Երևան, 22.Օգոստոս.2017,
--
:
--
,

Սերգեյ Սարինյանը հայ գրականության ու մշակույթի նվիրյալն էր. ՀԳՄ

 Կյանքի 93-րդ տարում վախճանվել է անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1957թվականից ՀԳՄ անդամ Սերգեյ Ներսեսի Սարինյանը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի գրողների միության վարչությունից:

Ս. Սարինյանը ծնվել է 1924 թ. ԼՂԻՄ Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում։ 1949 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1960 թվականից ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժինը։

1950-ական թվականներից սկսած Ս. Սարինյանը հեղինակել է հայ նոր գրականության պատմությանը, գրականագիտության մեթոդաբանությանն ու տեսությանը, գրական ուղղություններին նվիրված մի շարք մեծարժեք աշխատություններ, այդ թվում՝ «Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» (1955), «Հայկական ռոմանտիզմ» (1966), «Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը» (1973), «Գեղարվեստական գրականության պատմականությունը» (1979),  «Հայ գաղափարաբանություն» (1998, 2005) և այլն։ Նրա գրչին են պատկանում «Րաֆֆի» (1957), «Մուրացան» (1976), Լևոն Շանթ (1991) մենագրությունները։ 1988-2009 թթ. հրատարակվել է Ս. Սարինյանի «Հայոց գրականության երկու դարը» հինգհատորյակը։

Գրական-գիտական նշանակալից վաստակի համար Ս. Սարինյանն արժանացել է բազմաթիվ մեդալների ու շքանշանների, ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի կոչման։

Անվանի գիտնականի, հայ գրականության, մշակույթի նվիրյալ հետազոտողի հիշատակը վառ կմնա նրա գործընկերների, գրական-գիտական հանրության, մտերիմների ու հարազատների սրտերում։

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan