Երևան, 22.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Գիա Կանչելի. Դիլիջանում եմ գրել իմ վեց սիմֆոնիաները

 

 

Այսօր երեկոյան Երևան է ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին։ Հիշեցնենք, որ հունիսի 18-20-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացնելու է Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ Կոմպոզիտորին դիմավորելու էին եկել փառատոնի կազմակերպիչները, Հայաստանում Վրաստանի դեսպանը, լրագրողներ։

Գիա Կանչելին, զրուցելով լրագրողների հետ, նշեց, որ շատ վաղուց է եղել Հայաստանում։ «Ես շատ երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ևս մեկ անգամ գալ Հայաստան, երկիր, որի հետ իմ կյանքի կեսն է կապված եղել։ Շուտով ես կլինեմ 82 տարեկան և գրեթե կեսը անցկացրել եմ Դիլիջանի ստեղծագործական տանը, որտեղ ես գրել եմ իմ 6 սիմֆոնիաները, յուրաքանչյուրը ես գրել եմ 1-3 տարիների ընթացքում։ Եվ ամեն անգամ, երբ ավարտում էի իմ աշխատանքը, անպայման պետք է առաջինն այն ներկայացնեի Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։ Ինձ համար մեծ պատիվ էր նրանց ցույց տալ իմ աշխատանքները և լսել նրանց կարծիքն ու դիտողությունները։ Ահա, դուք կարող եք պատկերացնել, թե որքան է իմ կյանքը կապված Հայաստանի, հատկապես Դիլիջանի հետ»,- ասաց Գիա Կանչելին։

Նշենք, որ փառատոնի շրջանակներում հունիսի 18-ին և 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենան սիմֆոնիկ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն կոմպոզիտորի մեծակտավ ստեղծագործությունները։ Իսկ հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը կներկայացնեն Գիա Կանչելիի հայտնի մեղեդիները՝ գրված թատրոնի և կինոյի համար:

Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Թրամփն ամենավատ նախագահն է. ամերիկացիների գնահատականը Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan