Երևան, 22.Օգոստոս.2017,
--
:
--
,

Ամուսնությունն օգտակար Է առողջության համար՝ հավաստում են գիտնականները

 

 Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ամուսնությունը դրական ազդեցություն ունի առողջության վրա՝ բարձրացնելով ապրելու շանսերը սրտի հիվանդությունների ռիսկի հիմնական գործոններից մեկի, օրինակ, բարձր խոլեստերինի առկայության դեպքում, տեղեկացնում Է BBC-ն:

Բանն այն Է, որ սիրող ամուսինը կարող Է ձեզ ստիպել, որ դուք ավելի լավ հոգ տանեք ձեր մասին, նշում են գիտնականները՝ սրտանոթային հիվանդությունների բրիտանական ընկերության խորհրդաժողովում ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները:

Դոկտոր Պոլ Քարթերը եւ նրա գործընկերները, որոնք պատրաստել են ուսումնասիրությունը, ավելի վաղ արդեն հայտարարել Էին, որ ամուսնությունը մեծացնում Է ապրելու շանսերը սրտի տագնապի դեպքում: Նրանց նոր աշխատությունը բացատրում Է, թե դա ինչի հետ կարող Է կապված լինել: Նրանք այն կարծիքին են, որ ամուսնությունն օգնում Է՝ մարդուն զերծ պահել ռիսկի այնպիսի գործոնների ներգործությունից, ինչպիսիք են խոլեստերինը, բարձր ճնշումը կամ շաքարախտը Հետազոտությանը մասնակցել են գրեթե մեկ միլիոն բրիտանացիներ, որոնց մոտ հայտնաբերվել են առողջության հետ կապված այդ խնդիրները: Գիտնականները պարզել են, որ մինչեւ 14-ամյա հետազոտության վերջը խոլեստերինի բարձր մակարդակով մոտավորապես 50, 60 եւ 70 տարեկան կանանց ու տղամարդկանց ապրելու շանսերը 16 տոկոսով բարձր են եղել, եթե նրանք ամուսնացած են եղել:

Նույն այդ սկզբունքն աշխատել Է նաեւ նրանց համար, ովքեր տառապում Էին շաքարախտից ու բարձր ճնշումից:

Համատեղ ապրող, ամուսնուց հեռացած կամ բաժանված կամ այրիացած անձանց համար արդյունքներն այդչափ հստակ չեն եղել:

«Ինչպես երեւում Է, ամուսնության մեջ ինչ-որ բան կա, որը պաշտպանում Է ոչ միայն սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց, այլեւ նրանց, ովքեր ռիսկի գործոններ ունեն»,-կարծում Է Քարթերը:

loading...
Nyut.am-ի խմբագրակազմն արձակուրդ է գնում Մխիթարյանը բարձր է գնահատել հայ երկրպագուների աջակցությունը ԱՄՆ-ում Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին Հայկական ֆիլմերի շաբաթ է անցկացվել Իրանի երեք քաղաքներում Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը Բարձր ջերմային ֆոնը և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվեն Գետի հունը բարձրացել է և քշել քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ Ինչո՞ւ է հայազգի Մամհութ Քոնուքն արդարություն փնտրում Անկարայի փողոցներում Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է ԱՄՆ-ի հետախուզությունը Իրանի կողմից հրթիռակրի արձակումն անհաջող է համարում Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, որդին ազատվել է արգելանքից Եվրասիայում բոլորովին նոր քարտե՞զ կգծվի Օդաչու Ակոպովը կպարգևատրվի արիության մեդալով. Ուկրաինայի նախագահն անձամբ է զանգահարել նրան Թուրքական Քեմերի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնվկվել. 400 մարդ տարհանվել է Անցած շաբաթվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ է եղել Գնդապետը ոչ թե հեռացվել է, այլ՝ թոշակի է անցել, նա ոչ թե «գրավել», այլ մուտք է գործել սեփական հյուրանոց Սևանի ափամերձ անտառների ջրածածկվող հատվածներում այս տարի կատարվել է 10 հեկտար անտառմաքրման աշխատանքներ Հայաստանը ներկայացուցիչ կունենա C4F Davos մրցանակաբաշխության ժյուրիում Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ 20,4 տոկոսին Հիմա էլ Բաքուն կպավ «Halo Trust»-ին Մեղադրվողների քանակը չի համապատասխանում տուժողների քանակին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan