Երևան, 21.Օգոստոս.2017,
--
:
--
,

Մկրտիչ Մինասյան. «Արտոնյալները պետք է բոլորի նման ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվեն»


Վարչապետի անձի շուրջ արհեստականորեն ու ինչ–որ տեղ նաև արհեստական ձևով ճամպրուկային տրամադրություններ ստեղծելն ու տարածելը ՀՀԿ–ական Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ ընդամենը հիվանդագին մոտեցման հետևանք է: Եվ երկիրը հզորացնելու, տնտեսությունը զարգացնելու ու պետականության ամրապնդմանը վերաբերող ցանկացած հարց պետք է բոլորը միասին ու ազգովի լուծեն:

Ինչ վերաբերում է նոր կառավարության ներկայացրած ծրագրին, ապա այն, ըստ նախկին պատգամավորի, մեր ազգի ու պետության շահերից է բխում, բայց հավանաբար կան մարդիկ, որոնց համար «ես»–ի գաղափարն ավելի բարձր է, քան՝ «մենք»–ինը:
«Պետական այրերի մեջ պետականությունը պետք է ավելի շատ բնավորություն և կենսափիլիսոփայություն լինի»,– ասաց Մ. Մինասյանը:

Նա նաև նշեց, որ պատգամավորի մանդատ չի ստացել ոչ թե այն պատճառով, որ ինքը ցանկալիների ցուցակում չէր, այլ ընդամենը նրա պատճառով, որ իր հերթը չհասավ: Իշխանությունների կողմից այլ առաջարկ ստանալ–չստանալու մասին էլ նշեց, որ այդ հարցում առանձնապես պետք չէ շատ շտապել:

«Կապրենք, կտեսնենք: Բայց ես դեռ այն վիճակում չեմ, որ տանը նստեմ: Կարծում եմ իմ տարիների փորձն ու հմտությունները դեռ ինչ–որ չափով պետք կգան և հույս ունեմ, որ դեռ առաջարկություն կլինի, բայց այսօր կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել»,– ասաց Մ. Մինասյանը:

Խոսելով ՀՀԿ–ում տեղի ունեցող խմորումների ու տարբեր թևերի բաժանվելու մասին, նա ասաց, որ ինքը ոչ գիտի է, ոչ էլ ցանկանում է նման երևույթների մասին իմանալ, քանի որ կուսակցությունը մեկ ընդհանուր թիմ է և ցանկացած թիմի մեջ կարող են առանձին մարդիկ իրար հետ ավելի մտերիմ լինել, բայց գաղափարի և պետականություն կառուցելու առումով տարակարծություն լինել չի կարող:

«Մենք մի թիմ ենք, և եթե որևէ մեկը փորձում է ընդհանուր թիմի մեջ իր անձնական թիմը ստեղծել, իմ կարծիքով դա անընդունելի է»,– ասաց Մ. Մինասյանը:

Կոռուպցիայի դեմ պայքարն էլ, ըստ նրա, ոչ թե պարբերաբար իրականացվող գործողությունների ծրագիր պետք է լինի, այլ ամենօրյա հետևողական պայքար, մտածելակերպ ու կենսակերպ: Իսկ վարչապետ Կ.Կարապետյանն ըստ նրա այն կառավարիչներից է, ով առանձնանում է իր համակարգային մտածողությամբ: Մ.Մինասյանի կարծիքով՝ դա հնարավորություն կտա ոչ միայն տնտեսության զարգացմանը խթանող, այլև՝ խանգարող ամենակարևոր երևույթի՝ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար մղել ու երկիրը զարգացման ճանապարհով տանել:

«Ինձ համար կարևոր չէ, թե ովքեր են արտոնյալները, բայց նրանք բոլորի նման պետք է ընդհանուր դաշտում եղած ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվեն: Հնարավոր է որ տեմպերն այն չեն, ինչ որ հասարակությունը կցանկանար, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ որոշակի աշխատանք կատարվում է, որի արդյունքը մենք տարիներ հետո կզգանք և մեր հայրենիքը կդառնա հզոր ու շեն երկիր»,– ասաց Մ. Մինասյանը:
Նրա կարծիքով` հայն այլ ելք չունի, քանի որ դատապարտված է կառուցել զորեղ և ամուր երկիր, իսկ ինչ վերաբերում է նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից որոշ լրատվամիջոցների դատի տալով ազատ խոսքի վրա ճնշում գործադրելուն, Մ. Մինասյանը նշեց, որ մամուլը պետք է գրի այն, ինչ տեսնում է:

«Փաստ է, և ես միանշանակ դրա կողմնակիցն եմ, որ մամուլը պետք է իր իրավունքը լիարժեք իրացնի: Ինչ վերաբերում է դատի տալու միջոցով լրատվամիջոցներին լռեցնելուն կամ ճնշում գործադրելուն, ապա ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ դատի տալով հնարավորություն է ստեղծվում հանրային մեծ հնչեղության հաղորդել այն գործին կամ գործունեությանը, որի մասին մամուլում հարց է բարձրացված եղել: Ես այդպես եմ մտածում և չեմ կարծում, որ դա լռեցնելու փորձ է»,– ասաց Մ. Մինասյանը:


Արմինե Գրիգորյան

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan