Երևան, 21.Օգոստոս.2017,
--
:
--
,

Համանախագահներին կհաջողվի՞ խելքի բերել Ադրբեջանին







Եվ այսպես, համանախագահները ժամանեցին Երևան ու Ստեփանակերտ: Հունիսի 19–ին նրանք կլինեն Բաքվում: Արդյոք սա հերթական այց էր, թե դրանից հետո որևէ բան կփոխվի, պարզ կդառնա առաջիկայում: Համենայնդեպս, երևանյան այցի շրջանակներում երկու կարևոր հանգմանք աչքի ընկավ: Նախ, համանախագահները բացի ՀՀ նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպելուց հանդիպեցին նաև պաշտպանության նախարարի հետ: Տարածաշրջան նրանց վերջին այցերի ընթացքում ՊՆ հետ հանդիպումներ չեն եղել: Հնարավոր է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումը պայմանավորված է եղել վերջին շրջանում շփման գծում տիրող լարվածությամբ, հայկական կողմի պատժիչ գործողություններով: Իսկ միգուցե առաջիկայում լարվածության հնարավոր նոր ուժգնացմամբ:

Իսկ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հայկական կողմը հստակ ձևով բարձրացրեց զինադադարի խախատումներ թույլ տվող կողմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ընդ որում, այդ մասին Էդ. Նալբանդյանը հայտարարեց ոչ միայն համանախագահների, այլև երկու օր առաջ Էստոնիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը: «Եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել, անգամ ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման և զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Քանի՞ հայտարարություն պետք է լինի, որ պարզ դառնա, որ միայն հայտարարությունները բավարար չեն, այլ այդ «խստիվ կդատապարտվեն» հասկացողության մեջ մնացած բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից»,– ասել է Նալբանդյանը:

Ընդ որում, Նալբանդյանը բերում է նաև նման գործողությունների դիմելու հնարավոր տարբերակը՝ նշելով, որ համանախագահող երկրները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, ու եթե նրանցից թեկուզ մեկը համարի, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունը, ապա նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Պատժամիջոցներ կիրառելու հարցը ամենաբարձր մակարդակով այս տարվա մարտի 8–ին առաջինը բարձրացրեց Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Օլանդը, կոչ անելով ոչ միայն արձանագրել խախտումները, այլև պատժել հրադադարի ռեժիմը խախտողներին:

Բացի այդ, երկար տարիներ է՝ հայկական կողմն առաջարկում է ստորագրել չհարձակման պայմանագիրը, ինչը կողմերին թույլ կտա նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն Ադրբեջանը հրաժարվում է՝ շփման գծում ռազմական սադրանքները դիտելով որպես քաղաքական գործիք:

Այս համատեքստում, իհարկե, կրկին անիմաստ են հնչում Բաքվի հայտարարությունները, թե Հայաստանը «վախենում է սուբստանտիվ բանակցություններից»: Ընդ որում, ըստ Բաքվի, դրանք ենթադրում են «ստատուս քվոյի» փոփոխություն, տարածքների վերադարձ Ադրբեջանին: Ավելին, ԱԳՆ խոսնակ Գաջիևը հայտարարել է, որ Մոսկվայում արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է հենց տարածքների հարցը: Մինչդեռ մեր արտգործանախարարը հակադարձել է, թե այդ բանակցություններում քննարկվել է միայն մամուլի հաղորդագրության տեքստը, որի վերջնական տարբերակից Ադրբեջանը, ինչպես միշտ, հրաժարվել է և ի տարբերություն հայկական ու ռուսական կողմի՝ ներկայացրել սեփականը:

Արդյոք համանախագահներին կհաջողվի «խելքի բերել» ադրբեջանական կողմին, պարզ կդառնա այցից հետո:

Արփի Սահակյան

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan