Երևան, 21.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Ի՞նչ է տեղի ունենում Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում

 

Թեհրանյան ահաբեկչություններից հետո սպասելի էր, որ այն ուժերը, որոնք կանգնած էին այդ ահաբեկչության հետևում և չստացան ցանկալին, կփորձեն օգտագործել թուրքական գործոնը՝ սրելու ներքաղաքական իրավիճակն Իրանում... Թեհրանյան ահաբեկչություններից տասն օր անց իրանական ընդդիմադիր և արևմուտքից հովանավորվող "Իրանի Դիմադրության ազգային խորհրդը" տեղեկություններ է տարածել, ըստ որի Արևմտյան Ատրպատական նահանգում 2017 թ-ի հունիսի 15-ին տեղի ոստիկանությունը դաժանորեն ցրել է "Ակդարե" ոսկու հանքի հանքափորերի խաղաղ ցույցը,որի արդյունքում մի քանի ցուցարարներ վնասվածքներ են ստացել... Սակայն գիտենալով, թե Իրանում բնակվող թուրքերի որոշ մասին ո՛վ և ինչպե՛ս է օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար, հավատացած եմ, որ հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո այս, այսպես կոչված, խաղաղ ցույցը, ինչ նպատակներ է հետապնդում և ում կողմից է ուղղորդվում...

Ահաբեկչությունների միջոցով չկարողանալով սրել Իրանի ներքաղաքական իրավիճակը, այն կազմակերպողները հիմա էլ հայացքները սևեռել են երկրի հյուսիս-արևմուտք, որը բնակեցված է թուրքերով, որոնց Բաքվում ադրբեջանցիներ են անվանում...
Բավական երկար ժամանակ է Արևմուտքը և Պարսից ծոցի սուննի միապետությունները փորձում են օգտագործել Իրանում բնակվող ադրբեջանցիներին իրանական իշխանությունների դեմ... Հիշեցնեմ,որ այս տարվա փետրվարի 12-ին ալիևյան ԶԼՄ-ները տարածել էին այսպես կոչված "Ադրբեջանի դիմադրության ազգային կազմակերպության" (ANRO) մամլո քարտուղար Բաբեկ Չելեբիանլիի նամակը ուղղված ԱՄՆ նախագահ Դ. Թրամփին, որում Իրանում բնակվող թուրք-ազերների անունից Բաքվի և Անկարայի սույն խամաճիկը խնդրում է ԱՄՆ նորընտիր նախագահին այսուհետ Իրանում բնակվող ադրբեջանցիներին իրանցիներ չանվանել, քանի որ նրանք իրանցիներ չեն և նրանց հայրենիքը Հարավային Ադրբեջանն է, ինչպես նաև առաջարկել էր սեփական ծառայությունները ԱՄՆ-ին Իրանի դեմ իրականացվող ծրագրերում...

Պատահական չեմ համարում, որ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ակտիվացել են սոցիալական շարժումները, որոնք հաջողության դեպքում շատ արագ կվերածվեն քաղաքական պահանջներով շարժումների... Հենց սրանով էլ պայմանավորված է այն, որ իրանական ոստիկանությունը բավական խիստ է վերաբերվում այսպիսի ելույթներին...

Որևէ արդյունք չտված Թեհրանայան ահաբեկչություններից հետո Իրանի հակառակորդները անցել են իրենց "Պլան Բ"-ին և հիմա էլ պաշտոնական Թեհրանի դեմ փորձում են օգտագործել երկրի հյուսիս-արևմուտքում բնակվող ադրբեջանցիներին...Ի դեպ, որքան կարելի է կռահել ալիևյան ԶԼՄ-ների Արևմտյան Ատրպատակաում ցույցի ցրման ակտիվ լուսաբանումից հակաիրակական դաշինքում բավական ակտիվ դերակատարություն ունի նաև իրեն շիա համարող Ադրբեջանը ևս...

Պատահական չէր այն, որ մայիսի 20-ին Էր Ռիադում տեղի ունեցած մահմեդական՝ հատկապես արաբական երկրների և ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ գագաթաժողովում միակ շիա մահմեդական ղեկավարը՝ Իլհամ Ալիևն էր...

Ապշերոնյան բռնապետը բավական վտանգավոր խաղերի մեջ է մտել, որի հետևանքները շատ ծանր կարող են լինել Բաքվի համար...

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan