Երևան, 23.Օգոստոս.2017,
--
:
--
,

ՀՀ կառավարությունը ծրագրում է 5 տարում հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության 2.5 տոկոս աճ ապահովել

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրում է ապահովել հարկային եկամուտների կայունությունը` առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսելով հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ 2.5 տոկոսային կետով:

ՀՀ կառավարության արտահերթ նիստում հավանության արժանացած և Ազգային ժողովի քննարկմանն ուղարկված կառավարության ծրագրում ամրագրված է, որ հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան անհրաժեշտ կարողություններ՝ ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար: «Արդյունավետ հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը՝ նախատեսելով հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարաբերակցության աճ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում 2.5 տոկոսային կետով՝ հաշվի առնելով առաջիկա տարիներին տնտեսության զարգացման միտումները»,- ասված է ծրագրում:

Նշվում է, որ հարկային և մաքսային մարմինների կողմից հետևողական վարչարարության իրականացման արդյունքում պետք է խստացվի պայքարն օրինազանց, հարկային պարտավորությունները կանխամտածված կերպով չկատարելու վարքագիծ դրսևորող հարկ վճարողների նկատմամբ, պետք է շարունակվեն աշխատանքները տնտեսության մեջ կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման ուղղությամբ: Այս առումով հիմնական մոտեցումն այն է, որ հարկային և մաքսային հսկողական գործիքները կկիրառվեն բացառապես ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, իսկ հարկային մարմնի կողմից իրականացվող տեսչական ընթացիկ հսկողությունը տեղափոխվի էլեկտրոնային հսկողության հարթակ:

Գործարար միջավայրի տեսանկյունից կարևորվելու է պետական եկամուտների վարչարարության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար իրականացվող վարչարարության հնարավորինս պարզեցումը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:

Միևնույն ժամանակ տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի և սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար կտեղափոխվի ներքին տնտեսություն: Նշված ուղղություններով աշխատանքների իրականացման, հարկային և մաքսային համակարգերի կառուցվածքի վերանայման, հարկային և մաքսային ծառայողների կերպարի վերափոխման արդյունքում կբարձրանա վստահությունը հարկային և մաքսային համակարգերի նկատմամբ: Նշված թիրախներին հասնելու նպատակով անհրաժեշտ է հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների հստակ ուղղությունների նախանշում, որոնք ճշգրիտ կերպով կարտացոլեն սահմանված նպատակներին հասնելու եղանակները:

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan