Երևան, 21.Օգոստոս.2017,
--
:
--
,

Թուրքիայում որոշվել է քանդել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին

 

 

Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին կարող է քանդվել: Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա և Լալեբեյ թաղամասերում վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում, ինչի հետ կապված որոշում է կայացվել քանդել նշված թաղամասերում գտնվող մի շարք շինություններ, որոնց թվում հայտնվել է նաև պատմական հայկական կառույցը: Այս մասին հայտնում է ermenihaber-ը, հղում անելով թուրքական «Karınca» թերթին, որը հիշեցնում է. «Թուրքիայի մշակույթի նախարարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները երբևէ որևէ քայլ չեն արել եկեղեցու վերակառուցման կամ պահպանման ուղղությամբ՝ միաժամանակ աչք փակելով գանձախույզների կողմից եկեղեցու տարածքում կատարվող ավերածությունների վրա: Արդյունքում Սուրբ Սարգիս եկեղեցին ռիսկային կառույց է հայտարարվել և կառավարության որոշմամբ ենթակա է ապամոնտաժման»:

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) և «Նոր Զարթոնք» - «Հայկական մշակույթ» միությունների անդամ Մուրաթ Մըհչըն եկեղեցում տեղի ունեցող ավերարածությունները և թուրքական իշխանությունների կայացրած որոշումը որակել է որպես «պատմության սպանություն»:  Մըհչըն նշել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին վերջին շրջանում վերանորոգվել էր տեղի հայերի և Դիարբեքիրի բնակիչների ջանքերով, սակայն 2015թ. նոյեմբերի 28-ին սկսված և 103 օր տևած բախումների պատճառով  պատմական կառույցը դարձյալ մեծ վնասներ է կրել:

«100 տարի առաջ տեղի ունեցած կոտորածներից հետո հայերը աքսորվում կամ կոտորվում էին: Այդ պատճառով Սուրում շատ քիչ հայկական կառույցներ են պահպանվել:  Այսօր այլ ազգերի հետ էլ վարվում են այնպես, ինչպես 100 տարի առաջ հայերի հետ են վարվել: Սակայն խնդիրը միայն եկեղեցու ապամոնտաժումը չէ: Խնդիրն այն էլ, որ մինչ քննարկվում է հայերին պատկանող գույքերի վերադարձի հարցը, իրական զարգացումները բոլորովին հակառակ ուղղությամբ են ընթանում», - ասել է Մըհչըն: Նա  ընդգծել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ապամոնտաժումը նպատակ ունի վերացնել այդ տարածքում հայերից մնացած հետքերը:

Մուրաթ Մըհչըն տեղեկացրել է նաև, որ եկեղեցու քանդման դեմ իրավական գործընթաց է սկսվել և հայկական շինությունների ու պատմական կառույցների պահպանման համար մղվող պայքարը այսուհետ ևս շարունակվելու է:

Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի շտեմարան և ախոռ: Բացի այդ, եկեղեցին որոշ ժամանակ ծառայեցվել է նաև որպես անմշակ բրնձի գործարան, ինչի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» (Անմշակ բրնձի եկեղեցի) անունը:

Սուրբ Սարգիս եկեղեցին ենթադրաբար կառուցվել է 16-րդ դարում:

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan