Կրակոցներ Մալաթիայում. գլխի հրազենային վնասվածքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

shamshyan.com-ը գրում է. «Երեկ՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կմեկներ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը, ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «գլխի հրազենային վնասվածք» աշխոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբի մի մասը ՝ բաժնի պետ Զոհրաբյանի գլխավորությամբ, մեկնում են հիվանդանոց, որտեղ պարզում են, որ հրազենային վնասվածք ստացողը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 23-ամյա Արման Հովսեփյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 13:10-ի սահմաններում նշված հասցեի մոտ Ա. Հովսեփյանն ու նրա եղբայրը՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Արթուր Հովսեփյանը, ով աշխատում է «Ավեստաս» ՍՊԸ-ում, անհայտ անձի հետ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ էլ իրենց անծանոթ անձնավորությունը կրակել է Արմանի գլխին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղբայրները հրաժարվել են կատարվածի մասին ոստիկաններին տեղեկություններ հայտնել և միայն ոստիկանների ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունքում է որոշ մանրամասներ պարզվել:

Ժամեր անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզում են անծանոթ անձի ինքնությունը և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանություն է ներկայանում 25-ամյա Խդր Ամոյանը և խոստովանում, որ ինքն է վիճաբանության ժամանակ ծեծի ենթարկել եղբայրներին, որի ընթացքում էլ իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Խ. Ամոյանը աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ գազային ատրճանակն էլ հաշվառված է իր անվամբ»: 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan