Երևան, 23.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բարձր գնահատականի է արժանացել Իսրայելում Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ Է ստացել ԿԳ նախարարը կողմ է ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությանը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին ԱԺ-ում քննարկվում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման իրավական հիմքերն ապահովող նախագիծը ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը

ԱՄՆ–ն հեռանո՞ւմ է Անդրկովկասից. «Կարնեգի» կենտրոնի զեկույցի շուրջ


Օրեր առաջ համաշխարհային վերլուծական կենտրոններից մեկը՝ «Կարնեգին» հրապարակեց իր զեկույցը Անդրկովկասում ԱՄՆ–ի ու ԵՄ–ի քաղաքականության մասին: Regnum–ի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, փաստաթուղթը կարևոր է նրանով, որ դրա հեղինակները նպատակ ունեն «տարածաշրջանի նկատմամբ հետագա» քաղաքականություն իրականացնողներին խորհուրդներ ներկայացնել:

Կենտրոնի փորձագետները նշում են, որ Վաշինգտոնի ու Բրյուսելի քաղաքականությունն անցել է մի քանի փուլ, ընդ որում, յուրաքանչյուրի դեպքում դրվել են «ամբիցիոզ նպատակներ»: Առաջին փուլում՝ տարածաշրջանային կայունության պահպանում, սառեցված հակամարտությունների վերսկսման կանխում, ժողովրդավարական կազմավորումների աջակցություն և կառավարման կատարելագործում անկախացած նախկին խորհրդային հանրապետություններ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև նրանց միջազգային ինտեգրում:

Բայց արդյո՞ք ԱՄՆ–ն ու ԵՄ–ն իրականում հնարավորություն են ունեցել հասնել այդ նպատակներին՝ հարց է բարձրացնում Ս. Տարասովն ու պատասխանում. «Հեղինակներն այդ հարցը լռությամբ շրջանցում են, թեև ընդունում են պատմական ժամանակաշրջանի գործոնը, երբ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ «տարածաշրջանը դառնում էր ավելի ու ավելի բարդ»: Այդ իրադարձություններից կենտրոնի փորձագետները առանձնացրել են «Ռուսաստանին Ղրիմի միացման արդյունքում եվրոպական անվտանգության կարգի տապալումը, փոփոխությունները էներգառեսուրսների շուկայում, անկայունության աճը Մերձավոր արևելքում, Վաշինգտոնում նոր վարչակարգի հայտնվելը, ինչպես նաև Եվրոպական միության ներքին խնդիրները»: Այդ ամենի հետևանքով Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն կարողացել լուծել Անդրկովկասի «էթնիկական հակամարտություններն ու միջպետական մրցակցությունը»:

Զեկույցի հեղինակների կարծիքով, վերջին շրջանում Հարավային Կովկասում քաղաքականություն վարելու առաջնորդությունը ԱՄՆ–ից ու ՆԱՏՕ–ից անցել է ԵՄ–ին: Տարածաշրջանի հետ հարաբերություններ կառուցելու հիմնական միջոց են դարձել Ասոցացման համաձայնագրերը, որոնք չեն նախատեսում անդամակցություն, բայց խոստանում են տնտեսական ու քաղաքական ավելի սերտ կապեր ԵՄ–ի հետ, եթե հավակնորդ երկրները ձեռնարկեն տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ: Բայց չնայած այդ ամենին «Կարնեգի» կենտրոնի փորձագետների կարծիքով՝ «ԱՄՆ–ի ու ԵՄ–ի փոխգործակցությունը Հարավային Կովկասի հետ նախկինում ձևավորված քաղաքականության և իներցիայի արդյունք է և ոչ թե տարածաշրջանի փոփոխված ռազմավարական միջավայրին ի պատասխան կայացված որոշումների համագումար»: Միացյալ Նահանգները կենտրոնացած են Իրաքում և Սիրիայում ԻՊ–ի դեմ պայքարի և այլ գլոբալ մարտահրավերների վրա: Ու հիմա Թրամփի վարչակազմը բացահայտորեն հասկանալ է տալիս, որ Հարավային Կովկասում ամերիկյան հետաքրքրությունները «կենսական կարևորություն չունեն»: Ու դա չնայած այն բանին, որ «ստանձնել են երկարաժամկետ պարտավորություններ և վերջին քառորդ դարում շատ բան են ներդրել տարածաշրջանում»:

«ԱՄՆ տարածաշրջանային հետաքրքրությունները դուրս են գալիս Հարավային Կովկասի սահմաններից,– գրում են կենտրոնի փորձագետները:– Տարածաշրջանում հակամարտությունն ու ընդհանուր ապակայունացումը կարող են Հարավային Կովկասը վերածել գրոհայինների ապաստարանի, ովքեր ուղղություն են վերցրել դեպի Մերձավոր արևելք՝ միանալու Սիրիայի կամ Իրաքի հակամարտություններին կամ էլ նրանց համար, ովքեր վերադառնում են Կենտրոնական Ասիա կամ ռուսական Հյուսիսային Կովկաս»: Ու ոչ միայն դա: Վաշինգտոնը հանկարծ սկսել է խոսել այն մասին, որ «Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսները մեծ հետաքրքրություն չեն առաջացնում իրենց բիզնես միջավայրում կամ պետական հովանավորների շրջանում, ովքեր պատրաստ են ֆինանսավորել համապատասխան նախագծերը», որ «ամերիկյան քաղաքականության հաջողությունը կախված կլինի շահերի ու ռեսուրսների զգույշ բալանսավորումից, տարածաշրջանում ու նրա շուրջ ստեղծված իրավիճակի իրատեսական գնահատումից»: Ըստ Ս. Տարասովի, կովկասյան ուղղությունից ԱՄՆ–ի՝ նման աստիճանական հեռացման գաղափարախոսական ապահովումը հիշեցնում է այն ժամանակները, երբ 1919 թ. ամռանը անգլիական օկուպանտ զորքերը հեռանում էին Կովկասից:

«Առայժմ Կովկասը գտնվում է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև մրցակցության գոտում, ովքեր տարածաշրջանում հաճախ ունեն հակադիր շահեր ու հետաքրքրություններ: Բայց իրավիճակը փոխվում է, ինչն էլ արձանագրել են «Կարնեգիի» փորձագետները:

Տարածաշրջանում ձևավորվում են աշխարհաքաղաքական նոր իրողություններ: Շուտով պարզ կդառնա, թե ինչ չափով ԱՄՆ–ն կվերանայի Կովկասում իր քաղաքականությունը և թե ինչի պետք է պատրաստ լինել»,– նշում է վերլուծաբանը:



Պատրաստեց Արփի Սահակյանը

loading...
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը բարձր գնահատականի է արժանացել Իսրայելում Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործումը Հայաստանում չի արգելվի. նախարար Հայաստանի ռուսական ռազմակայանը տեխնիկական հետախուզման ժամանակակից համալիրներ Է ստացել ԿԳ նախարարը կողմ է ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությանը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի հանքում փլուզում է տեղի ունեցել. կա մեկ զոհ ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի Նախագահն ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին ԱԺ-ում քննարկվում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման իրավական հիմքերն ապահովող նախագիծը ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի կիրառած «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի տեսագրությունը Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը Հայաստանում զինկոմիսարիատների թիվը կտրուկ կկրճատվի ՀՀ-ում կոնսոլիդացվում են պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքները. ԱԺ-ում քննարկվում է «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը Լատիշ դեռահասը կացնով մարդկանց վրա Է հարձակվել Շվեյցարիայում Ոստիկանական ուղղաթիռից կենգուրուների ծեծկռտոցը նկարահանել են գիշերային տեսունակության խցիկով Վաթսունինը համայնքներում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին կհետևի 11 ՀԿ-ի 1 017 դիտորդ Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Հայտնի դարձան Երևանում Եվրամիության անցկացրած գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի հաղթողները Հարոյանը և Մանուչարյանը չեն մասնակցել «Ուրալ»-ի հաղթական խաղին Երիտասարդ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Գորիս-Կապան ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը ծանր է Իսպանիայի իշխանությունները չեն ձերբակալի Կատալոնիայի ղեկավարին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan