Երևան, 16.Հունվար.2018,
--
:
--
,

«Նետոյի առասպելը». Հայ երեխաները նորարարական խաղ են ստեղծել, որը կարող է տարածվել այլ երկրներում

Հայ երեխաները ստեղծել են ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ խաղ, որի միջոցով յուրօրինակ ձևով ներկայացված են կոռուպցիայի հետևանքները և առաջարկված են լուծումներ: «Նետոյի առասպելը» անունը կրող խաղում երեխան հնարավորություն ունի ճամփորդելու կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով, ինչպիսիք են յուրացումը, կաշառքը, չարաշահումները, և  խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներին ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ:

Խաղի ստեղծման աշխատանքներն ընթացել են մեկ տարուց ավելի: iOS և Android համակարգերի համար այս խաղը նախատեսվում է թողարկել 2017 թվականի օգոստոսին: Նախագիծը իրականացնում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները՝ ծրագրավորման բաժնի ղեկավար Հարմիկ Ազարյանի ղեկավարությամբ, Եվրամիության հետ համագործակցությամբ:

Եվրամիության արդյունքների գնահատման մոնիթորինգի (Results Oriented Monitoring) ավագ դիտորդ Ռոլֆ Ռեյխըրթի խոսքով` այս տեսակի խաղը նորություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: «Այս խաղը նորարարական է և նման տեսակի խաղ դեռևս չի եղել: Եթե այս խաղը իր նպատակին հասնի Հայաստանում, կարող է մյուս երկրներում նույնպես օգտագործվել: Սա շատ հեշտ ընկալվող խաղ է լինելու և ոչ ստանդարտ ձևով սովորեցնելու է երեխաներին պայքարել կոռուպցիայի դեմ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռեյխըրթը:

Նրա խոսքով` երեխան խաղի ընթացում սովորելու է, թե ինչ է կոռուպցիան, ինչ հետևանքներ ունի այն և ինչպես պայքարել դրա դեմ: «Ցավոք, երեխաների մեծ մասը տեղեկացված չէ այդ երևույթի մասին կամ մտածում է, որ նորմալ երևույթ է: Այս խաղով երեխան գիտակցորեն կհասկանա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ կոռուպցիան», -ասաց Ռեյխըրթը:

Եվրամիության համար սա նոր նախագիծ է, քանզի այս տեսակի նախագծեր, հատկապես խաղեր կոռուպցիայի դեմ, դեռևս չեն եղել: «Եվրամիության համար սա նոր ուղի  է և հետաքրքրիր է տեսնել այս նախագծի հաջողությունը»,- նշեց Ռեյխըրթը:

Հարցին, թե ինչքանով կարող է հետաքրքրել ժամանակակից երեխային այս խաղը, հաշվի առնելով, որ ներկայումս կան բազմաթիվ տարբեր ժանրերի խաղեր, որոնք մեծ ճանաչում են վայելում աշխարհում, նա պատասխանեց, որ.

«Երեխաները տարբեր նախասիրություններ ունեն: Մեկը սիրում է խաղի գեղարվեստական մասը, գեյմփլեյը, մյուսը սյուժեն` այս խաղում ընդգրկված են բոլոր այդ նախասիրությունների մասնիկները: Այսինքն` ամեն խաղացող կգտնի իրենը այս խաղում»:

loading...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Կրակովում Ուղիղ միացում ԱԺ-ից Արցախում չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել. Արցախի ՊԲ Արցախի և Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի Դեկտեմբերին բանջարեղենի շուկայում գնաճը 25,1% է կազմել Գևորգ Պետրոսյան. «Մարդը ՀՀ–ից գնում է, կապիտալն ո՞ւմ համար է կուտակվում» Եկամտահարկի դրույքաչափի փոփոխությունը կազդի բոլորի վրա ԵՄ-ի շուկայից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում Շոտլանդիայի ՀՆԱ-ն կընկնի 8,5 տոկոսով. Սթերջեն Բաբկեն Պիպոյան. «Միջքաղաքային տրանսպորտի թանկացումը բարդ կլինի զսպել» Ներքաղաքային տրանսպորտը չի՞ թանկանա Հայելային դիվանագիտություն, որ կարող է կոշտ մեխանիզմների կիրառման պատճառ հանդիսանալ Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով» Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը. ո՞րն է միջազգային ճնշման բացակայության պատճառը Մեր ներուժի մասին. իրականի ու երևակայականի սահմանը Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները» Եթե եկեղեցին ու պետությունը միանան, կվնասվի եկեղեցին Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանի, երկու երկրների միջև չճշտված սահմանի և Սահակաշվիլու արտահանձնման պահանջի լրջության մասին Նախկին միլիոնատեր ու բազում սկանդալներով հայտնի Սերժ Ջիլավյանը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում Վիգեն Սարգսյանը կմնա պաշտպանության նախարար, նրա տեղափոխման մասին լուրերը սուտ են` ասել է Սերժ Սարգսյանը «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գագիկ Ծառուկյանը Ծաղկաձորում գերժամանակակից օլիմպիական մարզահամալիր կկառուցի Մոուրինյու. Սա լավագույն որոշումներ էր Մխիթարյանի համար Երևանի դրամատիկական թատրոնը խաղաշրջանը կբացի «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությամբ Սաուդյան Արաբիայում 21-րդ դարում առաջին անգամ անցկացվել է ֆիլմերի հանրային ցուցադրություն Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ամենամյա ընթրիքը կանցկացվի Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan