Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

«Մոխրոտիկ» ներկայացման մեջ հանդես կգան 3-20 տարեկան դերասաններ

«Մոխրոտիկ» երաժշտական հեքիաթի առաջնախաղը տեղի կունենա հունիսի 12-ին Բոհեմ թատրոնում: Ներկայացմանը կլինեն կենդանի հնչողություն, շքեղ զգեստներ:  Ներկայացման բեմադրող-ռեժիսորը Զառա Մորգանն է:

Նա առաջնախաղից առաջ  բացատրելի հուզմունք է ապրում, քանի որ թատերախմբում ընդգրկված են  3-20  տարեկան  դերասաններ: Ամենափոքրիկներն առաջին անգամ են դուրս գալու բեմահարթակ:

Բեմադրության երաժշտական հատվածում ներառված են երգեր 1947 թվականի «Մոխրոտիկ» խորհրդային ֆիլմից, ամերիկյան հիթեր, երգեր «Լա-Լա-Լենդ» ֆիլմից:

«Մեզ համար սա կես տարվա աշխատանքի հաշվետվություն է, հմտությունների ցուցադրման, ստեղծված մթնոլորտի ամրապնդման, որը մեկ բառով կարելի է անվանել «ընտանիք»,-հպարտությամբ նշում է Զառա Մորգանը:

Ըստ նրա` վերջին 6 ամիսների կարևոր ձեռքբերումներից է` մանկական հոգեբանության մեջ գլխավոր և երկրորդական դերերի բացակայության գաղափարի  ընկալումը:

Անկեղծ ուրախության ևս մի առիթ Զառայի համար հանդիսանում է 5-6 տարեկան փոքրիկների սատարումը իրենց կրտսեր` 3-4 տարեկան «խաղընկերներին»: «Եթե ամենափոքրիկները հանկարծ ուշացնում են իրենց ելքը բեմահարթակից կամ մոռանում են խոսքերը ավագները հմտորեն ուղեկցում են նրանց կամ աննկատ հուշում դերի խոսքերը: Հարկ է նշել, որ նրանք անխտիր անգիր գիտեն բոլորի դերերը և պատրաստ են ցանկացած պահին փոխարինել միմյանց, թեև դա երբեք չի եղել պարտադիր պայման»,- ընդգծեց նա:

Առաջնախաղից օրեր առաջ ռեժիսորին փոքր-ինչ մտահոգում է երեխաների իմպրովիզացիայով տարվելը, ինչը բեմադրիչը չի էլ փորձում կանխել: Ըստ էության, անհանգստանալու կարիք  չկա: Ինչպես ասել է ամերիկյան դերասանուհի Ջուդի Ֆոստերը, «Իմպրովիզացիային տիրապետում է նա, ով փայլուն գիտի իր դերը»:

loading...
«Քեթրինի» Միհրանի «личная неприязнь»–ը բժիշկների հանդեպ Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan