Yerevan, 18.November.2018,
--
:
--
,

«Zangi»-ն այսուհետ հասանելի է նաև «Ռոստելեկոմի» հեռուստատեսության էկրանին

 «Ռոստելեկոմ Հայաստան»-ի և «Zangi»-ի ներկայացուցիչներն ազդարարեցին համագործակցության մասին. հայկական ապրանքանիշ «Zangi»-ն այսուհետ ներկայացված է լինելու նաև հայաստանյան «Ռոստելեկոմի» միջոցով՝ սմարթ հեռուստատեսության էկրանից «Zangi» մեսենջերի միջոցով անվճար զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության հնարավորություն ընձեռելով ընկերության բաժանորդներին։ Այսպիսով, երկու հայաստանյան ընկերություններ մեկնարկում են իրենց համագործակցությունը՝ ի շահ հայաստանյան սպառողի։

«Համագործակցությունը եզակի է Հայաստանում, քանի որ մենք առաջինն ու միակն ենք, ով նման ձևաչափով՝ իր հեռուստատեսության ծրագրով,  շփման և հաղորդակցման համար հնարավորություն է ձևավորել իր բաժանորդների համար։ Սա նոր գործառույթ է և, ինչպես տեխնոլոգիական ցանկացած նորույթ, հեշտացում է մարդկանց կյանքը՝ պարզեցնելով ու հասանելի դարձնելով հաղորդակցման հնարավորությունները։ Ընդ որում` մենք շատ ենք կարևորում «Zangi» մեսենջերի տեխնոլոգիական առավելությունները, որոնք մշտապես հետաքրքիր են դարձնում հավելվածը ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրի օգտագործողների շրջանում։ Մեր համատեղ ծառայությունն արդեն իսկ անցել է թեստավորման փուլը և այժմ «Ռոստելեկոմի» հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են օգտվել նաև այս գործառույթից»,- հունիսի 13-ին տեղի ունեցած ասուլիսում նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Zangi» մեսենջերն ունի կարևոր մրցակցային առավելություններ, որոնք մշտապես կատարելագործվում են՝ այն աշխատում է ամենուր (աշխատում է նույնիսկ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում), խնայում է տրաֆիկ (1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել), անվտանգ է (բոլոր տվյալները կոդավորվում են, իսկ նամակներն ու կոնտակտները Zangi-ն սերվերներում չի պահպանում), ապահովում է զանգերի և տեսազանգերի բարձր`HD որակ:

«Վստահ կարող եմ նշել, որ «Zangi»-ն Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս լավագույն տեխնոլոգիական նորույթներից է և մրցակցում է արդեն իսկ կայացած ապրանքանիշների հետ։ Հատկանշական է, որ արդեն իսկ  1,5 մլն պաշտոնապես գրանցված օգտատերեր ունենք և օրական բեռնումների թիվը հասնում է հազարների։ «Ռոստելեկոմի» հետ համագործակցությունը մեզ թույլ կտա մուտք գործելու նոր շուկա և հանդես գալու նոր ձևաչափով՝ նաև հեռուստատեսության հավելվածի տեսքով»,-նշեց «Zangi»-ի հիմնադիր, գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։

«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, քանի որ երկու հայաստանյան ընկերություններ միավորել են իրենց ներուժը՝ առաջ մղելու և զարգացնելու հայաստանյան տեխնոլոգիաները»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծրագրի վերջին թարմացումը ծրագրում նաև այլ նորույթներ ու ծրագրեր է գործարկել, որոնցից հատկանշական են Առցանց հեռուստատեսության դիտման հնարավորությունը (Online TV) և հեռուստաէկրանից հայաստանյան, ռուսաստանյան և եվրոպական քաղաքների Եղանակի տեսությունը։

Ինչպե՞ս օգտագործել «Zangi»-ն հեռուստաէկրանից․

Նախ հարկավոր է մուտքագրել համապատասխան հեռախոսահամարը և գրանցվել։

Հեռուստատեսության ստեղնաշարում անհրաժեշտ է մուտքագրել «Zangi»-ում գրանցված հեռախոսի համարը և սեղմել զանգի կանաչ կոճակը․ հավելվածը հնարավորություն կտա ընտրելու ծառայությունը՝ անվճար զանգ, տեսազանգ կամ հաղորդագրություն տարբերակներից մեկը։ 

  • Անվճար զանգի հնարավորություն
  • Հավաքելով համապատասխան օգտատիրոջ հեռախոսահամարը հնարավոր է անվճար HD որակի զանգ կատարել և զանգեր ստանալ «Zangi»-ի ցանցում։ 
  • Անվճար տեսազանգի հնարավորություն
  • Հավաքելով համապատասխան օգտատիրոջ հեռախոսահամարը հնարավոր է անվճար HD որակի տեսազանգ կատարել և պատասխանել տեսազանգերին «Zangi»-ի ցանցում։ 
  • Անվճար հաղորդագրության հնարավորություն
  • Հնարավոր է անվճար հաղորդագրություններ ուղարկել և ստանալ։ Ստիկերները ևս հասանելի են, դրանք օգտագործելու համար հարկավոր է ավելացնել նախընտրելի փաթեթը Ստիկերների խանութից։ Հայկական ստիկերները ներառված են։
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan