Երևան, 22.Փետրվար.2018,
--
:
--
,

Օրվա պոեզիան. Ռոբերտ Բըրնս

Երեկոյան դաշտում շրջել,

Արտն է մտել վարսակի

Ու թրջել է, շատ է թրջել

Ջենին շորերն իր հագի:


Սրթսրթում է աղջիկն այնպես

Ու ատամներն է զարկում,

Ա՜խ, թրջել է գուլպա ու փեշ

Իրիկվա թաց վարսակում:

 
Բայց եթե մեկն ինչ-որ մեկին

Վարսակի արտն է կանչել

Ու գրկել է մեկն այդ մեկին,

Ի՞նչ կարող ես պահանջել:


Ու ի՞նչ հոգսն է մեր ամենքի,

Թե ինչ-որ մեկը թաքուն

Համբուրել է ինչ-որ մեկին

Իրիկվա թաց վարսակում:


Ֆինդլեյը

-Այս ո՞վ է ծեծում մեր դուռն այսքան ուշ…

«Իհարկե, այդ ե՛ս եմ, Ֆինդլեյը»:

-Տուն գնա, մերոնք քնել են մուշ-մուշ…

«Ո՛չ բոլորն»,- ասում է Ֆինդլեյը:

 

-Այդ ինչպե՞ս ինձ մոտ սիրտ արիր դու գալ:

«Սի՛րտ արի», — ասում է Ֆինդլեյը:

-Կարող ես, ասա, գործ ու մործ բանալ:

«Կարո՛ղ եմ», — ասում է Ֆինդլեյը:

 

-Եթե ես քո դեմ դուռը բաց անեմ…

«Բա՛ց արա», — ասում է Ֆինդլեյը:

-Չես թողնի, որ ես մինչև լույս քնեմ:

«Չե՛մ թողնի», — ասում է Ֆինդլեյը:

 

-Եթե փորձ անեմ ու ներս թողնեմ քեզ…

«Նե՛րս թող ինձ»,- ասում է Ֆինդլեյը:

-Դու ողջ գիշերը ինձ հյո՞ւր կլինես…

«Ո՜ղջ գիշերն»,- ասում է Ֆինդլեյը:

 

-Ու թե մի գիշեր անց կացնեմ քեզ հետ…

«Ա՛նց կացրու», — ասում է Ֆինդլեյը:

-Նորից կգտնե՞ս ճամփան այնուհետ…

«Կգտնե՛մ»,- ասում է Ֆինդլեյը:

 

-Այն մասին, որ ես կլինեմ քեզ հետ…

«Կլինե՛ս»,- ասում է Ֆինդլեյը:

-Դու պիտի լռես, լռես առհավետ:

«Թխի՛ գա»,- ասում է Ֆինդլեյը:

 

Նուրբ ակնարկ

 -Երբ գիշերը ցուրտ է լինում,

Եվ աչքերս են շաղվում մութից,

Ինձ թույլ կտա՞ս, որ գամ ձեր տուն

Ու ներս մտնեմ լուսամուտից:

Համաձա՞յն ես, ինձ կփրկե՞ս

Ցրտից, քամուց այս դժնդակ,

Տաք ձեռքերով ինձ կգրկե՞ս

Ու տեղ կտա՞ս վերմակիդ տակ:

 

-Երբ գիշերը ցուրտ է լինում,

Իսկ դու դողում ես ուղղակի

Ու տաքություն ես որոնում

Պատերի տակ իմ սենյակի,

Խորհուրդ կտամ, թե ուզես գալ

Ու իմ ծոցը մտնել շուտով,

Եկեղեցու դռնով արի

Եվ ո՛չ մեր տան լուսամուտով:


Ռոբերտ Բըրնս



loading...
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչամբարի նյութերի՝ գետը թափվելու հարցին Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Փայլանը Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում փայտից տաղավար է կառուցվում. բնապահպանները դեպքի վայրում են ԱԺ-ում մեկնարկել են սումգայիթյան ջարդերի վերաբերյալ խորհրդարանական լսումները. ՈՒՂԻՂ Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս 2017–ին Ռուսաստանում դատվել է 590 տեռորիստ և 691 էքստրեմիստ Բժիշկները ողջունում են դեղերը դեղատոմոսով գնելու ԱՆ գաղափարը, սակայն որոշ հարցերի շտկման անհրաժեշտություն են տեսնում Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ Վարուժան Հոկտանյան. «Չեմ կարծում, որ բյուջեն վատնելը իրավագիտակցության պակասի հետևանք է» Վերջին խոսքը Սերժ Սարգսյանինն է. սպասողական իրավիճակ՝ քաղաքական դաշտում Առանց կրակ ծուխ չի լինում. Սյունիքի մարզպետի մասին ՀՀ նախագահին ուղղված նամակի հետքերով ՀՀԿ–ի լռությունը ինտրիգ պահելու համար է Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է փաստաթղթեր հրապարակել. նախագահի թեկնածուն կփարատի՞ կասկածները Բանանը թանկացել է 44%–ով. սուպերմարկետներում այն վաճառվում է 800 դրամով Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Լեգանես-Ռեալ Մադրիդ. ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan