Երևան, 28.Հունիս.2017,
--
:
--
,

Թուրքիայի որոշումը կրակոց էր սեփական ոտքին


Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Գերմանիան հայտարարել է, որ իր զորախումբը դուրս է բերում «Ինջիրլիք» ավիաբազայից: Սա ի՞նչ զարգացում է ենթադրում թուրք–գերմանական հարաբերություններում:

– Առաջին օրը չէ, որ Թուրքիա–Գերմանիա հարաբերություններում լարվածություն կա: Այդ լարվածությունն ավելացրին մի քանի գործոններ: Խոսքը, նախևառաջ, Թուրքիայում տեղի ունեցող ներքին բացասական փոփոխությունների մասին է, ինչը Թուրքիայի՝ եվրոպական կողմնորոշումը դնում է հարցականի տակ: Այդ մասին գերմանացիները բազմիցս ասել են: Թուրքիայի ռեակցիան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հիվանդագին էր: Դրան գումարվեցին հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած զարգացումները: Եվ սա ընդհանուր շղթայի հերթական օղակն էր:

– Բայց եթե մինչ այս վերջին պահը ամենը հայտարարությունների մակարդակով էր՝ դուք ֆաշիստ եք, այս եք, այն եք, ապա սա կոնկրետ գործողություն է: Ինչո՞ւ է Թուրքիան գնում հարաբերությունների նման վատթարացման:

– Թուրքիան կանգնել է մի ուղու վրա, որը նրան տանում է այդ ուղղությամբ: Ինչ–որ առումով նա անում է քայլեր, որոնք այրում են հետդարձի կամուրջները:

– Թուրքիայի հաշվարկն ինչի՞ վրա է, մի՞թե այդքան ուժեղ է, որ կարող է Գերմանիայի նման հզոր պետության դեմ դուրս գալ:

– Ֆորմալ առումով Թուրքիան դժգոհում է, որ բազմաթիվ թուրք զինվորականներ քաղաքական ապաստան են փնտրում Գերմանիայում: Իսկ դա հարվածի տակ է դնում Թուրքիայի՝ որպես պետության համբավը: Եվ նրանք ստիպված են նման քայլով փորձել փրկել իրենց արժանապատվությունը: Բայց ասեմ, որ դա բավականին անհաջող քայլ է: Այսպես, թե այնպես Գերմանիան հարցին լուծում կգտնի: Կարելի է ասել, որ արդեն գտել է: Գերմանական զորամիավորումները վերաբաշվում են մասնավորապես Հորդանանում: Հետևապես սա ավելի շատ կրակոց էր սեփական ոտքին:

– Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը կարո՞ղ է թիկունք լինել Էրդողանի համար՝ Եվրոպայի հետ ավելի կոշտ լեզվով խոսելու:

– Ես ուղղակի կապ չեմ տեսնում: Այս ամենը ես կապում եմ Թուրքիայի ներսում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանության հետ:

– Առաջիկայում Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են: Այս ամենը կարո՞ղ է լինել նախընտրական կամպանիայի մաս՝ ավելի ամրացնելու Էրդողանի՝ որպես ուժեղ մաչոյի կերպարը:

– Այն, որ Էրդողանը կոշտ ավտորիտար համակարգ է կառուցում, փաստ է: Հետագա բոլոր ռեֆորմացիաները գնալու են հենց այդ տրամաբանությամբ:

– Քանի որ «Ինջիրլիքի» ավիաբազան ՆԱՏՕ–ի ռազմաբազան է, արդյո՞ք այս միջադեպը չի ազդի Թուրքիա–ՆԱՏՕ հարաբերությունների վրա:

– Սա դիտարկվելու է որպես բացասական գործոն բոլոր դեպքերում: Քանի որ 2018 թ. ՆԱՏՕ–ի գագաթաժողովի վայրը դեռ որոշված չէ, Թուրքիան ձգտում է այն անցկացնել Անկարայում: Եվ գիտենք, որ չորս երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները և Հոլանդիան, դեմ են հանդես եկել: Բացի այդ, ԱՄՆ–ի ու Թուրքիայի միջև հակասությունները չեն թուլանում: Ավելին, դրանք միտում ունեն էլ ավելի խորանալու պայմանավորված, մասնավորապես, Իրաքի ու Սիրիայի հյուսիսում ծավալվող իրադարձություններով: Այնտեղ ԱՄՆ–ն ուղղակի զինում է քրդական զորամիավորումներին, որոնք ցամաքի վրա ԻՊ–ի դեմ պայքարող միակ ուժն են: Իսկ Թուրքիան դա դիտարկում է որպես իրեն ուղղված սպառնալիք: Այստեղ է, որ ԱՄՆ–ի ու Թուրքիայի ռազմավարությունները հակասում են միմյանց: Հետևապես այս ընդհանուր տենդենցի մեջ տեսնում եմ նաև որոշակի նախադրյալներ, որ ընդհանրապես Թուրքիայի ու ՆԱՏՕ–ի միջև հարաբերություններում բացասական գործոններ ավելացնեն: Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ Թուրքիան շարունակելու է մնալ Եվրատլանտյան դաշինքի թեև շատ պրոբլեմային, բայց այնուամենայնիվ մասը: Թուրքիայի անվտանգությունը կա և մնում է պայմանավորված ՆԱՏՕ–ին անդամակցությամբ:

– Այսինքն, որքան էլ սրացումների գնա, այնուամենայնիվ, Թուրքիան կարմիր գիծը չի անցնի:

– Միանշանակ:

Արփի Սահակյան



loading...
«Պատվերով հարցազրույց» հատուկ նախագծի հյուրն է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը
Ոչինչ ավելի պերճախոս չէ, քան մաքուր թղթի կտորը
Պետք չէ վախենալ թանձր մշուշից. օրվա պոեզիան Բոստոնի օդանավակայանում ինը կիլոգրամ քաշով կենդանի օմար են հանձնել ուղեբեռ Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել Ալաշկերտ-Սանտա Կոլոմա` 1:0. Հայաստանի չեմպիոնը կատարեց նվազագույն առաջադրանքը Գեղամ Կադիմյանը խոսել է նոր ակումբի մասին Շվեյցարացի պաշտոնյաները բարձր են գնահատել հայկական պանիրների որակը Պուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման ԱՄՆ-ի առեւտրի նախարարն անսպասելիորեն չեղյալ է հայտարարել իր ուղեւորությունը Բեռլին ՀՀ-Իրան և ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը կավարտվի 2019-ին Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման Բալաշիխայի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Լիլյա Թադևոսյանը Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չԷ. Ուկրաինայի դատախազություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan