Երևան, 21.Օգոստոս.2017,
--
:
--
,

Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվեց առաջին «Արցախ Էյր Ֆեստ»-ը

 «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Ստեփանակերտի օդանավակայանում անցկացվեց առաջին «Արցախ Էյր Ֆեստը» (Artshakh Air Fest):

 Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան Ստեփանակերտի օդանավակայանից կատարել զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով:  Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանն իր  խոսքում նշեց. «Այս փառատոնով Արցախը ներկայանում է արկածային տուրիզմի նոր հնարավորություններով: Ինչպես նաև մենք նպատակ ունենք  բարձրացնել մեր թեթև ավիացիայի ներուժի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը։ Նման միջոցառումների շնորհիվ զարգանում է նաև իրադարձային զբոսաշրջությունը Արցախում, ինչը խթանում է երկիր զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը»։

Խոսելով «Արցախ Էյր Ֆեստի» մասին՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը այն միանշանակ համարում է կայացած՝ տեսնելով թե´հյուրերի, թե´ արցախցիների ոգևորությունը: Տիգրան Չիբուխչյանը նշեց նաև, որ փառատոնն ունեցել է սպասվածից ավելի մեծ թվով մասնակիցներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից:

Անդրադառնալով «Արցախ Էյր Ֆեստի» նպատակներին՝ Տիգրան Չիբուխչյանը հավելեց. «Սրանք «Յելլ Էքսթրիմ Պարկի»՝ Արցախում գործունեության առաջին քայլերն են և  վստահ ենք՝ դրանք շարունակական են լինելու և ավելի են ընդլայնվելու: Ունենք բազմաթիվ գաղափարներ, որոնք դեռ քննարկման փուլում են: Իսկ այս և նմանատիպ այլ  նախաձեռնությունների իրականացման միջոցով ցանկանում ենք ներկայացնել և օգտագործել Արցախի զբոսաշրջային, թեթև ավիացիայի և հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացման ներուժը: Մեր  նպատակն է ցույց տալ, որ Արցախում կյանքը ակտիվ է՝ ավելին եռում է: Դրա վկայությունն է Արցախի ժողովրդի գրկաբաց ընդունելությունը»:

Փառատոնին ներկա էին պետական կառույցների, մշակույթի և արվեստի ոլորտի, բիզնեսի և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ Հայաստանից և տարբեր երկրներից:

«Արցախ Էյր Ֆեստի» մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին Շուշվա բենդը, «Նեմրա» ռոք խումբն  ու «Puzzle's 5 peaces» խմբի տղաները:

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan