոջը հեռացրել են աշխատանքից Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի ազգային հերոս

ՓՍՈՐԻԱԶ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք



Բժշկագիտությունը առաջ է շարժվում հսկայական քայլերով: Սակայն կան հիվանդություններ, որոնց առաջացման պատճառները մինչև այսօր հայտնի չեն, ինչպես օրինակ փսորիոազը: Հայտնի է միայն, որ այս խրոնիկ մաշկային հիվանդության զարգացման հարցում մեծ դեր ունի գենետիկ նախատրամադրվածությունը ու հատկապես այն արտահայտվում է հաճախակի նյարդային սթրեսներ տանող մարդկանց մոտ: Կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, ընդ որում՝ որքան երիտասարդ է մարդը և ակտիվ է նրա նյութափոխանակությունը, այնքան ավելի բուռն է լինում հիվանդության արտահայտումը:

Մեր մաշկը պարբերաբար փոխվում է. հին, մեռած շերտը դուրս է գալիս և ձևավորվում է նորը: Եթե ինչ-ինչ պատճառներով մաշկափոխության բնական ցիկլը խանգարվում է, սկսում է եղջերացում: Հիվանդության առաջին նախանշանները հիմնականում հայտնվում են գլխամաշկի վրա, այնուհետև տարածվում ականջների շրջանում: Չորությունն ու թեփոտվածությունը կարող են ի հայտ գալ նաև արմունկներին, ծնկներին և մեջքին: Ապա առաջանում են կարմիր բծեր, և, եթե ժամանակին չդիմել մաշկաբանի՝ կզարգանան եղջերային վերքեր: Հիվանդության խորացման պարագայում պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել նաև եղունգները, ախտահարվել հոդերը: Որոշ բարդացած դեպքերում անգամ այնպիսի պատյան է առաջանում, որն առանց վիրահատական միջամտության հեռացնել հնարավոր չէ:

Փսորիազի տեսակներ կան, որոնք ակտիվանում են ամռանը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումից, և կան տեսակներ, որոնք հակառակը՝ ամռանը ավելի լավ վիճակում են լինում՝ նույն ճառագայթումից կամ ուղղակի օդի փոփոխությունից: Ապացուցված չէ, որ որևէ սննդից փսորիազը կարող է ավելի ակտիվանալ, բայց բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում խուսափել կծու, թթու կամ շատ աղի, գրգռող մթերքներից, խմիչքից և ծխախոտից:
Պետք է նկատի ունենալ, որ փսորիազի ախտանիշները հատուկ են նաև այլ հիվանդությունների, ուստի ինքնուրույն ախտորոշել, առավել ևս՝ բուժել այն, ոչ մի դեպքում չի կարելի: Հարկավոր է դիմել բժշկի ու բուժում անցնել: Փսորիազի դեպքում հիվանդության բուժման գոհացուցիչ արդյունք համարվում է երկարատև ռեմիսիայի ապահովումը:
Ինչպես մի շարք այլ մաշկային հիվանդությունների, այնպես էլ փսորիազի դեպքում մեծ քանակությամբ քիմիական պրեպարատների օգտագործումը խորհուրդ չի տրվում, ուստի լուծման շատ ավելի արդյունավետ տարբերակ է համարվում բուժումը բուսական ծագման դեղամիջոցներով: Այդ մասին զրուցել ենք “Արտեմիսիա” բնաբուժության կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ, շուրջ 50 տեսակի բուսական բաղադրության դեղերի հեղինակ Բելլա Աբրահամյանի հետ: Կենտրոնը ունի մշակած փսորիազի բուժման կուրս, որն ապահովում է երկարատև կայուն ռեմիսիա՝ պացիենտին հնարավորություն տալով ապրել առավելագույնս լիարժեք կյանքով: Կենտրոնից բազմաթիվ պացիենտներ արդեն իսկ հեռացել են՝գոհունակություն հայտնելով կենտրոնի առաջարկած բուժումներից ու դրանց արդյունքներից:

«Մենք համոզված ենք, որ միայն տեղային միջոցների՝ զանազան քսուկների օգտագործմամբ հնարավոր չէ տևական արդյունքի հասնել: Այդ պատճառով բուժումը սկսում ենք օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Սկզբում տալիս ենք բուսական ծագման մաքրող-հակամակաբուծային փոշի, այնուհետև կատարվում է հիդրոկոլոնոթերապիա՝ աղիների լվացում: Եթե պարզվում է, որ նաև ճիճվակրություն կա, հիվանդն անցնում է հակաճիճվային բուժում բուսական ծագման միջոցներով: Մեր փորձը ցույց է տալիս, որ մաքրումը շատ կարևոր է: Դրանից հետո միայն սկսվում է տեղային բուժումը»,- ասում է նա:

«Արտեմիսիա»-ում ոչ միայն նշանակվում են քսուկներ, այլև կազմակերպվում են վաննաներ՝ հատուկ դեղաբույսերով, ծովային աղով, ցորենի թեփով և այլ բնական նյութեր: Ավելի ինտենսիվ ազդեցության համար երբեմն պացիենտը որոշ պրոցեդուրաներ անցնում է կլինիկայում, իսկ վաննաներն ընդունում է տանը:  Տեղային օգտագործվում է նաև խիստ հնեցված թեյի սունկ, որը հրաշալի հակաբակտերիալ, փափկեցնող և լիովին անվտանգ միջոց է:

Ինչպես նշվեց՝ փսորիազի բուժման հարցում կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի վիճակը: Այդ նպատակով կիրառվում են բացառապես բուսական ծագման հանգստացնող թուրմեր:

Կենտրոնի նորույթներից է ֆիտոթերմոթերապիան, որն իրենից ներկայացնում է հատուկ փայտից խցիկում կազմակերպվող բույսերի գոլորշիներով շոգեբաղնիք: Այս պրոցեդուրան բավական տարածված և կիրառվող է ԱՄՆ-ում: Այն բացում է մաշկի ծակոտիները, հանում է տոքսինները, հարթեցնում ու փափկեցնում է մաշկը, հանգստացում ու բալանսավորում նյարդային համակարգը: Կոմպլեքս բուժումներում կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:

«Բնաբուժություն՝ չի նշանակում միայն բույսերով բուժում»,-նշում է Բելլա Աբրահամյանը,- «Մենք կիրառում ենք նաև այնպիսի բնանյութեր, ինչպիսիք են մումիան և «քարի յուղը», որոնք աշխարհում լայնորեն կիրառվող բուժական և կոսմետիկ միջոցներ են»:

Մաշկի դիմադրողականությունը բարձրացնելու համար օգտագործվում են տարբեր վիտամիններ և միներալներ: Բուսական դեղամիջոցները պատրաստվում են հենց «Արտեմիսիայում», դրանք չեն պարունակում ոչ մի քիմիական բաղադրիչ: Բույսերը ստացվում են Հայկական հարուստ բնաշխարհից, ինչպես նաև Ալթայից և Չինաստանից, ինչի շնորհիվ պատրաստի միջոցները գրեթե չունեն հակացուցումներ և չեն առաջացնում կողմնակի ազդեցություններ կամ ալերգիաներ, եթե դրանք կիրառվում են իր գործի գիտակ մասնագետի կողմից. «Մեծագույն պատասխանատվությամբ ենք մոտենում ախտորոշմանը,  ու միայն այդ արդյունքների հիման վրա անցնում բուժման: Ի դեպ, փսորիազի ռեմիսիայի ապահովումից հետո մենք նաև մեր պացիենտներին տալիս ենք երկարատև տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հատուկ լասիոն, որը պացիենտը կարող է օգտագործել, եթե նորից մաշկի վրա փսորիազի որևէ ախտանշան ի հայտ գա:

Բժշկությունը կարող է հրաշքներ գործել, բայց պացիենտի բուժումը կախված է առաջին հերթին պացիենտից: Եթե մարդը ժամանակին է դիմում բժշկի, իսկ հետո առանց ծուլանալու կատարում է նրա ցուցումները, 99% հավանականությամբ կարող է առողջանալ:

loading...
Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Վոլեյբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ) Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը Վաղվա Հայաստանը աշխարհին ներկայանալու է որպես արագ զարգացող երկիր. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Թուրքիայում ընդդիմադիր լինելը խնդիրներ է առաջացնում. Ուֆուկ Ուրազի կնոջը հեռացրել են աշխատանքից Էդուարդո Էռնեկյանը՝ Հայաստանի ազգային հերոս Լոպիրյովան Մխիթարյանի մասին տեսանյութով շնորհավորել է Հայաստանի անկախության օրը Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Մեքսիկայի երկրաշարժից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Հայկական արդարադատության բացը, կամ կրկին 3000 եվրո կվճարենք Եթե նպատակը տարածքի իրացումը լիներ, «Ֆիրդուսի» շուկայի ապամոնտաժման հաջորդ օրը կսկսվեր բնակիչների հետ բանակցությունը... Դեբեդցիները ծայրահեղ քայլերի կդիմեն, եթե մարզպետի խորհրդականը ներդրումներ չկատարի Հայաստան–Թուրքիա՝ ով ում է ավելի շատ պետք Ոստիկանական ակցիա. բացառիկ ու անվրեպ Խավարումից` արարում Արամ Ա–ի շուրթերով, կամ ո՞վ է Սփյուռքի` վարչապետի թեկնածուն Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներազգային ագրեսիվության
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan