Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Եզրափակվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը

 

Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի հունիսի 18-ին եզրափակիչ լիագումար նիստը վարում էին համաժողովի համակազմակերպիչներ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում «Հայկական պետությունների արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական արդի զարգացումներին համընթաց» թեմայով հանդես է եկել փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական դիվանագիտության, այլ երկրների հետ փոխգործակցության, արտաքին քաղաքական գործընթացներում խորհրդարանների դերի բարձրացման և այդ ասպարեզում համակարգված տեղեկատվական քաղաքականության թեմաներով:

Նիստի ավարտին քննարկվել և ընդունվել է հայկական կուսակցությունների  երրորդ ֆորումի եզրափակիչ բանաձևը, որը կհրապարակվի առաջիկա օրերին:

Ֆորումի առաջին օրը՝ հունիսի 17-ին, մինչև առաջին լիագումար նիստի բացումը համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հունիսի 16-ին արցախ-ադրբեջանական սահմանին զոհված Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների հիշատակը և ցավակցություն հայտնել նրանց հարազատներին:

Անցում կատարելով օրակարգային հարցերին՝ քաղաքական դաշտի ներկայացուցիչները առաջինը լսել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» զեկույցը: Այնուհետև «Մեր անվտանգությունը և համաշխարհային անվտանգության սպառնալիքները» թեմայով հանդես է եկել ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Բանախոսների կողմից մատնանշվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին անվտանգության մարտահրավերները և ընդգծվել  բանակի մարտունակության ու զինված ուժերի հետագա կատարելագործման կարևորությունը:

Երկորդ լիագումար նիստը, որը վարում էր Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, վերաբերում էր հայկական պետություններում սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված քաղաքական նոր իրողություններում կուսակցությունների դերակատարությանը: Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Ելույթում մասնավորապես ներկայացվել են այն օբյեկտիվ գործոնները, որոնցով առաջնորդվելով՝ Հայաստանի Հանրապետությունը ընտրել է կառավարման խորհրդարանական, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նախագահական համակարգը: Պատասխանելով կուսակցականների և փորձագետների հարցերին՝ զեկուցողը կարևորել է ընդունված Սահմանադրությունները կյանքի կոչելու պատրատվածությունը և այդ ուղղությամբ առկա խոչընդոտները հաղթահարելու անհրաժեշտությունը:

Կեսօրից հետո շարունակվել է երրրորդ լիագումար նիստի աշխատանքները, որը վարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:  «Հայկական կուսակցությունների դերը պետական-քաղաքական նոր համակարգերի իրողություններում» վերտառությամբ զեկույցով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Մտքերի փոխանակման ընթացքում քաղաքական դաշտի պատասխանատուները անդրադարձել են հայկական կուսակցությունների գործունեության առանձնահատկություններին, զարգացման հեռանկարներին և խոչընդոտներին:

Միջկուսակցական ֆորումի ծրագրի համաձայն՝ լիագումար նիստերի ավարտից հետո մասնակիցները քննարկումներ են անցկացրել աշխատանքային խմբերում: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը և ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Շոշափվել են հայկական պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերներին, տեղեկատվական պատերազմներում ԶԼՄ-ների դերին, ժողովրդավարական զարգացման և քաղաքացիական ինստիտուտների կարևորությանը վերաբերող հարցեր: Օրվա ավարտին համաժողովը ամփոփել է աշխատանքային խմբերի քննարկումների արդյունքները:

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan