Երևան, 27.Մայիս.2018,
--
:
--
,

Ֆրանսիական մեղեդիները գրավեցին հայ երաժշտասերներին

 


 «Beau Soir» (հաճելի երեկո) խորագրով ֆրանսիական դասական երաժշտության երեկոն տեղի ունեցավ հունիսի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգային ծրագրում հանդես եկան ֆլեյտահար Լիլիթ Մանարյանը, դաշնակահարներ Նունե Մանուչարյանը, Հռիփսիմե Աղաքարյանը, սոպրանո Մարիաննա Կարապետյանը:

«Բոլորս մենակատարներ ենք: Զրուցելով միմյանց հետ` պարզվեց, որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ֆրանսիացի կոմպոզիտորների գործերը ներկայացնել ու մենահամերգներ ունենալ: Որոշեցինք միասին ելույթներով հանդես գալ` ավելի հագեցնելով մեր ծրագիրը»,- նշեց ֆլեյտահար Լիլիթ Մանարյանը:

Նրա խոսքով` իրենք կես տարի պատրաստվել են համերգին և երջանիկ են, որ հնարավորություն ունեն երաժշտասերներին ներկայացնել իրենց աշխատանքի արգասիքը:

Հանդիսատեսի շարքերում էին երաժշտասերներ, պարզապես հետաքրքրասերներ ինչպես նաև մենակատարների հարազատները: «Աղջիկս` Լիլիթ Մանարյանը, ֆլեյտա է նվագում, իսկ կինս` Նունե Մանուչարյանը, նվագակցում նրան: Երկու համերգ արդեն անցկացվել են մեկը` Դիլիջանում, իսկ մյուսը`Գյումրիում: Հույս ունենք, որ նման համերգները շարունակական կլինեն»,-ասաց սցենարիստ, երաժիշտ, գրող Քրիստ Մանարյանը:

Ծրագրում հնչեցին 20-րդ դարի երկրորդ կեսի հանրահայտ ֆրանսիացի կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և այլոց ստեղծագործությունները:

Հաջորդ տարի մենակատարները պատրաստվում են ծրագիրը ներկայացնել նաև Ֆրակնոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովի  շրջանակում, որը կանցկացվի 2018թ. Հայաստանում:

 

loading...
Իռլանդիայում աբորտի օրինականացման կողմնակիցները տոնում են իրենց հաղթանակը. հրապարակվել են «Էքզիթ փոլ»-ի արդյունքները Samsung-ը 539 մլն դոլար կվճարի Apple-ին Lիվերպուլ-Ռեալ Մադրիդ. ուղիղ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Космический подарок к 100-летию со дня установления первой Республики Армения и 2800-летию основания города Эребуни-Еревана Շախմատի Հայաստանի ակումբային առաջնության հաղթողը կստանա 600.000 դրամ Ամատունի Վիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելը 300 մլն դրամի պետտուրքի չվճարման փաստեր են հայտնաբերվել Տարոն Մարգարյանն անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին Նախագահը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» կլոր-սեղան քննարկմանը Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն իրենց ավարտական միջոցառումն անցկացրեցին ՀՀ վարչապետի մասնակցությամբ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան վերադարձել են երկու երկրների գագաթնաժողովի անցկացման հարցի շուրջ քննարկմանը Քաղաքապետարանը Դերժինսկու դպրոցի դիմացի տարածքը վաճառել է Ներսես Նազարյանին. Ալեն Սիմոնյան Լավ հիմք համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել Հեյդար Ալիևի դիմանկարով Հարավային Ամերիկայում գործարկել են ամենակարճ միջազգային չվերթը Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը Ճապոնիան ափսոսում, բայց պաշտպանում Է ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը. Աբե «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները շարունակվում են. Ադրբեջանից խոշոր գումարներ են արտահոսել նաև դեպի ԱՄՆ Մոսկվան հայտարարել Է «համարժեք միջոցների» մասին ի պատասխան ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի մերձեցման Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan