Երևան, 22.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Ալբերտ Բազեյան. «Պատերազմը հանկարծակի չի սկսվում»


«Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, դեմ է քաղաքականություն իր վերադարձին, սակայն դեմ չէ հասարակական գործունեությանը:
Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Ալբերտ Բազեյանի հետ:

– Պարոն Բազեյան, վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները պատերազմի վերսկսման հավանականության մասին, նաև Միջազգային ճգնաժամային խումբն է այդ առթիվ զեկույց պատրաստել: Որպես պատերազմով անցած մարդ, նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

– Չեմ կարծում, որ պատերազմը մոտ է: Չեմ կիսում այդ կարծիքը: Նույն վիճակն է, ինչ տարիներ շարունակ եղել է, առանձնահատուկ բան չկա: Պատերազմը հանկարծակի չի սկսվում, զինաշարժ պետք է լինի, զորքերի տեղաշարժ պետք է լինի:

– Սակայն մենք տեսանք, որ ապրիլյան պատերազմը գոնե հայկական կողմի համար հանկարծակի սկսվեց:

– Ապրիլյան քառօրյան լիարժեք պատերազմ չէր, դա ընդամենը մի քիչ ավելի սուր բախում էր, քան մնացած տարիներին եղել էր:

– Ամեն դեպքում, դա քառօրյա պատերազմ էր, և մենք բավական շատ զոհեր ունեցանք: Կարծում եք, մենք հիմա ավելի պատրաստվա՞ծ ենք, քան ապրիլյան պատերազմի ժամանակ:

– Այո, իհարկե: Ես առանձնահատուկ մասնակցություն չեմ ունենում, բայց հետևում եմ իրավիճակին, հետևում եմ գնահատականներին, արված գործերին, կարծում եմ ավելի պատրաստված ենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես ինքս ի վիճակի չէի գնալու, բայց որոշակի կազմակերպչական հարցերով զբաղվել եմ, իսկ «Նիկոլ Դուման» ջոկատի տղաները գնացել էին տարբեր տեղեր:

– Պարոն Բազեյան, չե՞ք կարծում, որ Ձեր վերադարձի պահանջը կա հասարակական և քաղաքական դաշտ գալու: Ուզո՞ւմ եք վերադառնալ:

– Շնորհակալություն, բայց քաղաքական գործունեության վերադառնալու ցանկություն չունեմ, իսկ հասարակական..., բոլորս էլ որոշակի պարտավորություններ ունենք մեր հասարակության, մեր քաղաքացիների հանդեպ:

– Պարոն Բազեյան, այսօր սկսվել է «Սասնա ծռերի» դատավարությունը: Եթե հիշում եք, իշխանությունը խոստացավ, որ եթե նրանք կամովին հանձնվեն, մեղմ պատիժ կլինի, սակայն այսօր տեսնում ենք, որ մեղադրանքները ոչ միայն մեղմ չեն, այլև խստացվում են: Ո՞րն է Ձեր տեսակետն այդ առթիվ:

– Դատավարությունը նոր է սկսվել, կհետևենք հետո կասենք, հիմա չեմ ուզում տեսակետ արտահայտել:

– Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը բանտից դուրս գալուց հետո հայտարարեց, որ շարունակելու է պայքարը արդարության ու ազատամարտիկների խնդիրների հետ կապված: Չե՞ք ուզում միանալ այդ պայքարին:

– Ես չգիտեմ՝ ինչպես է Վոլոդյա Ավետիսյանը պայքարելու: Ժամանակին մենք էլ ենք պայքարել, ես էլ անձամբ թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակական դաշտում, հիմա էլ երևի եկել է Վոլոդյա Ավետիսյանի հերթը: Թող պայքարեն, մենք էլ կտեսնենք արդյունքի կհասնեն, թե՝ չէ:

– Ասել է թե՝ չեք ուզում միանալ այդ պայքարին որևէ կերպ:

– Դուք տեսե՞լ եք կոնկրետ պայքար, բացի ասելուց:

Մարինե Խառատյան

loading...
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.1 տոկոսով Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը կկայանա հոկտեմբերի 26-ին Թրամփն ամենավատ նախագահն է. ամերիկացիների գնահատականը Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է տեղեկատվություն երեխաների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ քրգործերի մասին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ներուժով ԱՄՆ-ին հավասարվելու մասին Քենիայում լրագրողներ տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Արցախում երկու զինծառայող է զոհվել Հայաստանում անցկացվում է համապետական շաբաթօրյակ Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX Հետաձգել նախագահական ընտրությունները, անցկացնել՝ պառլամենտականը Ինչպես կընթանան ընտրությունները Իրաքյան Քուրդիստանում Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, հիմարաբար, թե միտումնավոր արված ական է Մկրտիչ Մինասյան. «Եթե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չստորագրվի, պատճառը տեխնիկական հարցերը կարող են լինել» Մաշկի փոխպատվաստման համար հայաստանյան բժիշկները շուտով այլընտրանք կունենան Հայ ժողովուրդը շարունակում է հավատալ ՄԱԿ-ի արժեքներին. նշվել է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության և ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակը Խցանումները նյարդայնացրել են նաև կառավարությանը 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին. ի՞նչ ժողովրդագրական պատկեր է Հայաստանին սպասվում Ախուրյանի ՀՅԴ–ական համայնքապետը ՀՀԿ–ի «դաբրոն» արդեն ունի Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության Դպրոցը փլվում է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan